20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 10, 2017

Մխիթարյանը գոլի հեղինակ դարձավ /տեսանյութ/

Անգլիայի Պրեմիեր լիգայի 32-րդ մրցափուլում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս 3:0 հաշվով հաղթեց «Սանդերլենդին»: Հանդիպման 30-րդ րոպեին Զլատան Իբրահիմովիչը բացել է հաշիվը: Երկրորդ կեսի առաջին իսկ րոպեին Հենրիխ Մխիթարյանը կրկնապատկել է հաշիվը: 78-րդ րոպեին Մխիթարյանը փոխարինվել է՝ խաղադաշտում տեղը զիջելով Անտոնի Մարսիալին: 89-րդ րոպեին Մարկուս Ռեշֆորդը 3-րդ գնդակն է ուղարկել «Սանդերլենդի» դարպասը: Այս հաղթանակից հետո Ժոզե Մոուրինյուի […]

Ովքե՞ր են ընդգրկվել ՀՀԿ համամասնական ցուցակում

Մայիսի 14-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին իշխող Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակը գլխավորելու է գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Ներկայացնում ենք  կուսակցության համամասնական ցուցակի առաջին 25 թեկնածուներին՝ 1. Տարոն Մարգարյան 2. Սմբատ Լպուտյան 3. Հովիկ Մուսայելյան 4. Աստղիկ Գեւորգյան 5. Արա Երնջակյան 6. Մարտին Վարդազարյան 7. Լեւոն Իգիթյան 8. Աննա Ասատրյան 9. Երվանդ Երզնկյան 10.  Միքայել Պողոսյան […]

Մոսկվայում գնացքների բախման արդյունքում 30 վիրավոր կա /տեսանյութ/

Մոսկվայում գնացքներն իրար են բախվել, ինչի արդյունքում կա 30 վիրավոր։ Նախնական տեղեկություններով՝ գնացնքերը բախվել են դրանցից մեկում առկա տեխնիկական խնդիրների պատճառով։ Ականատեսներից մեկը նկարահանել է բախման պահն, ու կադրերը հայտնվել են համացանցում։

Ցավակցական հեռագիր է հղել

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել Եգիպտոսի վարչապետ Շերիֆ Իսմայիլին Ղպտիական եկեղեցիներում իրականացված պայթունների հետևանքով տասնյակ զոհերի կապակցությամբ։Հեռագրում մասնավորապես ասված է․ «Մեծարգո պարոն վարչապետ,  ապրիլի 9-ին Տանտայի և Ալեքսանդրիայի Ղպտի Ուղղափառ եկեղեցիների դեմ ահաբեկչական գործողությունները, որոնք  տասնյակ անմեղ մարդկանց կյանք խլեցին, խաղաղասեր մարդկության զայրույթն ու խորը վրդովմունքն առաջացրեցին։    Այս ծանր պահին, երբ […]

Ահաբեկչություններ Եգիպտոսի եկեղեցիներում․ տասնյակ զոհեր կան /տեսանյութ/

Նախօրեին միանգամից երկու ահաբեկչություն է տեղի ունեցել Եգիպտոսում։ Մահապարտ-ահաբեկիչները պայթեցրել են իրենց Տանտա և Ալեքսանդրիա քաղաքների քրիստոնեական եկեղեցիների մոտ։ Նախօրեին քրիստոնյաները տոնում էին Ծաղկազարդը, եւ երկու եկեղեցին էլ լի են եղել մարդկանցով։ Տարբեր տվյալներով՝ Տանտայի եկեղեցու պայթյունից զոհվել է մոտ 30 հոգի, կա 50 վիրավոր, իսկ Ալեքսանդրիայի եկեղեցու ահաբեկչությունից 11 զոհ կա։ Նշենք նաեւ, որ ահաբեկչությունների պատասխանատվությունը […]

ԵԼՔ դաշինքի Երևանի ավագանու թեկնածուները

ԵԼՔ դաշինքի Երևանի ավագանու թեկնածուների ցուցակ  Փաշինյան Նիկոլ Վովայի Հարությունյան Արայիկ Էդուարդի Խաժակյան Դավիթ Ռուբենի Բախշյան Անահիտ Ներսեսի Աթյան Աշոտ Միխայիլի Սիմոնյան Ալեն Ռոբերտի Խաչատրյան Անի Արշալույսի Սամսոնյան Անի Տաճատի Ավինյան Տիգրան Արմենի Ղահրամանյան Սերգեյ Արսենի Վարդանյան Թեհմինա Խաչատուրի Աղաջանյան Էդուարդ Արթուրի Բաբայան Հարություն Վիլիկի Տեր-Մարգարյան Տիգրան Գեղամի Բաթոյան Զարուհի Վալերիանի Ենգիբարյան Վիկտր Լևոնի Ղարդյան […]

Նախագահը ցավակցել է

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության Նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիին՝ Մար Գրգես և Ալեքսանդրիայի Սրբ․ Մարկոս եկեղեցիներում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունների կապակցությամբ, որոնք տասնյակ անմեղ մարդկանց կյանք են խլել։ «Հայաստանը խստորեն դատապարտում է այդ անմարդկային արարքները և իր զորկացությունը վերահաստատում բարեկամ Եգիպտոսին՝ ահաբեկչության դեմ նրա մղած պայքարում։ Եգիպտոսի համար […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՄարտիՄայիսի