25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 15, 2017

Երուսաղեմում Տիրոջ գերեզմանին Սրբագործ կրակ է իջել

Երուսաղեմում Տիրոջ Սուրբ գերեզմանի տաճարում հազարավոր մարդիկ են հավաքվել՝ ականատես լինելու զատկական հրաշքին` Սրբագործ կրակի վայրէջքին: Սուրբ կրակը հայտնվեց խորանում Երուսաղեմյան պատրիարք Թեոֆիլոսի աղոթքի ժամանակ: Կրակը հայտնվեց Տիրոջ գերեզմանի տաճարի ներսի մատուռում, քարե դամբարանի վրա, որի վրա Ավագ Շաբաթ օրը դրված է եղել  Քրիստոսի  մարմինը: Հենց այնտեղ է դարավոր ավանդույթի համաձայն Սրբագործ կրակի համար աղոթել […]

Արծվիկ Մինասյանը կմնա՞

«Հակառակը պնդելու պատճառ չկա, մանավանդ, որ մենք ներկայումս Հանրապետականի հետ միասին բանակցությունների փուլում ենք», – այս մասին, այսօր՝ ապրիլի 10-ին, լրագրողների հետ զրույցում նշել է բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը, ով նախարար է նշանակվել ՀՅԴ քվոտայով:Նախարարը չի բացառում , որ նոր Կառավարության կազմում կլինի: Հարցին, թե հնարավո՞ր է, որ ապագա կառավարությունում ինքը զբաղեցնի այլ նախարարական աթոռ, […]

«Դա վանդալիզմ է»

«Դա վանդալիզմ  է»-այս մասին այսօր Կարմիր բլուրում ծառատունկի ժամանակ, լրագրողների հետ զրույցում նշել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ով անդրադառձել է  օրեր առաջ Դավիթաշենում մի քանի տասնյակ բարդիներ հատելու դեպքին: «Մենք հետեւողականորեն ենք լինելու, որ կատարողները օրենքի սահմաններում խիստ պատժվեն: Ընդհանրապես, անընդունելի է, երբ մենք բոլորս միասին ծառ ենք տնկում, երեւանցին խնամում է ծառերը, մեր խնդիրն […]

Մեկնարկել են երևանյան համաքաղաքային շաբաթօրյակն ու ծառատունկը

 Վաղ առավոտից մայրաքաղաքի վարչական շրջաններում մեկնարկել էր համաքաղաքային շաբաթօրյակը: Որպես կանոն այս գործընթացի սկզբում նախ կազմակերպվում է սանմաքրումը: Երևանը միահամուռ ուժերով մաքրելու քաղաքապետ Տարոն Մարգարյանի կոչին արձագանքել են պետական կառույցներ, հասարակական ու երիտասարդական կազմակերպությունների անդամներ, համատիրությունների ներկայացուցիչներ, բնակիչներ: Հիմնական աշխատանքները տարվել են արդեն նախապես ճշտված վայրերում: Ըստ անհրաժեշտության՝ Երևանի քաղաքապետարանը մասնակիցներին ապահովել է համապատասխան գործիքներով […]

Մեղավորները կպատժվեն.նախարարը խոստացել է

«Տավուշի մարզում Գոշի լճում որեւէ շինություն չի կառուցվելու»,-այս մասին այսօր` ապրիլի 15-ի լրագրողների հետ զրուցում ասել է  ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով նրան, որ «Դիլիջան» ազգային պարկի տարածք ծանր տեխնիկա է մտցվել, հարթեցվել ու լայնացվել է դեպի Գոշ լիճ տանող ճանապարհը: Նախարարը վստահեցրել է, որ լճի  տարածքում իրականացված աշխատանքների վերաբերյալ կատարվում է ծառայողական քննություն: Նախարարի […]

«Սասնա ծռեր»-ի անդամին տեղափոխում են Կարմիր խաչ

«Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանին տեղափոխում  են Հայկական Կարմիր խաչի միջազգային վերականգնողական կենտրոն: Այս մասին  հայտնում է նրա պաշտպան Հայարփի Սարգսյանը: Հուլիսի 26-ին ՊՊԾ տարածքում գտնվելու ժամանակ Հովհաննես Հարությունյանը հրազենային վիրավորում ստանալուց հետո նրա ոտքում  դեռ բեկորի 18 մասնիկ է մնացել:

Քվեաթերթիկում 1-ին համարի ներքո կլինի «Ելք»-ը, 2-րդը՝ «Երկիր Ծիրանի»-ն, 3 -րդը՝ ՀՀԿ-ն

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր՝ ապրիլի 15-ին, կայացած նիստում հաստատել է քվեաթերթիկում Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի հերթական համարները: Ըստ այդմ, համարների բաշխումը կատարվել է ըստ այբբենական կարգի: Այսինքն քվեաթերթիկում 1-ին համարի ներքո կլինի «Ելք» դաշինքը, 2-րդ համարի ներքո` «Երկիր Ծիրանի» կուսակցությունը, 3 -րդ համարի ներքո` ՀՀԿ-ն: Հիշեցնենք , որ Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՄարտիՄայիսի