17 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 6, 2017

97 համայնք չի սպասարկվում ներմարզային երթուղիներով. վարչապետը հանձնարարեց

«Հայաստանի Հանրապետության բնակավայրերի տրանսպորտային հասանելիության մակարդակը բավարար չէ»,-այս մասին այսօր՝ ապրիլի 6-ին ՀՀ կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը: Վարչապետի խոսքով՝ 97 համայնք չի սպասարկվում ներմարզային երթուղիներով։ Վարչապետը անհրաժեշտ համարեց հանրապետությունում երթուղային ցանցի, մասնավորապես՝ ներմարզային ցանցի արդիականացմանն ուղղված աշխատանքների անհապաղ իրականացումը: Կարապատեյանի նկատեց, որ  ժամանակն է սահմանել խնդրի լուծման հստակ վերջնաժամկետները: Կարեն Կարապետյանը  հանձնարարեց […]

Միքայել Մինասյանի բաց նամակը

Միքայել Մինասյանը Ֆեյսբուքի իր էջում բաց նամակ է հղել Արմեն Մարտիրոսյանին և Նիկոլ Փաշինյանին․ «Բաց նամակ Արմեն Մարտիրոսյանին և Նիկոլ Փաշինյանին, Հարգելի պարո՛ն Մարտիրոսյան, Հարգելի պարո՛ն Փաշինյան, Իմ ուղղակի պաշտոնեական պարտականությունների հետ առնչություն չունեցող թեմայով առաջին անգամ հրապարակային խոսք եմ հնչեցնում՝ հորդորելու համար ձեզ դադարեցնել անիմաստ ու անտեղին բանավեճը, որում, իմ կարծիքով, հանիրավի անընդհատ շրջանառվում է […]

«Քվեարկությունը դեռ ընտրություն չէ» /տեսանյութ/

«Ընտրությունների արդյունքները կանխատեսելի էին», – այսօր լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը: «Քվեարկությունը դեռ ընտրություն չէ: Ընտրությունն արժեքային համակարգի ձևաչափ է: Դատելով նրանից, թե ինչ է կատարվում հասարակության մեջ, կտեսնենք, որ լյումպենիզացիայի վիճակներն ավելի են խորանում, կտեսնենք, որ ամեն ինչ վաճառվում է: Հասարակ […]

«Դատենք ինքներս մեզ» /տեսանյութ/

Երգահան Վահան Արծրունին հիասթափված է. մարդիկ ընտրակաշառք վերցրին ու գումարի համար ընտրեցին այս կամ այն քաղաքական ուժին կամ թեկնածուին: «Այս մարդիկ իրենց բարոյականության կայացումը տեսնում են անբարոյականության՝ ձայնի դիմաց փող վերցնելու մեջ: Բայց այդ զանգվածն իրեն մեղավոր չի զգում, ամոթ չի ապրում»,- լրագրողների հետ հանդիպմանը նշեց Վահան Արծրունին: Երգահանը շեշտեց՝ քաղաքականությունը, մեծ հաշվով,  գործարք է։ Անդրադառնալով […]

Առկա ստատուս քվոն պաշտպանունակ չէ․ Ֆրանսիայի ԱԳՆ

Ֆրանսիայի Արտաքին գործերի և միջազգային զարգացման նախարարության մամուլի խոսնակի սթ. ապրիլի 5-ի հայտարարությունը. « Մեկ տարի առաջ,  դադարեցին ապրիլի 2-5-ը  Լեռնային Ղարաբաղում  ծավալված   և տարածաշրջանի բնակչությանը վշտով համակած  պատերազմական գործողությունները: Որպես Մինսկի խմբի համանախագահ, Ֆրանսիան, իր ռուս և ամերիկացի գործընկերների հետ  մոբիլիզացրեց իր ուժերը մարտերը դադարեցնելու և Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները վերսկսելու ուղղությամբ: Ֆրանսիան […]

«Պետք է պահանջենք, որ կատարեն իրենց խոստումները» /տեսանյութ/

«Որքան էլ տարօրինակ լինի, ուզում եմ  շնորհավորել նրանց, ովքեր ընտրվել են, ովքեր ԱԺ անդամներ են և պետք է ձևավորեն ու առաջ տանեն մեր  ժողովրդի առաջիկա տարիների բախտն ու ճակատագիրը: Այո՛, ասում եմ շնորհավոր: Դրա հետ մեկտեղ՝  մենք քաղաքական ուժերին պետք է պարբերաբար հիշեցնենք իրենց  գեղեցիկ խոստումները և  պահանջենք, որ  կատարեն իրենց խոստումները», – այսօր լրագրողների […]

Գործադիր մարմինների ղեկավարներին հանձնարարվեց

«2016 թվականի հոկտեմբերի 21-ին ՀՀ Ազգային ժողովը հավանություն տվեց մեր կողմից մշակված կառավարության ծրագրին»,-այսօր Կառավարության հերթական նիստի օրակարգային հարցերին անցնելուց առաջ ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: «Հաշվի առնելով, որ կարճաժամկետ միջոցառումների համար բոլոր ժամկետներն ավարտվել են և առկա են այլ միջոցառումների ծրագրերի մշակման անհրաժեշտություն հանձնարարում եմ ՀՀ գործադիր մարմինների ղեկավարներին. Առաջինը. մեկ շաբաթյա ժամկետում Կառաարության […]

Շնորհավորել է

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահ Ճան Դեցյանին՝ Հայաստանի Հանրապետության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես ասված է. «Ձերդ Գերազանցություն, ապրիլի 6-ին նշվում է Հայաստանի Հանրապետության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը: Այդ կապակցությամբ ՀՀ Ազգային […]

Վարչապետը «արտակարգ իրավիճակ» հայտարարեց

Այսօր ՀՀ կառավարության հերթական նիստը վարչապետ Կարեն Կարապետյանը սկսեց  իր խոսքով՝ ուրախ լուրով: Վարչապետը նշեց, որ անցավ նաև հերթական ընտրությունները և իր քաղաքական թիմը հաղթեց. «Ընտրությունները անցան հանդուրժողականության մթնոլորտում: Մեր թիմը ստացել է երկրում փոփոխություններ բերելու քվեն: Այդ իսկ պատճառով մեր աշխատանքային ռեժիմը հայտարարում ենք՝ արտակարգ իրավիճակ»,-ասաց Կարեն Կարապետյանը և հավելեց, որ պատասխանատվությունը ավելանում է: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՄարտիՄայիսի