25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 5, 2017

Մտել է դեղատուն, հրել աշխատակցուհուն ու հափշտակել դրամապանակը

Ոստիկանությունը տեսագրություն էտարածել, որտեղ երեւում է, թե ինչպես մի տղամարդ մտնում է Երեւանի դեղատներից մեկը, հրում աշխատակցուհուն եւ բացահայտ հափշտակում դեղատան դրամապանակը: «Կողոպուտի փաստով հարուցվել է քրեական գործ: Տեսագրության մեջ երեւացող անձի մասին տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Կենտրոնական կամ մոտակա բաժին, կամ զանգահարել 1-02 հեռախոսահամարին»,-ասված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:

«Եթե Արմեն Մարտիրոսյանը չի ապացուցում, թող ներողություն խնդրի ամբողջ «Ելք» դաշինքից»

«Պաշտոնական մեկնաբանություն չունենք, որովհետև մենք իրենց ժամանակը չունենք, մեկնաբանելու ոչինչ էլ չկա: Կարծում եմ` Հայաստանի քաղաքացիները պատասխանել են Արմեն Մարտիրոսյանին` ընտրությունների ժամանակ իրենց վստահության ձայնը մեզ տալով»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց «Ելք» դաշինքի խոսնակ Անի Սամսոնյանն` արձագանքելով «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամ Արմեն Մարտիրոսյանի այսօրվա հայտարարությանը, թե «Ելք» իշխանության պրոյեկտն է:  «Մենք իրենց մաղթում ենք հաջողություն, և Արմեն […]

Թուրքիան ականազերծման աշխատանքներ է սկսել Հայաստանի հետ սահմաններին

Եվրամիության (ԵՄ) և Թուրքիայի համաֆինանսավորմամբ ականազերծման աշխատանքեր են սկսվել Թուրքիայի այն տարածքներում, որոնք սահմանակից են Հայաստանին, Ադրբեջանին և Իրանի Իսլամական Հանրապետությանը (ԻԻՀ): Ըստ թուրքական «Milliyet» պարբերականի` ականազերծման աշխատանքները կընդգրկեն 15 մլն քմ տարածք: Աշխատանքներրը սկսվել են Արարատ լեռան ստորոտից և նախատեսվում է ավարտին հասցնել 2 տարում: Աղբյուրը տեղեկացնում է, որ այս պահի դրությամբ Հայաստանի, Ադրբեջանի […]

Լրագրողների գործունեությանը խոչընդոտելու փաստերով հարուցված քրեական գործերն ընդունվել են Հատուկ քննչական ծառայության վարույթ

2017թ.-ի ապրիլի 2-ին ՀՀ ԱԺ ընտրությունները լուսաբանող լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքերի առթիվ հարուցված երկու քրեական գործերն ընդունվել են Հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթ: Քրեական գործերից մեկը հարուցվել է «Araratnews.am» լրատվական կայքի լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու փաստով: Այսպես, 02.04.17թ.-ին` Երևանում, ընտրությունները լուսաբանող զանգվածային լրատվության միջոցի` «Araratnews.am» լրատվական կայքի թղթակից Շողիկ Գալստյանը փորձել է  նկարահանումներ կատարել […]

Սարսափեցնում է

Այն, որ մեր արևելյան հարևանները բավական տարբերվում են նորմալ ազգերից՝ դա փաստ է…Նրանց մոտ կացնահարելը և մադկանց գլուխ կտրելը՝ հերոսության նշան է…Ի դեպ,այդ միջնադարյան վայրագություններն ադրբեջանցիները ոչ միյան կիրառում են թշնամի հայերի,այլև մեկը մյուսի նկատմամբ…Ադրբեջանում բավական ընդունված է ինցեստը՝մոտ բարեկամների միջև սեռական և ամուսնական կապերը…Ինչպես ասում էր իր հումորային մանրապատումներից մեկում Հայկ Մարությանի հերոսներից մեկը […]

Թունավորումներ Մարտունիում եւ Գյումրիում. կա 10 տուժող

Ապրիլի 4-ին, ժամը 7.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ թունավորումով իրենց մոտ են տեղափոխվել 58-ամյա Լազր Մ.-ն, 53-ամյա Քնարիկ Մ.-ն, 30-ամյա Աննա Բ.-ն, 33-ամյա Սարգիս Մ.-ն, 29-ամյա Աքսաննա Մ.-ն, 7-ամյա Ավետիք Մ.-ն եւ 5-ամյա Լազր Մ.-ն: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք նույն օրը, ժամը 1-ի սահմաններում, տունը վերանորոգելուց հետո թունավորվել […]

Մեր գյուղատնտեսությունը կարիք ունի էժան ֆինանսական ռեսուրսների. նախարար

Հայաստանի գյուղատնտեսությունը կարիք ունի էժան ֆինանսական ռեսուրսների: Այս մասին, այսօր՝ ապրիլի 5-ին, Արժույթի Միջազգային Հիմնադրանի հայաստանյան առաքելյության ղեկավար Հոսեյն Սամի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: Գյուղնախարարությունից հայտնում են, որ Հոսեյն Սամի ղեկավարած պատվիրակության կազմում էր նաեւ Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Տերեսա Դաբան Սանչեսը: Հանդիպման ընթացքում  նախարարը ներկայացրել է Հայաստանի գյուղատնտեսության […]

Հուսով եմ իմ մենահամերգն Արցախում չի ուշանա. Սերժ Թանկյան

Շատ երախտապարտ եմ հայ քաջարի զինվորների ծառայությամբ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ բացառիկ զրույցում ասել է ամերիկահայ ռոք երաժիշտ և երգահան Սերժ Թանկյանը, ով ՊԲ զորամաս այցելելուց հետո մասնակցել է նաև Հադրութի շրջանի Առաջամուղ գյուղում նոր բնակարանների հանձնման հանդիսավոր արարողությանը: «Իրապես շատ հուզված և հպարտ եմ՝ տեսնելով Հադրութի շրջանի սահմանամերձ Առաջամուղ գյուղի նոր բնակարանների հանձնման այս […]

Տարոն Մարգարյանը կկազմակերպի

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումներին և վարչական շրջանի ղեկավարներին հանձնարարել է նախապատրաստական աշխատանքներ տանել ապրիլի 28-ին սահմանամերձ գոտիներում ծառայող երևանաբնակ ժամկետային զինծառայողների ծնողների զորամասեր հերթական այցը կազմակերպելու ուղղությամբ: «Արդեն 5 տարի է, բարի ավանդույթ ենք դարձրել տարին երկու անգամ սահմանամերձ զորամասերում ծառայող երևանաբնակ զինծառայողների ծնողների զորամասեր այցերի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՄարտիՄայիսի

Ամենաընթերցված