25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 14, 2017

Գուրգեն Արսենյանի ներկայությամբ արյունոտ դեպքի «մեղավորներից» մեկը ծայրահեղ քայլի է դիմել

Երեւանի Մաշտոցի պողոտայում ծեծկռտուքի գործով կալանավորված Գարիկ Բաբախանյանը ինքնասպանության փորձ է կատարել բարձր դոզայով քնաբեր դեղ խմելու միջոցով: Տեղեկությունը  Henaran.am-ի հետ զրույցում հաստատեց  նրա պաշտպանը` Վարդան Զուռնաչյանը:  «Նա կարծում է, որ իրեն առաջադրված մեղադրանքը անհիմն է: Բացի դրանից` դատերն էլ են անհիմն ձեւով երկարացնում, հետաձգում: Իմ պաշտպանյալը արդեն հայտնել է, որ քնաբեր դեղամիջոցները օգտագործել է […]

Ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ Վանաձոր-Ալավերդի խճուղու վրա ճանապարհաշինարարական կազմակերպության կողմից Նովոսելցովո-Վանաձոր 1000 մմ տրամագծով մայր ջրատարի վնասման հետևանքով,  ապրիլի 14-ին ժամը 14.00-ից մինչև ապրիլի 15-ի ժամը 02.00-ն դադարեցվում է Լոռու մարզի` Վահագնի, Վահագնաձոր, Ձորագյուղ, Եղեգնուտ, Փամբակ, Ձորագետավան, Գուգարք, Անտառամուտ, Կուրթան, Ամրակից, Հոբարձի, Գուլագարակ, Վարդաբլուր գյուղերի և Վանաձոր քաղաքի` Տ. […]

46-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ Աշտարակ քաղաքի բնակչի սպանության համար

ՀՀ քննչական կոմիտեի  Արագածոտնի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով  մեղադրանք է առաջադրվել Աշտարակ քաղաքի 46-ամյա բնակչին՝ նույն քաղաքի բնակիչ Հ.Մովսիսյանի սպանության համար: 2017թ. ապրիլի 10-ին ահազանգ էր ստացվել առ այն͵ որ Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհից մոտ 250 մետր հեռավորության վրա գտնվող վագոն տնակում հայտնաբերվել է տղամարդու դի՝ հրազենային բազմաթիվ վնասվածքներով: Անմիջապես դեպքի վայր մեկնած քննչական-օպերատիվ […]

Հենրիխ Մխիթարյանը լավագույնն է ճանաչվել

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի»  կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչի շրջանակում կայացած «Մանչեսթեր Յունայթեդ»-«Անդերլեխտ»  հանդիպման լավագույն ֆուտբոլիստ: Այս մասին տեղեկացնում է ՈւԵՖԱ-ի կայքը: Հիշեցնենք՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-«Անդերլեխտ» պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 20-ին Անգլիայում:

Էթյեն Մահչուփյանը «ոչ» է ասելու Թուրքիայի սահմանադրական փոփոխություններին

Թուրքիայի վարչապետի նախկին գլխավոր խորհրդական և այժմ թուրքական «Karar» թերթի սյունակագիր Էթյեն Մահչուփյանը «ոչ» է ասելու Թուրքիայի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին: Ըստ թուրքական «Internethaber» լրատվական կայքի` նա այդ մասին նշել է իր «Ինչո՞ւ է մի ԱԶԿ-ական «ոչ» ասելու» հոդվածում: Մահչուփյանը թվարկել է, թե որն է իր այդ որոշման պատճառները. «Հանրաքվեում իմ ձայնը ոչ է լինելու, քանի որ […]

Միայնակ գայլին «հայհոյած» դատախազը անպատիժ կմնա՞

Գլխավոր դատախազությունը մերժել    դատախազ Պետրոս Պետրոսյանի նկատմամբ ծառայողական քննություն սկսելու համար տրված՝ փաստաբան Արա Ղարագյոզյանի դիմումը: Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի անդամ Միայնակ Գայլ Արայիկ Խանդոյանի նկատմամբ  սեռական բնույթի հայհոյանք հնչեցնելու համար պաշտպան Արա Ղարագյոզյանը դիմել էր Գլխավոր դատախազին: Դեպքը տեղի էր ունեցել Վերաքննիչ դատարանում: Տեսակցությունների վրա դրված արգելանքը վերացնելու դռնփակ դատական նիստի ժամանակ […]

Դեռեւս կան սխալներ, թերություններ․ ոստիկանապետը շնորհավորել է

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ, ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳԵՆԵՐԱԼ-ԳՆԴԱՊԵՏ ՎԼԱԴԻՄԻՐ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ Հայաստանի Հանրապետության ոստիկանության կոլեգիայի անունից եւ անձամբ շնորհավորում եմ մեր մասնագիտական տոնի՝ ոստիկանության 99-րդ տարեդարձի առթիվ: Հայոց պետականության վերահաստատման առաջին իսկ օրից՝ արդեն համարյա մեկ դար, հայ ոստիկանը առաջին գծում է՝ հանուն երկրի անկախության եւ արժանապատվության, հանուն օրենքի եւ օրինականության, ժողովրդի անվտանգության ու […]

«ՕՐՕ» դաշինքի հայցը մերժվեց.պայքարի նոր ձև կգտնեն

  ՀՀ Վարչական դատարանում քիչ առաջ ավարտվել է  «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի հայցադիմումի քննությունը: Վարչական դատարանը մերժել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման դեմ դաշինքի հայցադիմումը: Որոշման հրապարակումից հետո լրագրողների հետ զրույցում «ՕՐՕ» դաշինքի ներկայացուցիչ Հրայր Ավանեսյանն ասել է, որ իրենց պայքարն այդքանով չի ավարտվում. «Դեռ չեմ կարծում, որ պայքարը դրանով կավարտվի, սա մեկ դաշինքի խնդիր չէ, սա […]

Լարսը բաց է

Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ ապրիլի 14-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՄարտիՄայիսի