25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 13, 2017

Սերժ Սարգսյանը հարցերը լուծել է. Ժամանակ

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը նախօրեին հաստատել է ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի հայտարարությունը ՀՀԿ-ՀՅԴ բանակցության մասին՝ կապված նոր խորհրդարանի ընտրությունից հետո կոալիցիոն գործընկերության շարունակության հետ: Մանրամասներ սակայն Շարմազանովը չի ներկայացրել և պարզ չէ, թե ինչի շուրջ են բանակցում երկու ուժերը: Շարմազանովը միայն նշել է, որ չի քննարկվում վարչապետի հարց, քանի որ իրենց թեկնածուն Կարեն Կարապետյանն է: […]

Կօգտվի միայն Ադրբեջանը. 168 Ժամ

«ԱՄՆ-ը ու Ռուսաստանը մշտապես կայուն աշխատում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ: Միակ հնարավոր բացասական ազդեցությունն այն է, որ ուշադրությունն այս տարածաշրջանից պակասի և տեղի ունենա այն, ինչ անցյալ տարի, կրկին միջազգային համայնքի անուշադրության հետևանքով: Գոնե այս հարցով զբաղվող դիվանագետները չպետք է կորցնեն բանակցային թելը` անընդհատ աշխատելով կողմերի հետ հանդիպումներ կազմակերպելու ուղղությամբ: Ռուս-ամերիկյան ներկայիս լարվածությունը […]

Տեղը չես բերում. գիշերով հանել տարել են. Հրապարակ

Ապրիլի 2-ի ընտրություններից հետո ՀՀԿ-ի այն «բարեգործները», որոնք չեն հաղթահարել անցողիկ շեմը, սկսել են հետ պահանջել ծախսած գումարները: Մի տեղ թեկնածուն հետ է պահանջել մարզպետին տված մեքենան, մյուսը համայնքապետի անունով վարկ է վերցրել, երրորդը փողերը մսխածի բիզնեսն է խլել: Որոշ թեկնածուներ դադարեցրել են «բարեգործական» ծրագրերը, հետ են վերցրել ընտրությունների ժամանակ տված խոստումները կամ կիսատ թողել […]

Սկանդալային բացահայտումներ. Սամվել-Բաբայան-Սեյրան Օհանյան գեներալների սցենարը Հրապարակ

Վիկտոր Դալլաքյանի «Երրորդ հանրապետություն» կուսակ­ցությունը չմասնակցեց այս ընտրություններին: Նրա եւ Սեյրան Օհանյանի համագործակցությունը չկայացավ, իսկ ՕՐՕ դաշինքը չան­ցավ խորհրդարան: Այժմ կատարվածն ամփոփելու ժամանակն է: Թեեւ Վ. Դալլաքյանը խոստացել էր սկանդալա­յին բացահայտումներ անել, բայց այս­օր հրաժարվում է հարցազրույց տալ, սակայն նրա զինակից, «Շրջադարձ հանուն զարգացման» ՀԿ նախագահ Էդվարդ Անտինյանը քարոզարշավից առաջ խոստացել էր ներկայացնել, թե որն […]

Մարդը, որին մենք դիտում ենք մոտիկից, պարտվում է

Մարդը, որին մենք դիտում ենք մոտիկից, պարտվում է, քանի որ չկան ստվերները, որոնք կծածկեին նրա թերությունները: Իսկ հեռվի մշուշոտ պատկերները միայն հարգանք են հարուցում և նրանց բոլոր բացերը տարածության վրա վերածվում են արժանիքների: Անհատի գեղեցկությունը կամ այլանդակությունը դրսևորվում է ոչ միայն արդեն կատրվածում, այլև նրա ձգտումներում ու գրգիռներում: Մարդու վերջնական պատմությունը որոշում է ոչ այն, […]

Դպրոցականը հրազենային վիրավորում է ստացել ավտոճանապարհին վարորդների վեճի արդյունքում /տեսանյութ/

12-ամյա դպրոցականը Պերմում հրազենային վնասվածք է ստացել որովայնի հատվածում ավտոճանապարհին վարորդների վեճի արդյունքում։ Երեխան տուն եր վերադառնում մարզական պարապմունքից եւ ճակատագրական պահին անցնում էր վիճողների կողքով։ Տղամարդկանցից մեկը հանել է զենքն ու կրակել մյուսի վրա, սակայն պատահաբար երեխային է վնասել։ Բարեբախտաբար, երեխան այժմ լավ է, կյանքին վտանգ չի սպառնում։ Մանրամասները՝ տեսանյութում

Հիսուս թող մեզ համար էլ Հարություն առնի

«Եվ իսկույն գնացեք, ասացեք նրա աշակերտներին, թե հարություն առավ․․․» (Մատթ. 28:7: Գերեզմանում գտնվող հրեշտակների այս ավետիսը, թե Նա Հարություն առավ, մեծ ուրախություն պատճառեց Յուղաբեր կանանց և նրանք ցնծությամբ վազեցին այդ բարի լուրը փոխանցելու Հիսուսի աշակերտներին։ «Եվ Մարիամ Մագթաղենացին, Հովհաննան, Հակոբի մայր Մարիամը և նրանց հետ ուրիշ կանայք էին, որ այս բաները պատմեցին առաքյալներին; Բայց նրանց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՄարտիՄայիսի