29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 10, 2017

Ընտրախախտումների վերաբերյալ դեպքերով հարուցվել են 16 քրեական գործեր

img_0993.thumb

Ի լրումն ՀՀ գլխավոր դատախազության համացանցային կայքում հրապարակված 07.04.2017թ. հաղորդագրության՝ տեղեկացնում ենք, որ  ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խումբը մինչ օրս առանձնացրել է զանգվածային լրատվամիջոցներում հրապարակված, թեժ գծով ստացված՝ զուտ իրենց բովանդակային նկարագրությամբ, առերևույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ պարունակող 498 հաղորդումներ  և դրանք օպերատիվ կերպով ուղարկվել են ՀՀ ոստիկանության, ՀՀ քննչական կոմիտեի տարածքային բաժիներ, ՀՀ ՊՆ […]

7 տարի առաջ սպանված Արտակ Նազարյանի գործը ՄԻԵԴ-ում է

9a6a4f718e2733230546875de0a46935

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը մարտի 14-ին որոշում է կայացրել կոմունիկացնել Արտակ Նազարյան մահվան գործը։ Այդ մասին հայտնում է նրա քույրը՝ Ծովինար Նազարյանը։ Այսինքն՝ ՄԻԵԴ-ը դիմել է ՀՀ կառավարությանը՝ պարզաբանումներ ակնկալելով տվյալ գործի մի շարք հանգամանքների վերաբերյալ։ Կառավարությունն ունի 16 շաբաթ ժամանակ, որից հետո բողոքատու կողմը կներկայացնի իր մոտեցումները։ Այս մասին ՄԻԵԴ-ը նամակ է հղել գործով […]

Ջուր չի լինի

1010-1-2

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 11-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Հրազդան քաղաքի`  Երևանյան, Խանջյան, Շինարարների, Րաֆֆու, Կոստանյան, Չարենցի փողոցների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: 10.04.2017թ. «Վեոլիա Ջուր» ՓԲԸ   

Փախստականը բռնաբարել է աղջկան սիրած տղայի աչքի առաջ

cd29106c_1

Գերմանիայի ոստիկանությունը ձերբակալել է Գանայից փախստականի, ով մեղադրվում է տեղացի մի կնոջ բռնաբարության մեջ։ Միջադեպը տեղի է ունեցել Բոննում։ Զինված փախստականը հարձակվել է 23-ամյա աղջկա վրա եւ բռնաբարել նրան սիրած տղայի աչքի առաջ։ Փախստականին արդեն ձերբակալել են։ Ձերբակալելիս նա հարձակվել է ոստիկանների վրա, հարվածել նրանցից մեկին։

«Մանախ»-ի պաշտպանը բողոքում է

df4sh5564h56dh56fd

«Ելք» դաշինքի վստահված անձանց վրա հարձակում գործելու մեջ մեղադրվող «Մանախ» մականունով Արթուր Այվազյանի պաշտպան Հայկ Ալումյանը բողոք է հղել Վերաքննիչ դատարան` ընդդեմ առաջին ատյանի իր պաշտպանյալին կալանավորելու որոշման: Պաշտպանի բողոքում  միջնորդություն է ներկայացվումէ, որ կամ վերացվի կալանավորման որոշումը կամ կիրառվի գրավ: Հիշեցնենք, որ 2017 թվականի մարտի 31-ին՝ ժամը 23:15-ին, Նիկոլ Փաշինյանից ահազանգ է ստացվել ՀՀ […]

Հսկողություն կսահմանվի

unnamed

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ մայրաքաղաքում շարունակվում է ամենօրյա հսկողությունը`  չնախատեսված վայրերում աղբ թափելու դեպքերը հայտնաբերելու, ինչպես նաև բացօթյա ապօրինի առևտրի դեպքերը կանխարգելելու նպատակով: Վերջինի մասով պատասխանատուներին և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է շարունակել շրջայցերն ու խստացնել հսկողությունը ոչ միայն փողոցներում, այլև  բակային տարածքներում: […]

Կարող է՝ պետք է ժամանակավորապես դադարեցնել. ՀԱԿ

լևոն զ

Ազգային ժողովի Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ասում է, որ իրենք շարունակելու են իրենց պայքարը: Հարցին, թե, ստացվում է, որ արտախորհրդարանական պայքար են տանելու, Լ. Զուրաբյանը պատասխանեց. «Բայց ի՞նչի եք կասկածում, որ շարունակելու ենք արտախորհրդարանական պայքարը, պայքարը չի լինում խորհրդանական կամ արտախորհրդարանյին, այն լինում է քաղաքական, առավել ևս խորհրդարանը երբ լեգիտիմ չի, խոսել […]

Լիաննան հարբած հայհոյել է ոստիկաններին

download (1)

Գորիս քաղաքի բնակչուհի Լիաննա Ջ.-ի կողմից խուլիգանություն կատարելու և ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից վերջինիս խոշտանգելու դեպքերի առթիվ ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ: Այսպես, հիշյալ գործի նախաքննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն, 21.03.2017թ.-ին Լիաննա Ջ.-ն հարբած վիճակում մտել է ՀՀ ոստիկանության Գորիսի բաժին, հայհոյանքներ տվել, այնուհետև […]

Հենրիխ Մխիթարյանն արձագանքել է Թինա Կանդելակիին

5927257

Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը  իր թվիթերյան  էջում պատասխանել է Թինա Կանդելակիի     գրառմանը:   Այնուհետև, Կանդելակին հայտնել է, որ իր մայրը Մխիթարյանին շատ է սիրում: Մխիթարյանն իր հերթին իր  երախտագիտությունն է հայտնել Թբիլիսիի իր բոլոր երկրպագուներին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՄարտիՄայիսի

Ամենաընթերցված