23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 12, 2017

Արթուր Աբրահամը կմենամարտի Առաջին ալիքի ուղիղ եթերում

Պրոֆեսիոնալ հայ բռնցքամարտիկ,IBF վարկածով միջին քաշային աշխարհի չեմպիոնԱրթուր Աբրահամի առաջիկամենամարտը կկայանա ապրիլի 22-ին Գերմանիայի Էրֆուրտ քաղաքում:Սիրված բռնցքամարտիկի երկրպագուները հնարավորություն կունենան դիտելումենամարտը ժամը 00:30-ին՝ Առաջին ալիքի ուղիղ եթերում: 12 ռաունդանոց մենամարտը 37-ամյա Արթուր Աբրահամը կանցկացնի 29-ամյա լեհ Ռոբին Կրասնիկի հետ: Հաղթողին իրավունք կընձեռվի ռինգումհանդիպում ունենալ մեքսիկացի 26-ամյա ԳիլբերտոՌամիրեսի հետ աշխարհի չեմպիոնի գոտու համար, ով հայտնի է […]

Բյուլբյուլօղլու հնարավոր նշանակումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի պաշտոնում անհանգստացնող է Հայաստանի համար

Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլիի առաջադրումից ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի պաշտոնում, նշեց, որ դա բավականին անհանգստացնող երևույթ է Հայաստանի համար: Բանախոսն ասաց, որ հավանականությունը մեծ է, որ առաջադրված 9 թեկնածուներից հենց նա կընտրվի այդ պաշտոնում: «Դա կարող է ունենալ անցանկալի հետևանքներ Հայաստանի և հայության համար մի շարք […]

Իշխան Կարապետյանը՝ ՍԱՊԾ-ի աշխատակիցներին ազատելու մասին

«Ծառայության աշխատակիցները քաղծառայողներ են, և կան քաղծառայության համակարգում պաշտոնի անձնագրերով վերապահված որոշակի նվազագույն պահանջներ ու գործառույթներ, որոնք որ բացառում են ոլորտի հետ կապ չունեցող աշխատակիցների առկայությունը», – այսօր լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի տեսակետ հայտնեց ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը՝ խոսելով այն պնդումների մասին,  ծառայության մասնագետ կադրերը փոխարինվում են ոլորտի հետ կապ […]

Զատկից հետո թանկացումներ կլինեն. Արմեն Պողոսյան

«Զատկի տոնին ընդառաջ թանկացումները դեռևս նկատելի չեն, հիմա գնաճն ընդամենը մի քանի տոկոսով է, բայց տոնին մոտ օրերին հնարավոր են ավելի շատ թանկացումներ՝ հաշվի առնելով նախորդ տարիների փորձը»,- այս մասին այսօր՝ ապրիլի 12-ին հրավիրված ասուլիսի ժամանակ ասել է Հայաստանի Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը: Պողոսյանը գների թանկանալն օրինաչափ է համարում: Նա նշում է, որ մեր երկրի […]

Մենք ոչ թե բանտարկյալներ ենք, այլ գերիներ.գնդապետի սկանդալային հայտարարությունը

Էրեբունի դատարանում այս պահին քննարկում է ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ  Վոլոդյա Ավետիսյանին վաղաժամկետ ազատ արձակելու հարցը:  Դատարանում  ելույթ ունեցավ նաև Վոլոդյա Ավետիսյանը, ով  նշեց, որ իրեն փակի տակ պահելն անօրինական քայլ է: «Մենք ոչ թե բանտարկյալներ ենք, այլ գերիներ»,- հայտարարեց  ազատամարտիկը: Իր ելույթում   անդրադառնալ ով դատապարտյալների ծախսերի համար պետբյուջեից հատկացվող գումարներին ազատազրկված գնդապետը նշեց. «Հեռուստատեսությամբ ես […]

Ջրվեժի սպանության կասկածյալ կինը ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկած անհետաձգելի քննչական միջոցառումների արդյունքում  պարզվել է 35-ամյա տղամարդու սպանության մի շարք հանգամանքներ։  Մեկ անձ ձերբակալվել է: 2017թ. ապրիլի 11-ին ահազանգ է ստացվել առ այն, որ Ջրվեժի Մայակ թաղամասի շենքերից մեկի բնակարանում տղամարդու դի կա: Անմիջապես դեպքի […]

Լարսը բաց է

Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ ապրիլի 12-ին՝ ժամը 13:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը անվաշղթաների կիրառման դեպքում բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:

Տարոն Մարգարյանը 3-րդն է վարչապետից ու նախագահից հետո (տեսանյութ)

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի խոսքով՝ Երևանի ավագանու ընտրությունների դեպքում կարևոր է առաջանորդների վարկանիշը: Ըստ հարցումների՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանից այս տարիների ընթացքում  2/3-րդը գոհ է եղել չնայած նրան, որ խնդիրներ կան տարբեր տեղեր: «Բայց հիմնական զանգվածը գոհ է Երևանի մաքրությունից ու սպասարկման վիճակից: Տարոն Մարգարյանը հանրային գործիչ չէ, որ տարբեր առիթներով հանդես գա, բայց գործադիր իշխանության […]

ԵԱՀԿ-ն ձգտում է ԼՂ հակամարտության խաղաղ ու երկարաժամկետ կարգավորմանը

Չնայած Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ լարվածության աճին և ընդհանուր առմամբ բանակցային գործընթացում գրանցված սահմանափակ առաջընթացին՝ ԵԱՀԿ-ն շարունակում է ձգտել հակամարտության խաղաղ ու երկարաժամկետ կարգավորման։ Այս մասին ասվում է ԵԱՀԿ զեկույցում, որն ամփոփել է 2016-ին կազմակերպության գործունեությունը։ Զեկույցում նշվում է, որ 2016 թվականին ԵԱՀԿ տարածաշրջանում առկա հակամարտությունները շարունակել են գերիշխել կազմակերպության օրակարգում: ԼՂ հակամարտության մասով մասնավորապես […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՄարտիՄայիսի