26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 12, 2017

«Մարդ կա` ճառ է ասում, մարդ կա՝ զանգ է կախում»

«Ինչ-որ բաներ արեցի, ինչ-որ բաներ կիսատ թողեցի, հույսով եմ կշարունակեմ»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակության պատգամավոր, Շիրակի մարզից ռեյտինգային կարգով ընտրված Արման Սահակյանը` պատասխանելով հարցին, թե ինչ է արել խորհրդարանում այս 5 տարիների ընթացքում, որ ցանկանում է վերադառնալ: «Գյումրիի հետ կապված մի երկու ծրագիր, օրենսդրական նախաձեռնություն կա, որ դեռ չենք արել, հուսամ՝ […]

Դիրաբեքիրի պայթյունն ահաբեկչություն էր․ Թուրքիայի ՆԳ նախարար

Երեկ` ապրիլի 11-ին, Թուրքիայի Դիարբեքիր քաղաքի Բաղլար շրջանի ոստիկանական բաժանմունքի արհեստանոցում տեղի ունեցած պայթյունն ահաբեկչական գործողություն է եղել: Թուրքական «Haberler.com» լրատվական կայքի հաղորդմամբ` նման հայտարարություն է արել երկրի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն: Սոյլուն նշել է, որ դեպքի վայրի զննության ժամանակ հայտնաբերվել արհեստանոցի պարսպի դրսի մասից դեպի ներս փորված թունել, որի միջոցով էլ պայթուցիկ նյութը […]

Մարզերից ստացված առավել իրատեսական ներդրումային ծրագրերի ֆինանսավորումը սկսվել է

2016 թվականի հոկտեմբեր–նոյեմբեր ամիսների ընթացքում ՀՀ վարչապետի մարզային այցելությունների արդյունքներով մարզերում և համայնքներում ձևավորվել է ներդրումային ծրագրերի մշակման և ներկայացման գործընթացը: Ներդրողների կողմից ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն ներկայացվել են թեթև արդյունաբերության, զբոսաշրջության զարգացման,  գյուղմթերքի վերամշակման, հանքարդյունաբերության, վերականգնվող էներգիայի արտադրության, անասնապահության, մետաղագործության, մեքենատրակտորային կայանների ստեղծման ոլորտներին առնչվող շուրջ  140 ներդրումային ծրագրերի հայտեր:  Առավել իրատեսական […]

Ուրբաթ Վալոդին տուն կտանեմ.Ռեմբոն հույս ունի

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ ապրիլի 12-ին կայացավ ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ  Վոլոդյա Ավետիսյանի դատավարությունը:  Քննվեց վաղաժամ ազատ արձակվելու հայցադիմումը, որը բավականին ժամանակ մերժվում է առանց հիմնավորման: « Մենք էլ չեն կարողանում համբերել, ամեն ինչ սահման ունի: Մեռանք դատարաններում մեր անմեղ ընկերոջ համար պայքարելով: Ես այս դատավորի մասին լավ կարծիք կազմեցի: Հույս […]

Ռուսաստանը թույլ չի տա «գունավոր հեղափոխություններ» ՀԱՊԿ երկրներում․ Պուտին

Ռուսաստանը կպայքարի «գունավոր հեղափոխությունների» դեմ թե ինչպես երկրի ներսում, թե ՀԱՊԿ պետություններում: Նման հայտարարություն է արել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, գրում է РИА Новости-ն։ «Մենք գիտենք տարբեր տեսություններ, որոնք իրականացվելով աշխարհի տարբեր շրջաններում՝ հանգեցնում են լուրջ ապակայունացման: Իհարկե, նման բան չպետք է թույլ տանք, և ամեն կերպ կփորձենք աջակցել ՀԱՊԿ-ում մեր գործընկերներին»,- ասել է Պուտինը […]

Ժողովրդական ավանդույթների խորհուրդը Զատկի տոնին

« Պահքի և Զատկի տոնի եկեղեցական միջոցառումներից բացի ժողովրդի մոտ կային մի շարք ավանդույթներ»,-այս մասին այսօր՝ ապրիլի 12-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ  ազգագրագետ Խորեն Գրիգորյանը: «Եկեղեցին վարդապետությունների միջոցով ժողովրդին էր հասցնում բոլոր եկեղեցական տոների խորհուրդը, բայց ժողովուրդը հասկանում էր յուրովի: Մեծ պահքի խորհրդանիշներից ժողովրդի մեջ տարածված էր ակլատիզը: Այն սոխից պատրաստված տիկնիկ էր, որը կախում […]

Կայուն տարածաշրջանը կարեւոր է բոլորի համար․ քաղաքագետ

«Կովկասյան տուն» հետազոտական կենտրոնի գործադիր տնօրեն, փորձագետ Գեորգի Կանաշվիլին, այսօր Մեդիա կենտրոնում տեսակամուրջի միջոցով խոսելով Հայաստանի ներդրումային առումով գրավիչ լինելու մասին, նշեց, որ Վրաստանը չունի գումար, որոնք կկարողանար ներդնել Հայաստանում։ Նա նշեց, որ Հայաստանում Վրաստանի կողմից ներդրումներին վատատեսությամբ է վերաբերվում։ «Առանձնապես գումարներ չկան, ոչ Հայաստանում ոչ Վրաստանում։ Դրանք մեր երկրների խնդիրներն են։ Մենք ինքներս ենք […]

Անառողջ մոտեցում է մանդատ ստացածին ասել իշխանական պրոյեկտ

Ազգային ժողովի գործող պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը վտանգավոր է համարում այն, որ ընտրություններից հետո այն ուժերը, որոնք չեն անցնում խորհրդարան, սկսում են քննադատել ընդդիմադիրներին: «Սա հին ցավ է Հայաստանի իրականության մեջ, որ այն ուժը, որ չի ստանում մանդատ, հորդորում է ստացածին վայր դնել մանդատը և եթե անցել է, ասում են` իշխանության պրոյեկտ: Սա անառողջ մոտեցում է, և […]

Անահիտ Բախշյանը պատռելու է բոլոր այդ տնօրենների դիմակները

«Տնօրենին ճանաչում եմ, համեստ, կարգին մարդ է: Դժվար է ասել` ինչի հետևանքն է եղել միջադեպը»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Բարև Երևանի» ավագանու անդամ, «Ելք» դաշինքի ցուցակով Երևանի ավագանու ընտրություններին մասնակից Անահիտ Բախշյանը` խոսելով Երևանի թիվ 127 դպրոցի աշակերտների հետ տեղի ունեցածին: Բախշյանը նաև նշեց , որ դա տհաճ և չարագուշակ լուր է, որը կարող է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՄարտիՄայիսի