25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 20, 2017

Դա Ալիևի «հագով» չէ

Ապրիլի 23-ին Ֆրանսաիյում կայանալիք նախագահական ընտրությունների առաջին փուլին բավական լուրջ նաև պատրաստվում էին Բաքվում: Իլհամ Ալիևն իր կողմից վերահսկվող ԶԼՄ-ների միջոցով տարրական ուղղորդում էր ֆրասնաբնակ փոքրաթիվ ազերի ընտրողներին,թե ում տան իրենց “թանկագին” ձայները: Ալիևյան գրպանային կայքերից մեկը վերլուծելով նախագահի թեկնածուների հակաթուրքական և հակաադրբեջանական գործունեությունը կոչ էր արել ազերիներին իրենց ձայնը տալ “Ազգային ճակատ” ազգայնական կուսակցության […]

13 պայթյուն է հնչել. զոհեր եւ վիրավորներ /ֆոտո/

Թայլանդում նախօրեին պայթյունների շարք է տեղի ունեցել։ 3 ժամվա ընթացքում երկրում 13 պայթյուն է գրանցվել՝ ոստիկանության շենքերի եւ բնակելի շենքերի մոտ, որտեղ ոստիկաններ են բնակվում։  Հիմնականում ձեռքի ռումբեր են պայթեցվել, որոնք հանցագործները նետել են՝ մոտոցիկլետներով անցնելիս։   Ահաբեկիչներից երկուսն իրենք էլ մահացել են իրենց կազմակերպած պայթյունի արդյունքում ոստիկանների թվում մի շարք վիրավորներ կան։  

«Կոտորած» կլինի

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը  անդրադարձավ ընդերքօգտագործման բնագավառում մոնիթորինգի իրականացմանն ու հաշվետվողականությանը: Վարչապետը ՀՀ բնապահպանության նախարարին հանձնարարեց երեքամսյա ժամկետում մշակել ու կառավարության աշխատակազմ ներկայացնել իրավական ակտերի փաթեթ, որով կկանոնակարգվի ընդերքօգտագործողների կողմից շրջակա միջավայրի մոնիթորինգի իրականացման և հաշվետվողականության հետ կապված ընթացակարգերը։ «Բոլոր տրամադրված լիցենզիաները ռևիզիա ենք անում, մենք մի անգամ զգուշացրել ենք, ասել ենք՝ տվեք […]

Պայթյունավտանգ է (տեսանյութ)

 «Հանրաքվեի արդյունքների ուժի մեջ մտնելուց հետո մենք կունենանք իսկապես նոր Թուրքիա»,-այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը: Նա նշեց, որ նախ ակնառու էր բոլորի համար, որ այս անգամ այս հանրաքվեն, ի տարբերություն նախորդների, երբ մեծ առաջընթաց էր ապահովվում, ձայների մեծամասնության մեծ պաշար էր լինում, քիչ աջակցություն ունեցավ:  «51 կողմ ու դեմ ձայները […]

Ում մտքով կանցներ

Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը հրաժարական է տալու, որպեսզի վերցնի պատգամավորության մանդատը: Այս մասին և ինքն է հայտարարել, և օրեր առաջ էլ հայրը` Հովիկ Աբրահամյանն է հաստատել: Նշանակում է, քաղաքը նոր քաղաքապետ է ընտրելու: Մամուլն արդեն նշում է, որ այստեղ ընտրական լարվածություն կնկատվի ընդհուպ մինչեւ բախում, քանի որ նախկին վարչապետ, ՀՀԿ նախկին փոխնախագահ Հովիկ Աբրահամյանի ազդեցությունն այս […]

Ինչ է կատարվում դոլարի հետ

Հայաստանյան բանկերում այսօր ԱՄՆ 1 դոլարը  կարելի է գնել նվազագույնը 482.25 դրամով, վաճառվում՝ 485.75 դրամով։ Նախորդ օրվա համեմատ դոլարի առքի տատանումը եղել է -0.23 դրամ, վաճառքինը՝ -0.26։ Եվրոյի առքի նվազագույն գինը 514 դրամ է, վաճառքինը՝ 522։ Եվրոյի առքի տատանումն ապրիլի 19-ի համեմատ եղել է +0.22 դրամ, վաճառքինը՝ +0.11դրամ։ Ռուբլու առքի գինը 8.44 դրամ է, վաճառքինը՝ […]

Արշակունյաց պողոտայի արտաքին լուսավորության ցանցը վերազինվում է ԼԵԴ լուսատուներով

Երևանի քաղաքապետարանի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից իրականացվող «Քաղաքային կանաչ լուսավորություն» ծրագրի շրջանակում մեկնարկել են Արշակունյաց պողոտայի արտաքին լուսավորության ցանցի վերազինման աշխատանքները  էներգաարդյունավետ ԼԵԴ լուսատուներով: Տեղադրված էներգախնայող լուսադիոդային լուսատուներն արդեն ապահովում են ճանապարհային մակերեսի ժամանակակից պահանջներին համապատասխան համաչափ լուսավորություն՝բարելավելով ճանապարհի տեսանելիությունը և բարձրացնելով անվտանգությունը, ինչպես նաև նպաստում են ջերմոցային գազերի արտանետման նվազեցմանը: Միաժամանակ վերակառուցվում են […]

Սերժ Սարգսյանի տեսլականը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է ռազմակրթական ոլորտի հիմնախնդիրներին նվիրված «Ազգ-բանակ-2017» խորագրով համաժողովին: Այն համատեղ կազմակերպել են պաշտպանության, կրթության և գիտության նախարարությունները: Համաժողովին հրավիրված են մասնակցելու պաշտպանական և կրթական գերատեսչությունների պատասխանատուներ, հանրակրթական ու բարձրագույն ուսումնական հաստատությունների ղեկավարներ, ուսուցիչներ, դասախոսներ, զինղեկեր, գիտական կենտրոնների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հանրապետության Նախագահը պաշտպանության, կրթության […]

Ինչու էր ռուս զինծառայողն անհետացել 102-րդ ռազմաբազայից. մանրամասներ

Երեկ երեկոյան արդեն   հայտնել ենք, որ  ոստիկանությունը հայտնաբերել է  Գյումրիի 102-րդ ռազմաբազայի անհետացած պայմանագրային զինծառայող՝ 35-ամյա Դմիտրի Լոշմանովին Գյումրու «Մուշ» թաղամասի բնակարաններից մեկում։ Նրան ուղեկցել են  ոստիկանություն, նրա վրա մարմնական վնասվածքներ չկան։ Թե ինչպես և ինչու է նա հայտնվել այդ բնակարանում,  այսօր փորձել են պարզաբանումներ ստանալ Շիրակի մարզի գլխավոր դատախազ Կարեն Գաբրիելյանից: Շիրակի մարզի դատախազ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՄարտիՄայիսի