20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 10, 2017

«Սամալյոտի պոչի Գյումրին ու Մհեր Մկրտչյանը դզեցին». վարչապետը հասավ ուզածին /տեսանյութ/

Հայկական երկրորդ ավիափոխադրող ընկերության` «Տարոն Ավիա»-յի առաջին օդանավը այսօր վայրէջք կատարեց Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում: Ընկերությունը կսկսի իրականացնել կանոնավոր եւ ոչ կանոնավոր (չարտերային) չվերթեր: Առաջին չվերթը կիրականացնի ապրիլի 25-ին՝ Գյումրի–Կրասնոդար–Գյումրի երթուղով: «Տարոն-ավիայի» սեփականատերը գյումրեցի Գառնիկ Պապիկյանն է, որը երկար ժամանակ արտերկրում է չվերթներ է իրականացնում: Ու պատահական չէ, որ  օդանավը կրում է տաղանդավոր  գյումրեցի  արտիստի` Մհեր Մկրտչյանի անունը. […]

No comment

Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավորներ, «Համախմբում» կուսակցության ու «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամներ Ստեփան Մարգարյանն ու Էլինար Վարդանյանն այսօր Ազգային ժողովում էին: Լրագրողների հետ, սակայն, զրուցել չցանկացան, ներողություն խնդրեցին, ասացին, որ այժմ հարցազրույցներ չեն տալիս: Հետաքրքրվեցինք, թե որն է պատճառը, որ չեն մասնակցում Երևանի ավագանու ընտրություններին, սակայն ոչ մի մեկնաբանություն: Դաշինքը, հիշեցնենք, հայտարարություն էր տարածել՝ նշելով միայն, […]

Սարյանի փոխհատուցման պահանջը

Երբ Մարտիրոս Սարյանը Փարիզից վերադարձավ Երևան, նրան սպասում էր մի տխուր հաղորդագրություն. «Բոլոր կտավներն այրվել են շոգենավի նավամբարում, Կոստանդնուպոլսի նավահանգստում կայանման ժամանակ»: Նավաստիներից մեկի նետած լուցկու կրակից հրդեհ էր բռնկվել` ոչնչացնելով Սարյանի բոլոր աշխատանքները: Որոշ ժամանակ անց Փարիզում գտնվող ապահովագրական գործակալությունը «կրած վնասների դիմաց» նրան ուղարկեց ներկեր, վրձիններ, նկարակալ: Այսպիսին էր եղել Սարյանի փոխհատուցման պահանջը…

Սովետական տանկում տղամարդը 2,5 միլիոն դոլարի ոսկի է հայտնաբերել /ֆոտո/

Բրիտանացի կոլեկցիոներ Նիկ Միդը սովետական Т-54  տանկ է ձեռք բերել, եւ դրա մեջ 2,5 միլիոն դոլարի ոսկե ձուլակտրոներ է հայտնաբերել։  Հայտնի է, որ Միդը այն ձեռք է բերել ինտերնետ-աճուրդով՝ 37 հազար դոլարով։ Երբ նա հայտնաբերել է ոսկե ձուլակտորները, անմիջապես ոստիկանություն է դիմել։   Հայտնի է, որ տանկը պատկանել է իրաքյան զորքերին եւ 1990-91 թվականներին մասնակցել է […]

Հայաստանում առաջին անգամ ոսկրածուծի փոխպատվաստում է կատարվել

Հայաստանում այսօր՝ ապրիլի 10-ին առաջին անգամ արյան չարորակ հիվանդությամբ՝ միելոմայով տառապող երկու հիվանդների ոսկրածուծի ցողունային բջիջների փոխպատվաստում է կատարվել: ՀՀ առողջապահության նախարարության «Պրոֆ. Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում» այսօր իրականացվեց արյունաստեղծ ցողունային բջիջների առաջին փոխպատվաստումը: Հայաստանի բժշկագիտության ոլորտում տեղի ունեցած աննախադեպ այս իրադարձությունը կատարվեց Համբուրգի Էպենդորֆ համալսարանական կլինիկայի փոխպատվաստման բաժնի ղեկավար, ճանաչված պրոֆեսոր Նիկոլաուս Կրյոգերի և […]

ՈւԵՖԱ-ի նախագահը կլինի Վաղարշապատում

ՀՖՖ-ն հրապարակել է ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինի Հայաստան կատարելիք մեկօրյա այցի մանրամասները: Ապրիլի 12-ին՝ ժամը 17:00-ին, կկայանա Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիայի հիմնարկեքի խորհրդանշական արարողությունը, որը կիրականացնեն ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը եւ Ալեքսանդր Չեֆերինը: Միջոցառմանը ներկա կլինի նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:   Նույն օրը՝ ժամը 18:30-ին, Ալեքսանդր Չեֆերինը կայցելի Ավանի ֆուտբոլի ակադեմիա, որտեղ կծանոթանա ակադեմիայի ենթակառուցվածքներին: […]

Ողբերգություն Երևանում. ինքնաձիգով կրակել է 21-ամյա երիտասարդի վրա

Ապրիլի 8-ին, ժամը 16.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Հարավ-Արևմտյան թաղամասի բենզալցակայանի մոտից աջ ոտքի հրազենային վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 21-ամյա Անդրանիկ Ն.-ն, որը, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել հաղորդում տալու: Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Անդրանիկ Ն.-ին հրազենային վնասվածքը […]

Այս առողջարար մթերքները վնասակար են, եթե սխալ ժամի ուտեք /ֆոտո/

Այս մթերքների օգտակարությունը հայտնի է։ Սակայն քչերը գիտեն, որ պետք է օգտակար մթերքները ճիշտ ժամերի ուտել, որպեսզի իսկապես օգտակար լինեն։ Հակառակ դեպքում դրանք կարող են վնասակար դառնալ ձեզ համար։ 1. Կաթնաշոռ   2. Բրինձ 3. Խնձոր 4. Շաքար 5. Բանան 6. Միս լ 7. Լոբազգեղեն 8. Պոպոք 9. Ծիրան եւ թուզ 10. Պանիր  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՄարտիՄայիսի