19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 8, 2017

Ապրիլի 10-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Ապրիլի 10-ին՝  ժամը 12:00-ին,  «Հենարան»  մամուլի ակումբում կհյուրընկալվի  տնտեսագետ Կառլեն  Խաչատրյանը: ԹԵՄԱ՝   Աժ ընտրությունների նախընտրական եւ հետընտրական  զարգացումների ազդեցությունը երկրի  տնտեսական ոլորտի վրա. վերջերս ստեղծված  «Հայաստանում ներդրողների ակումբ»-ի հեռանկարներն ու սպասելիքները:  

Թրամփը կրկնելու է Բուշ–կրտսերի սխալները Մերձավոր Արևելքում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Միացյալ Նահանգների կողմից Սիրիայի օբյեկտների ուղղությամբ հարձակումն ինքնիշխան պետության դեմ հարձակում է համարում: Այս մասին լրագրողներին ասել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը: Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմի հայտարարել է, որ Իրանը խստորեն դատապարտել է Միացյալ Նահանգների զինված ուժերի կողմից սիրիական «Շայրաթ» ավիաբազայի հրթիռակոծումը։ Իրան–ՌԴ տանդեմ ԱՄՆ–ի գործողությունները Սիրիայում ավելի […]

«Հայկական վերածնունդը» որոշում է կայացրել

Նախօրեին տեղի ունեցավ «Հայկական վերածնունդ» կուսակցության վարչության նիստը, որտեղ քննարկվեցին ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին առնչվող մի շարք խնդիրներ: Օրակարգի հիմնական հարցը վերաբերում էր Երևան քաղաքի ավագանու առաջիկա ընտրություններին կուսակցության մասնակցությանը: Հաշվի առնելով  վարչական ռեսուրսի, օլիգարխիկ և թաղային խմբավորումների, համատարած  ընտրակաշառքի զանգվածային ազդեցությունը ընտրական գործընթացի վրա` ՀՎԿ  վարչությունը որոշում կայացրեց  չմասնակցել սույն թվականի մայիսի […]

Խեղճ երեխես էլ պատերազմի զոհ է. ազատամարտիկի կնոջ սարսռեցնող պատմությունը

«25 ամյա որդուս մի կերպ թաղեցինք ու հիմա ավելի սարսափելի վիճակում ենք, քան առաջ»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հաշմանդամ ազատամարտիկ Սամվել Միքայելյանի կինը՝ Գյուլիզար Հովակիմյանը: Գյուլիզար Հովակիմյանը հայտնեց, որ որդու մահը  երկարատև սթրեսի արդյունքում է եղել. «Չդիմացավ ու ինսուլտ խփեց: Խեղճ երեխես էլ պատերազմի զոհ է: Հիվանդ հոր արածներին չէր դիմանում»: Հուսահատ կինը դիմել է […]

«Արթիկ» ՔԿՀ-ում 28-ամյա դատապարտյալ է մահացել

«Արթիկ» ՔԿՀ-ում 28-ամյա դատապարտյալ է մահացել: Այս մասին Henaran.am-ին հայտնեց Քրեակատարողական հիմնարկների վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը: Դատապարտյալ Արսեն Գրիգորյանը, Գոռ Ղլեչանի փոխանցմամբ, դատաբժշկական փորձաքննությունը ցույց կտա, թե որն է եղել մահվան պատճառը: Նա ասաց, որ դատապարտյալը 10 օր առաջ բժշկական կենտրոնում հետազոտություն է անցել, դեղարայքային բուժում է նշանակվել, ինչը և ստանում էր:

Օդի ջերմաստիճանը կնվազի

Ապրիլի 8-ին՝ օրվա երկրորդ կեսին, առավելապես հյուսիսային շրջաններում, 9-10-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, 11-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ,  9-10-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանը 9-10-ը, 11-ի գիշերը կնվազի 8-10 աստիճանով, 12-ին կբարձրանա 4-6 աստիճանով:

Ստոկհոլմի ահաբեկչության կադրերը հայտնվել են համացանցում /տեսանյութ/

Համացանցում է հայտնվել Ստոկհոլմում նախօրեին տեղի ունեցած ահաբեկչության տեսանյութը։ Կադրերում երեւում է, թե ինչպես են մարդիկ փախչում բեռնատարից, փորձում թաքնվել սրճարաններում, խանութներում։  Հիշեցնենք, որ նախօրեին բեռնատարը մխրճվել էր մարդկանց մեջ Ստոկհոլմում, ինչի արդյունքում կան զոհեր եւ 15 վիրավոր։ Տեղի ունեցածն արդեն որակվել է իբրեւ ահաբեկչություն։ 

Հրդեհ Վանաձորում. դեպքի վայր է մեկնել 5 մարտական հաշվարկ

Ապրիլի 8-ին, ժամը 03.30-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Մոսկովյան փողոցի 14 շենքի մոտակայքում գտնվող տանը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել հինգ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երկաթուղայինների փողոցի տներից մեկում (սեփականատեր՝ 1926 թ. ծնված Ռ. Դ.-ը): […]

Քաղաքապետի 3 թեկնածու

Մայիսի 14-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների մասնակցության համար դեռևս ոչ մի հայտ ԿԸՀ-ը չի ստացել: Իսկ վերջնաժամկետը լրանում է վաղը` ապրիլի 9-ի երեկոյան: Հավանաբար, ինչպես խորհրդարանական ընտրությունների ժամանակ էր, հիմա էլ կուսակցությունները, դաշինքները սպասելու են վերջին օրվան: Ամեն դեպքում մինչև հիմա ընդամենը մեկ կուսակցություն ու մեկ դաշինք է հաստատապես հայտարարել, որ մասնակցելու է ընտրություններին: Խոսքը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՄարտիՄայիսի