24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 13, 2017

Ախորժակով

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ մեկնարկել են կոալիցիոն բանակցությունները գործընկերների հետ: Խոսքը ՀՅԴ-ի հետ բանակցությունների մասին է: Հարցին, թե ճիշտ է, որ ՀՅԴ-ի քաղաքական ախորժակն աճել է, նա պատասխանեց. «Թեպետ ես բժիշկ եմ, բայց քաղաքական ուժերի ախորժակի չափման մեթոդաբանությունը չգիտեմ: Բոլոր դեպքերում, որպես բժիշկ, կարող եմ ասել, որ բարձր […]

Կնոջ սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ. կասկածյալը հարցաքննվել է և ցուցմունք տվել

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Արմավիր քաղաքում 38-ամյա կնոջ սպանության  դեպքի առթիվ: 2017թ. ապրիլի 12-ին` ժամը 18:15-ին, ահազանգ է ստացվել առ այն, որ Արմավիր քաղաքի Հանրապետության 1 հասցեում կրակոց է հնչել:  Անմիջապես դեպքի վայր է մեկնել  քննչական-օպերատիվ խումբը : Դեպքի վայրում հայտնաբերվել է Արմավիր քաղաքի 38-ամյա բնակչուհու դին` գլխի […]

Ապրիլի 14-ին «Հենարան» մամուլի ակումբում

Ապրիլի 14-ին՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը և փոխնախագահ Ռուբեն Հայթյանը: ԹԵՄԱ՝ վերջին շրջանում սպառողական շուկայում առկա գնաճը: Ապրիլի 14-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի բանահավաք Սոնիա Թաշչյանը: ԹԵՄԱ՝ Սուրբ Զատիկի տոնին պատրաստվելու խորհրդանշական ուտեստները. ինչպե՞ս զարդարել տոնական սեղանը. Սուրբ Զատիկի տոնական սեղանի խորհուրդը:

Քննարկվել է հայ-արգենտինական համագործակցության ընդլայնման հնարավորությունը գյուղատնտեսության ոլորտում

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն նախօրեին ընդունել է ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետությանարտակարգ և լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման նպատակն էր քննարկել գյուղատնտեսության բնագավառում հայ-արգենտինական համագործակցության ընդլայնման առավել հեռանկարային ուղիները:  Դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան վերահաստատել է արգենտինական կողմի պատրաստակամությունը խորացնել ագրարային ոլորտում երկկողմ փոխգործակցությունը: Այս համատեքստում կողմերն անդրադարձ են կատարել հունիս ամսին նախատեսվող արգենտինացի փորձագետների այցին, […]

Արցախի հարցով ծրագրվում է եռակողմ հանդիպում հոգևոր առաջնորդների միջև. Գարեգին Բ

Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխանել «Արմենպրես»-ի հարցերին՝ անդրադառնալով Կովկասի մահմեդականների վարչության նախագահ, Շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի՝ ապրիլի 12-ի այն հայտարարությանը, ըստ որի՝ ծրագրվում է եռակողմ հանդիպում: – Վեհափառ Տեր, Կովկասի մահմեդականների վարչության նախագահ, Շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն երեկ իր հարցազրույցում հիշատակել է հնարավոր հերթական եռակողմ հանդիպման մասին, որքանո՞վ է […]

Ո՞րն է խաղի կանոնը. նախարարը մանրամասնում է /տեսանյութ/

«Որպեսզի մենք խոսենք լայն սպառման ապրանքների մասին, պետք է ամբողջ շարժաշղթան ու գնագոյացման մեխանիզմն ուսումնասիրենք ու տեսնենք, թե ի՞նչն է պատճառը, որ դա այդպես կարող է լինել: Մենք այդ գումարները բերելու ենք ստվերի հաշվին, սա է հիմնական խաղի կանոնը», – այսօր՝ ապրիլի 13-ին Կառավարության նիստից հետո ասաց  Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: Վարդան Արամյանը ընդգծեց, որ […]

Թրամփը «կենդանի» է անվանել Ասադին եւ Ռուսաստանին մեղադրել Սիրիայի խնդիրների մեջ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դժգոհ է, որ Ռուսաստանը Սիրիայի կառավարությանը աջակցություն է ցուցաբերում։ «Նախագահ Պուտինը աջակցում է մի մարդու՝ Ասադին, ով շատ վատ մարդ է։ Դա վատ է Ռուսաստանի համար։ Ես կարծում եմ, որ դա վատ է մարդկության ու այս աշխարհի համար»,- ասել է Թրամփը։ Նա ասել է, որ եթե «Ռուսաստանը չաջակցեր այդ կենդանուն, խնդիրներ […]

Երգ կգրի՞ Փաշինյանի համար

«Ակնհայտ է, որ մեզանից բացի 2 ուժ սկսել է իր քարոզարշավը: Չեմ ուզում քարոզարշավից առաջ հայտարարություններ անել, հետևաբար մինչև ապրիլի 21-ը թույլ տվեք չտալ գնահատականներ քարոզչության վերաբերյալ: Ազգային ժողովում մենք հնարավորություն կունենանք և՛ Նիկոլ Փաշինյանի, և՛ այլ քաղաքական գործիչների հետ համատեղ գործունեության։ Եթե կարիքը լինի նաև երաժշտական փաթեթավորման, ես կգտնեմ մարդկանց, ում կարող եմ փոխանցել […]

«Պարոն Կարայան, լա՞վ որոշում ենք անում». վարչապետը՝ նախարարին

Այսօր՝ ապրիլի 13-ին Կառավարության նիստում  կայացվեց որոշում, ըստ որի նախատեսվում են մի շարք փոփոխություններ բիզնեսի ոլորտում: Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը իր խոսքում նկատեց, որ մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնողների համար հանվում է լիցենզավորման պահանջը՝ մաքսային և ազատ մաքսային պահեստներում ապրանքների պահպանության, անմաքս առևտրի խանութներում մաքսային հսկողության ներքո ապրանքների իրացման, մաքսային փոխադրողի գործունեության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՄարտիՄայիսի