24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 11, 2017

Հրաձգություն դպրոցում․ կան զոհեր /ֆոտո, տեսանյութ/

ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Սան Բեռնարդինոյի տարրական դպրոցներից մեկում կրակոցներ են հնչել, ինչի արդյունքում երեք զոհ կա։  Հայտնի է դարձել, որ դասասենյակ Է մտել ատրճանակով զինված մի տղամարդ եւ գնդակահարել ուսուցչուհուն, վիրավորել երկու աշակերտների, իսկ այնուհետեւ ինքնասպան Է եղել: Ավելի ուշ վիրավոր դպրոցականներից մեկը՝ 8-ամյա Ջոնաթան Մարտինեսը, նույնպես մահացել Է հիվանդանոցում, ուր նրան տեղափոխել Էին ուղղաթիռով: Ոստիկանությունում […]

Լարսը բաց է

Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ ապրիլի 11-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը անվաշղթաների կիրառման դեպքում բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Սկանդալ է հասունանում. 168 Ժամ

«Դոնալդ Թրամփը Սիրիայում շարունակում է այն քաղաքականությունը, ինչը սկսել էր Օբաման, բայց արդեն դուրս բերելով այդ պատերազմը պաշտոնական մակարդակի»,-  այս մասին ասել է Ռազմավարական զարգացման մոդելավորման ռուսական կենտրոնի փոխնախագահ, արտաքին քաղաքականության, անվտանգության և պաշտպանության հարցերով ռուս փորձագետ Գրիգորի Տրոֆիմչուկը՝ անդրադառնալով Սիրիայում ԱՄՆ հրթիռակոծությանը։ Նրա խոսքով՝ Սիրիայի պարագայում Վաշինգտոնը փորձում է Ռուսաստանին պարտադրել ՌԴ-ի համար անընդունելի […]

Անհնար է. Ժողովուրդ

20 օր է անցել ԼՂՀ պաշտպանության բանակին նախկին հրամանատար Սամվել Բաբայանի կալանավորումից, սակայն հարազատներն այդպես Էլ չեն կարողանամ տեսակցել նրան։ Այս մասին թերթի հետ զրույցում ասացին նրա հարազատները՝ նշելով որ ո՛չ տեսել են եւ ոչ Էլ հնարավարություն են ունեցել խոսելու։ Նշենք, որ ԱԱԾ-ն Բաբայանին, նրա մարտական ընկերոջը՝ Սանասար Գաբրիելյանին, ու եւս մեկ անձի կալանավորել է Վրաստանից […]

Այս անգամ պարոն Փաշինյանը խախտել է էթիկայի կանոնները. Զ. Փոստանջյան

«Այս անգամ պարոն Փաշինյանը խախտել է էթիկայի կանոնները, մենք ունեցել ենք ընկերական զրույց, ես նա եւ պարոն Սասուն Միքայելյանը սրճարանում զրուցել ենք, դա պաշտոնական հանդիպում չի եղել ինձ որեւէ առաջարկ ներկայացնելու առումով, եթե դա լինելր պաշտոնական, ես բանավոր կմերժեի, չէի հանդիպի»,-լրագրողների հետ զրույցում ասել է «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ, պատգամավոր Զարուհի Փոստանջյանը։ Հիշեցնենք, որ  Նիկոլ […]

Կոռուպցիոն սկանդալ. Հրապարակ

տեղեկություններով՝ դատական համակարգում հերթական կոռուպցիոն սկանդալն է հասունանում։ Իրավապահները պարզել են, որ 2008թ․ առայսօր դատական գործերով սահմանված տուգանքներով կատարողական թերթիկներ չկան։ Խոսքը քրեական գործերի մասին է, երբ դատարանն ազատազրկելու փոխարեն տուգանում է, մարդը վճարում է տուգանքը, սակայն դա պետբյուջե հասնում է, թե ոչ, հայտնի չէ՝ կատարողական թերթիկները չկան։ Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ, […]

Նպաստավոր պայմաններ կստեղծվեն Արցախյան կարգավորման գործընթացում. Առավոտ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով սիրիական կառավարական բազային ավիահարվածներ հասցնելու հետեւանքով Սիրիայի հարցում առաջացած ռուս-ամերիկյան առճակատումն անդրադառնում է նաեւ ՌԴ դաշնակից Հայաստանի վրա: Այս մասին երեկ ասաց քաղաքագետ Արա Պապյանը: Նրա խոսքով՝ այսուհետ ՀՀ-ում կկրճատվեն ամերիկյան ներդրումները. «Ռուսաստանից էլ կարծիքներ են հնչում, թե ինչու ՌԴ-ի դաշնակիցները չեն դատապարտում ԱՄՆ-ի գործողությունները»: Ինչ վերաբերում է ռուս-ամերիկյան առճակատման ազդեցությանն […]

Ծառուկյանը լուրջ խնդրի առջեւ է կանգնած. Ժամանակ

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյանե խմբակցությունը։ Նա ոչ ոքի չի վստահում խմբակցության ղեկավարի պաշտոնը: Այստեղ, սակայն, լուրջ խնդիր է առաջ գալիս կապված Գագիկ Ծառուկյանի բացակայությունների հետ: Հայտնի է, որ նա այս տարիների ընթացքում պատգամավոր եղած ժամանակ գրեթե չի այցելել Ազգային ժողով: Սակայն խմբակցության ղեկավարը չի կարող առհասարակ չայցելել ԱԺ նիստերին, չներկայացնել […]

Մավրն արեց իր գործը, Մավրը կհեռանա. Ժամանակ

Թերթին հասած տեղեկություններով՝ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը միայն 2018-ին կկարողանա նշանակվել պաշտպանության նախարարի պաշտոնում։ Նրա նշանակումը կախված է 2018թ․աշնանը Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի երկրների 17-րդ գագաթնաժողովից: Դրանից հետո պաշտոնից կհեռանա այս աննախադեպ միջոցառման հեղինակը՝ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Նրան այդ պաշտոնում կփոխարինի Վիգեն Սարգսյանը:  Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՄարտիՄայիսի

Ամենաընթերցված