23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 7, 2017

Նարինջը` ընդդեմ կնճիռների. պատրաստեք ինքներդ

Թանկարժեք կոսմետիկ միջոցների փոխարեն կարող եք բնական միջոցներ ընտրել` պատրաստելով ձեր ձեռքով: Օրինակ, նարինջը կարող է փոխարինել բազմաթիվ կոսմետիկ միջոցների ու էլ ավելի լավ արդյունք տալ: Նարինջը բոլոր առումներով օգտակար միրգ է: Երբ ուտում եք այն, մեծ քանակությամբ А, В եւ С վիտամիններ եք ստանում: Սակայն այս միրգը կարելի է նաեւ «արտաքին օգտագործման» ենթարկել: Նարինջից […]

Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ`10 քրեական գործ

ՀՀ  քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել՝ թիվ 23/02 ընտրատեղամասում մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու համար: 2017թ. ապրիլի 2-ին հաղորդում է ստացվել առ այն, որ Վանաձոր քաղաքի թիվ 23/02 ընտատեղամսում ժամը 09:13-ի ահմաններում կրկին քվեարկելու փորձ է գրանցվել: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է […]

Վիճակը ծանր է

ՌԴ-ում 2013 թ. դատված հայ վարորդ Հրաչյա Հարությունյանի առողջական վիճակը կտրուկ վատացել էր։ Այս մասին օրերս լրատվամիջոցներին փոխանցել են Հրաչյա Հարությունյանի հարազատները: «Այս պահին եթե ասեմ անհույս է՝ սուտ կլինի, բայց վիճակը ծանր է: Մի փոքր ավելի լավ է զգում իրեն, բայց դրանից ոչինչ չի փոխվում, որովհետև հիվանդություններ ունի»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հրաչյա Հարությունյանի […]

Հայաստանի և Ուզբեկստանի արտգործնախարարները հանդիպել են

Ապրիլի 7-ին աշխատանքային այցելությամբ Տաշքենդում գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Ուզբեկստանի իր գործընկերոջ Աբդուլազիզ Կամիլովի հետ։ Նախարարները քննարկեցին երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված քայլերը՝ ընդգծելով, որ դրա համար առկա են բոլոր նախադրյալները և մեծ ներուժ, որը համատեղ ջանքերով կարելի է իրացնել։ Էդվարդ Նալբանդյանն ու Աբդուլազիզ Կամիլովը պայմանավորվեցին հանձնարարել ԱԳՆ-ների համապատասխան ստորաբաժանումներին՝ մշակելու տարբեր ոլորտներում […]

Ցուցադրվել են ազգային պահուստի պատմամշակութային արժեքները (ֆոտո)

Ապրիլի 7-ին Հայաստանի պատմության թանգարանում ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունը գանձարանի պատմության մեջ առաջին անգամ ցուցադրել է ազգային պահուստի պատմամշակութային արժեքները:

Քննիչին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական անփութության համար

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է Ջ. Ամարյանից ստացված հաղորդման հիման վրա վերջինիս պատկանող խոշոր չափերով գույքի հափշտակության փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունը: Արդյունքում պարզվել է, որ ՀՀ քննչական կոմիտեի քննիչի` ծառայության նկատմամբ դրսևորած անփույթ և անբարեխիղճ վերաբերմունքի ու պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով էական վնաս է պատճառվել քաղաքացու օրինական շահերին, հեղինակազրկվել է իրավապահ համակարգը […]

Շարունակվում է մթերումների պարտքերի մարումների գործընթացը

2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ 20 վերամշակող  ընկերություններ 2015-2016 թվականներին  գնված պտուղբանջարեղենի և խաղողի դիմաց գյուղացիական տնտեսությունների նկատմամբ ունեցել են 1 մլրդ 611.2 մլն դրամի չկատարված պարտավորություն:      Վճարումների կատարման ընթացքի վերահսկողության նպատակով ՀՀ գյուղատնտեսության նախարարության առաջարկությամբ ընկերությունները կազմել են չկատարված պարտավորությունների մարման ժամանակացույց:       2017 թվականի ապրիլի 7-ի դրությամբ 6 ընկերություն ամբողջությամբ կատարել են […]

Երթևեկության կազմակերպման փոփոխություններ

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Երևանի Ագաթանգեղոսի փողոցում տրանսպորտային միջոցների կուտակումներից և վթարային իրավիճակներից խուսափելու նպատակով ապրիլի 8-ից Ագաթանգեղոսի փողոցում և Ագաթանգեղոս-Արշակունյաց-Գր. Լուսավորիչ խաչմերուկում փորձնական կարգով կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ: Փոփոխությունների արդյունքում կփակվի Ագաթանգեղոսի փողոցի՝ Տիգրան Մեծի պողոտայից Արշակունյաց պողոտայի ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցների համար նախատեսված՝ 120 մետր չհասած Ագաթանգեղոս-Արշակունյաց-Գր. Լուսավորիչ խաչմերուկ, հետադարձի տեղը: Նշված […]

Ֆլեշմոբի կամավոր մասնակիցները ծաղիկներ էին նվիրում տատիկներին /տեսանյութ/

Մայրության և գեղեցկության օրվան նվիրված՝ «Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիա»-ն ֆլեշմոբ է կազմակերպել:  Ֆլեշմոբի կամավոր աշխատակիցները ծաղիկներ էին նվիրում տատիկներին՝ նրանց ցանկանալով առողջություն և բարեկեցություն: Մանրամասները՝ տեսանյութում:      

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՄարտիՄայիսի