19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 7, 2017

ՏՄՊՊՀ-ն ձվի շուկայում անցնում է ամենօրյա դիտանցումների

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ յուրաքանչյուր տարի Սուրբ Զատիկին նախորդող ժամանակահատվածում մի քանի անգամ ավելանում է ձվի պահանջարկը, ինչով էլ պայմանավորված շուկայում կարող են արձանագրվել որոշակի չարաշահումներ: Այդ իսկ պատճառով, ՀՀ ՏՆտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովը, մինչ այս կատարվող շաբաթական երեք անգամյա մոնիթորինգի փոխարեն անցնում է ամենօրյա դիտանցումների: ՏՄՊՊՀ մասնագետները մայրաքաղաքի խոշոր առեւտրի կետերում իրականացնում […]

Ձերբակալվել է երկու հայի սպանության մեջ կասկածվողը․ նա նույնպես հայ է

Մերձմոսկվայի Լենինյան շրջանում 35-ամյա տղամարդ է ձերբակալվել, ով կասկածվում է երկու հայի սպանության մեջ։ Նա նույնպես Հայաստանի քաղաքացի է։  Այս մասին ասված է ՌԴ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ։ «Պարզվել է, որ նախկինում մի քանի անգամ դատապարտված Հայաստանի Հանրապետության 35-ամյա քաղաքացին մասնակից է կրկնակի սպանությանը։ Պարզվել է, որ հանցագործությունը տեղի է ունեցել վիճաբանության հետեւանքով։ Կասկածյալը ձերբակալված […]

Նիկոլ Փաշինյանը` քաղաքապետի թեկնածու (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը գլխավորելու է «Ելք» դաշինքի ցուցակը Երևանի ավագանու ընտրություններում, որը կայանալու է մայիսի 14-ին:  Ցուցակում երկրորդը ՔՊ-ի անդամ Արայիկ Հարությունյանն է, 3-րդ համարը՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Դավիթ Խաժակյանը, 4-րդ համարը՝ Անահիտ Բախշյանը, իսկ 5-րդը՝ Ալեն Սիմոնյանը։

Աշխատանքից դուրս իմ շրջապատի համար հասարակ ընկերուհի եմ.փոխգնդապետ

«Մեկնել էի Արցախ, Արցախի փաստաբանների կոլեգիայի անդամ էի։  Ընտանեկան փոփոխությունների հետ կապված վերադարձա Երևան և տեղեկացա, որ ՊՆ-ում ձևավորվել է իրավաբանական վարչությունը: 16 տարի է՝ իրավաբանական վարչությունում եմ: Ծայրաստիճան բարդ փուլեր չեմ ունեցել իմ աշխատանքում: Կարևորը սկզբունքային լինելն ու աշխատանքը սիրել է»,- այսօր՝ ապրիլի 7-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՊՆ իրավաբանական վարչության իրավական ապահովման […]

Արմեն Ամիրյանը պարզաբանում է իր մտահղացումը

Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը կրկին պարզաբանում է արել. «Ցավում եմ, որ Օպերային թատրոնի խաղացանկի, ստեղծագործական ռազմավարության մասին բանավիճելու փոխարեն, մեր հասարակության մեծ մասը նախընտրեց խոսել պարզ կենցաղային վերակառուցման ծրագրի մասին միայն։ Ափսոս, որ բանավիճողներից ոմանք խեղաթյուրում են Օպերային թատրոնի ենթակառուցվածքների նախագծի մեր պատկերացումը։ Ստիպված եմ մեկ անգամ ևս պարզաբանել մեր այդ պատկերացումը։ Անհրաժեշտ է վերանորոգել […]

Հայ հաքերները կոտրել են ադրբեջանական մի շարք կայքեր

«Մոնթե Մելքոնյան» կիբեր բանակը կոտրել է ադրբեջանական մի շարք կայքեր` դրանցում տեղադրելով ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ զոհված հայորդիների նկարները: «Ինչպես խոստացել էինք. հարձակումները շարունակում ենք… Կոտրվել է ադրբեջանական ամենամեծ ֆորումներից մեկը՝ forum.azeri.net-ը և կայքի ամբողջ բազան (անուն ազգ., գաղտնաբառեր, էլ-հասցեներ, IP և այլն) հասանելի է բոլորի համար Կոտրվել են մի շարք ադրբեջանական կայքեր, որոնցում հիմա […]

«Ելք»-ին ընտրեցին նրանք, ովքեր փրփուրներից են կախվում

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը կարծում է՝ ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ ընտրողների պահպանողական մասը, որը դեմ է ցանկացած իշխանափոխության և որն ակտիվ ընտրողների 1/3-ն է կազմում: «Հանրապետականի կարգախոսն էլ համահունչ է այդ ընտրողների սպասելիքներին՝ կայունություն, անվտանգություն, մի քիչ էլ առաջընթաց լինի՝ մեզ չի խանգարի»,-ասաց Ադիբեկյանը: Բանախոսը շեշտեց՝ «Ծառուկյան» դաշինքի արդյունքներն՝ ի տարբերություն նախորդի՝ «ԲՀԿ»-ի, ցույց տվեցին, […]

Կտաքանա

Հանրապետության տարածքում ապրիլի 8-ին՝ օրվա երկրորդ կեսին, առավելապես հյուսիսային շրջաններում, սպասվում է անձրեւ: Քամին՝ հյուսիս-արեւմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: «Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում ապրիլի 8-ին՝ երեկոյան ժամերին, հնարավոր է անձրեւ: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +8+10, ցերեկը՝ +18+20 աստիճան տաքություն:

Փորձել է ինքնասպան լինել

Ապրիլի 6-ին, ժամը 21:41-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ ցած նետվելով Երևան քաղաքի Կիևյան կամրջից (անցել է ճաղավանդակը). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը: Փրկարարները կանխել են 1984 թ. ծնված Ա. Հ.-ի ինքնասպանության փորձը, ում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՄարտիՄայիսի