23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 19, 2017

«Թուրքիան եղել և մնում է դաժանության ախտանիշ կրող երկիր» /տեսանյութ/

«Թուրքիայում տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեն ԵԱՀԿ-ի կողմից արժանացավ կոշտ գնահատականների, ինչը շատ կարևոր ազդակ է, թե ուր է գնում այդ երկիրը», – այսօր լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի տեսդակետ հայտնեց  «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը: «Երեկվանից կան լուրեր, որ ընդդիմությունը կազմակերպվում է՝ հնչեցնելու նույն դիտողությունները, ինչ ԵԱՀԿ-ն: Իրականում Թուրքիան […]

Շարունակվում է քաղաքացիների ընդունելությունը

Երևանցիներին հուզող խնդիրները քննարկելու և օրենքի սահմաններում դրանց լուծում տալու նպատակով Երևանի քաղաքապետարանում և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում սահմանված ժամանակացույցով շարունակվում է քաղաքացիների ընդունելությունը:  Մարտ ամսին   Արգիշտիի 1 հասցեում տեղակայված Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում և մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում ընդունելությանը մասնակցել է 1277 քաղաքացի: Բարձրացված հարցերին տրվել են  սպառիչ պատասխաններ և համապատասխան պարզաբանումներ: Քաղաքապետարանի լիազորություններից […]

Հենց այս պահից վճռենք փոխվել

Այն մարդը, ով չի հասկանում իր տառապանքի պատճառը, նորից կապրի այդ տառապանքը, մինչև որ հասկանա պատճառն ու փոխի իր համոզմունքը: Ժողովուրդ ջան, սա նաև ազգին է վերաբերում: Մենք պետք է հասկանաք, որ մեր տառապանքների ու ցավերի հիմնական պատճառն այն է, որ մենք ապրում ենք խախտելով մեր խիղճը: Մենք խախտում ենք Աստուծո հավատքը: Մենք խախտում ենք […]

Լրագրողի գործունեությանը խոչընդոտելու փաստով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՔԾ վարույթ

2017թ.-ի ապրիլի 2-ին ՀՀ ԱԺ ընտրությունները լուսաբանող «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Տիրայր Մուրադյանի  նկատմամբ բռնություն գործադրելու և վերջինիս մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու վերաբերյալ հրապարակման հիման վրա հարուցված քրեական գործն ընդունվել է Հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթ: Մասնավորապես, «a1plus.am» լրատվական կայքում առկա «Թիվ 9/29 ընտրատեղամասում խոչընդոտել են «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Տիրայր Մուրադյանի աշխատանքը» հրապարակման վերաբերյալ նյութերի նախապատրաստման […]

Ռազմաբազայի զինծառայողի անհետացման մանրամասները

ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել ապրիլի 16-ին անհետ կորած Գյումրու ռուսական 102-րդ ռազմաբազայի պայմանագրային զինծառայող Դմիտրի Լոշմանովի վեարբերյալ: Ապրիլի 18-ին, ժամը 11.10-ին, ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ ՌԴ քաղաքացի, 35-ամյա Դմիտրի Լոշմանովը ապրիլի 16-ին, ժամը 9.30-ի սահմանում, դուրս է եկել զորամասից գնումներ կատարելու նպատակով եւ չի վերադարձել: Դմիտրի Լոշմանովի արտաքին նկարագիրն է՝ հասակը […]

«Դուք Գագիկ Սուրենյանի համարը չունե՞ք»

Երևանի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղեկացրեց, որ քաղաքապետարանն այս գիշերը Մաշտոցի պողոտայում գործ է արել՝ ավարտելով ասֆալտապատման աշխատանքներն ու վերականգնելով երթևեկությունը, որ կաթվածահար էր 5-6 օր։ Այս իրադարձությունը Նիկոլ Փաշինյանը դարակազմիկ է համարում՝ միևնույն ժամանակ զարմանալով, թե ինչու է քաղաքապետարանն այս աշխատանքները ձգձգում՝ եղանակի պատճառով։ Չէ որ 21-րդ դարում ճշգրտությամբ […]

Էրդողանին առաջինը շնորհավորել է Ալիևը

Ապրիլի 16-ին Թուրքիայում կայացած սահմադրական հանրաքվեի ոչ պաշտոնական արդյունքների հրապարակումից անմիջապես հետո Ռեջեփ Թայիփ Էրդողանին առաջինը շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:  Այդ մասին հայտնում է թուրքական «Karar»  լրատվամիջոցը: Թուրքիայի նախագահն Ալիևին շնորհակալություն է հայտնել ցուցաբերած աջակցության համար: Երկու նախագահները հեռախոսազրույցի ժամանակ ընդգծել են, որ Թուրքիայի և Ադրբեջանի միջև գոյություն ունեցող բարեկամական հարաբերությունները տարբեր հարթություններում […]

«ՀՀ-ում վերջնականապես մահացավ ընտրությունների ինստիտուտը»

 «Ապրիլի երկուսին տեղի ունեցած ընտրություններին նայելով՝ կարող ենք ասել ՝ ՀՀ-ում վերջնականապես մահացավ ընտրությունների ինստիտուտը: Երևանի ավագանու ընտրությունները դե յուրե այդպես կկոչվեն, բայց այն դե ֆակտո ընտրություն չի լինի. դա լինելու է քվեարկության միջոցառում:  Համապատասխանաբար կբաժանվի գումար, արդյունքում  ձայներ կհավաքվեն», –Henaran.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը: Վերջինս շեշտեց՝   այն տեխնիկական սարքավորումները, որ […]

Կարեն Կարապետյանը մաքրում է

ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հեռացվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի կազմից։ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Տնտեսագիտական համալսարանի խորհրդի կազմում Հովիկ Աբրահամյանին կփոխարինի ՀՀ փոխվարչապետ, ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը: ՀՊՏՀ-ի կազմից հեռացվել է նաև ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը։ Նրան տնտեսագիտական համալսարանում կփոխարինի ՀՀ ֆինանսների նախարար Վարդան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՄարտիՄայիսի