18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 14, 2017

Սուրբ Զատիկին ընդառաջ. ինչպե՞ս ընտրել անվտանգ հավկիթ

Սուրբ Հարության տոնին ընդառաջ կտրուկ ավելանում են հավկիթի սպառման ծավալները, ինչի կապակցությամբ ևս մեկ անգամ ցանկանում ենք տեղեկացնել, որ համաձայն ՀՀ Կառավարության 2011 թ.-ի N 1438-ն «Ձվի և ձվամթերքի տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» որոշման չի թույլատրվում այն հավկիթների իրացումը, որոնք չունեն անվտանգությունը և ծագումը հաստատող փաստաթուղթ, թերի է կամ լրացած պիտանելիության ժամկետը կամ բացակայում է […]

Կառավարության պարտքը կազմում է 52.3 տոկոս

Կառավարության պարտքը կազմում է 52.3 տոկոս, բայց, այդուհանդերձ, ըստ Ֆինանսների նախարարության պետական պարտքի կառավարման վարչության պետ Արշալույս Մարգարյանի՝ սա մտահոգիչ չէ։ «Երբ պարտքը 50 տոկոսից անցնում է, մենք այլևս չենք կարող 3 տոկոսից ավելի դեֆիցիտ ունենալ», – ասաց բանախոսը: Վերջինս շեշտեց՝ իր համար շատ ավելի մտահոգիչ է փաստը, որ բյուջեի ծախսերի մեջ արագորեն ավելանում է […]

ՀՀԿ-ն՝ Արտակ Սարգսյանի վերաբերյալ ձայնագրություններից

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը չի ցանկանում մեկնաբանել լրատվության նյութերը, որոնցում հրապարակված են «Սաս գրուպի» հիմնադիր ու սեփականատեր համարվող, ռեյտինգային պատգամավոր Արտակ Սարգսյանի օգտին հավաքվող ձայների վերաբերյալ ձայնագրությունները, քանի որ դրանք հաստատված չեն: «Ինձ տեղեկացրել են, կուսումնասիրվի՝ արդյոք պատգամավորության թեկնածուն տեղյակ է եղել այդ հավաքից, թե ոչ»,-այսօր Ազգային ժողովում ճեպազրույցների ժամին ասաց նա: […]

Մխիթարյանը գոլի հեղինակ դարձավ /տեսանյութ/

Եվրոպայի լիգայի խաղարկության քառորդ եզրափակչում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» հանդիպեց «Անդերլեխտին»: Խաղն ավարտվել է 1:1 հաշվով: Հանդիպման 36-րդ րոպեին հաշիվը բացել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդն» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Խաղի վերջում «Անդերլեխտի» խաղացող Լեանդեր Դենդոնկերը հաշիվը հավասարել է: Պատասխան հանդիպումը կկայանա  ապրիլի 20-ին:

«Եթե 5 տոկոսը կույր է, իրենց հավաքած տոկոսի մասի՞ն է խոսքը»

Հինգերորդ գումարման Ազգային ժողովը 1020 օրենք ու 190 միջազգային պայմանագիր է ընդունել: «Համատեղ աշխատանքի ժամանակ կարևորագույն օրենքներ ենք ընդունել, որոնք եղել են մեր համատեղ համաձայնության դաշտում, նաև ցանկանում եմ շնորհավորել այն բոլոր քաղաքական ուժերին, որոնք մուտք են գործել 6-րդ գումարման Ազգային ժողով, հույսով եմ, որ համագործակցությունն արդյունավետ կլինի, ու կլինի համագործակցություն նաև արտախորհրդարանական ուժերի հետ»,-այսօր […]

«Թանկացել է շաքարավազը, ալյուրը, ձիթայուղերի որոշ տեսակներ և որոշ էկզոտիկ մրգեր»/տեսանյութ/

«Մի շարք արտադրատեսակներ մենաշնորհի պայմաններում  թանկանում են ու հարկավոր է պետության միջամտությունը»,-այսօր՝ ապրիլի 14-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Սպառողների ազգային ասոցիացիայի փոխնախագահ Ռուբեն Հայթյանը: Բանախոսը հայտնեց, որ հենց դրա դեմ պայքարի համար ստեղծվել է «Հայաստանի հանրապետության մրցակցային և հակամենաշնորհային պետական հանձնաժողով», որը գոյատևում է բոլոր հարկատուների հաշվին և պարտավոր է կատարել պայքարի […]

Գզվռտոց է

Կոնգրես-ՀԺԿ դաշինքի՝ Սահմանադրական դատարան դիմելու նյութերի մեջ ներառվելու են նաև ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ռեյտինգային ընտրակարգով ընտրված, «Սաս գրուպի» հիմնադիր և սեփականատեր համարվող Արտակ Սարգսյանի համար հավաքվող ձայների վերաբերյալ ձայնագրությունը, որ երեկ հայտնվել է համացանցում: Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք վստահություն կա իրավական համակարգի նկատմմաբ, քանի որ ՍԴ են դիմում, նա շեշտեց. «Մենք վստահում […]

Հատուկ վճիռ. բռնաբարության համար ազատազրկվածն ազատ արձակվեց. Առավոտ

Արմավիրի մարզի դատավոր Վահե Խալաթյանը վեց տարվա ազա­տազրկման էր ղատապարտել Տիգրան Ա.-ին, որը կալանքի տակ էր 2014թ. սեպտեմբերի 29-ից: Ինչպես տեղեկացրել էինք, Տիգրանն ու նրա պաշտպան Նարինե Ռշտունին 1 8 համակարգչային էջից բաղկացած բողոք էին բերել վերաքննիչ քրեական դատարան: Դատարանն անպարտ ճանաչեց Տիգրան Ա.-ին, եւ նա մոր արցունքների ուղեկցությամբ դատա­րանի դահլիճից ազատ արձակվեց: Սա այն […]

Լարսը փակ է

Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ ապրիլի 14-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՄարտիՄայիսի