17 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 18, 2017

Պատասխանը չուշացավ

Ի պատասխան Երևանի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի ահազանգի՝ կապված մայրաքաղաքում ասֆալտապատման աշխատանքների հետ, Երևանի քաղաքապետարանը նրա համար ուղեցույց է հրապարակել Տեղեկացնում ենք, որ մինչ ասֆալտապատման բուն աշխատանքների մեկնարկը, նախ գույքագրվում են փողոցների վերանորոգման կարիք ունեցող հատվածները, սխեմատիկ նշումներ են կատարվում տվյալ փողոցների հատակագծերի վրա, որից հետո միայն ձեռնարկվում են փողոցների վնասված հատվածների վերանորոգման նախապատրաստական աշխատանքները: […]

«Այսօր մեր քարանձավներն անմխիթար վիճակում են»

Հայաստանում քարանձավները կծառայեն միայն զբոսաշրջության զարգացման համար. այս մասին  այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը։ «Դա շատ կարեւոր է։ Մենք արձանագրել ենք, որ մարդիկ գումար են վերցնում, որ զբոսաշրջիկներն այնտեղ մտնեն։ Այսօր մեր քարանձավներն անմխիթար վիճակում են։ Նրանք ապօրինաբար տոմսեր են վաճառում, դրա միջոցով գումար վաստակում։ Ո՞վ է դա վերահսկում։ Ոչ […]

Անկանխատեսելի վարքագծով Թուրքիա կտեսնենք․ քաղաքագետ

Արեւելագետ  Սարգիս Գրիգորյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանա, խոսելով Թուրքիայում տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեից, նշեց, որ այն իրավական հաղթանակի ամրագրումն էր 2016 թ. ամռանը չստացված հեղաշրջման փորձի։ Նա նշեց, որ չի բացառվում, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո կտեսնենք այլ Թուրքիա՝ Մերձավոր Արեւելքում ավելի հավակնոտ ծրագրերով եւ անկանխատեսելի վարքագծով։ «Այս ամենի համատեքստում պետք է խոսենք ավելի […]

Շատ ավելի թափանցիկ է «Ծառուկյան» դաշինքը, քան թե «Ելքը»

««Ելքը» հետաքրքիր պրոյեկտ է, անհասկանալի է, թե ինչ է կատարվում այնտեղ, թափանցիկ չէ այսօր: Շատ ավելի թափանցիկ է «Ծառուկյան» դաշինքը, քան թե «Ելքը», պարզ չէ, թե իրենք գոհ են ընտրությունների արդյունքներից, թե ոչ»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Միացյալ Հայաստան» նախաձեռնության անդամ ու «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակիր Ազատ Արշակյանը: Նա նշեց, որ ընդդիմափոխություն տեղի ունեցավ խորհրդարանական ընտրություններից […]

«Էթիկայի խախտում է, և ոչ պրոֆեսիոնալիզմ»

«Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը «Ուրվագիծ» հաղորդաշարի հեղինակ և վարող Պետրոս Ղազարյանին մեղադրում է ոչ պրոֆեսինալ լինելու համար:   «Եթե նույն հարցը նույն հաղորդման մեջ մի քանի անգամ տալիս են, դա արդեն և էթիկայի խախտում է, և ոչ պրոֆեսիոնալիզմ», – այսօր լրագրողներին ասաց Զ.Փոստանջյանը:   Հիշեցնենք՝ Երեկ երեկոյան «Կենտրոն» TV-ով Պետրոս Ղազարյանի «Ուրվագիծ» հաղորդման […]

Թուրքիայում մահապատժի վերականգնումը վերջ կդնի ԵՄ-ի հետ բանակցություններին. Գերմանիայի ԱԳՆ

Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը հայտարարել է, որ Թուրքիայում մահապատժի վերականգնումը կնշանակի Եվրամիության անդամակցության վերաբերյալ Անկարայի հետ տարվող բանակցությունների ավարտ: «Դա կնշանակի Անկարայի եվրոպական երազանքի ավարտ, և տասնյակ տարիներ շարունակված բանակցությունները կավարտվեն»,- ասել ե Գաբրիելը: Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի` Գաբրիելը հայտարարել է, որ Անկարայի շահերից չի բխում ԵՄ-ից էլ ավելի հեռանալը` ավելացնելով, որ մոտակա ժամանակահատվածում […]

Վիրավորված է (տեսանյութ)

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանի խոսքով՝ նորմալ է, որ Երևանի ավագանու ընտրություններին մասնակից 3 ուժերն են մասնակցելու հայտ ներկայացրել: ՀՀԿ-ն իշխանություն է, և բնական է, որ մասնակցելու էր, իսկ «Ելքն» ընտրություններում հաղթած ընդդիմադիր կուսակցությունն է: «Զարուհի Փոստանջյանն էլ, ով քաղաքում սիրված կերպար է, և որոշակի շերտերի մեջ պահանջարկ ունեցող անձ է, կարծում եմ, որ տեսնում է իր […]

Կանխամտածված սնանկության համար մեղադրվողը բռնվեց

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Երեւան քաղաքի Աբովյան փողոցի թիվ 14 հասցեի մոտից ՔՀԳՎ բերման են ենթարկել 1973 թ. ծնված Արսեն Հ.-ին: Ոստիկանության մամուլի ծառայությունից   հայտնում են, որ նա մարտի 23-ից ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 193 հոդվածի (կանխամտածված սնանկությունը) 1-ին մասի մեղադրանքով:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՄարտիՄայիսի