25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 4, 2017

Ադրբեջանի զինուժն արձակել է ավելի քան 900 կրակոց

Ապրիլի 3-ին եւ լույս 4-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ դիպուկահար հրացաններից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 60 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 900 կրակոց:   Արցախի ՊԲ-ից հայտնում են, որ ՊԲ առաջապահ զորամասերը  շարունակել են իրականացնել  մարտական դիրքերի հուսալի պահպանություն՝ անհրաժեշտության դեպքում դիմելով նաեւ […]

Սամվել Բաբայանի մասով հատուկ հրահանգ ունեն. Հրապարակ

Սամվել Բաբայանի առնչությամբ ՀՀԿ-ականներին հրահանգված է որևէ ավելորդ արտահայտություն թույլ չտալ և հղում անել բացառապես իրավապահ մարմիններին, «չնայած ապացուցողական բազա կա»,– ասաց ՀՀԿ ԳՄ անդամ մեր զրուցակիցը։ «Բոլոր դեպքերում, Սամվելը եղել է Ղարաբաղի պաշտպանության նախարար, պատերազմով է անցել, գեներալ-լեյտենանտ է, Արցախի հերոս, հանրությունն էլ ճիշտ չի հասկանա, պետք է տեղ թողնել: Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք […]

Էդմոն Մարուքյանը շնորհակալություն է հայտնում

Սիրելի հայրենակիցներ, Ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել «ԵԼՔ» դաշինքի այն բոլոր ընտրողներին, ովքեր իրենց քվեն վստահել են մեզ՝ գնահատելով նախորդ 5 տարիների ընթացքում կատարված աշխատանքը, ցանկանալով ավելացնել մեր տեսակը Ազգային ժողովում, հավատալով փոփոխությունների հնարավորությանը, չընկրկելով ճնշումների և սպառնալիքների առաջ, չվաճառելով իրենց մեկ ձայնը և իրենց երեխաների ապագան։ Անձամբ իմ, և «ԵԼՔ» դաշինքի ապագա խմբակցության […]

Ով էր ապրիլի 2-ին «սալյուտ խփում». Առավոտ

երբ ընտրատեղամասերը փակվեցին եւ որոշ տեղերում արդեն հայտնի էին ընտրությունների արդյունքները եւ այս կամ այն ուժի հաղթանակած լինելը, մայրաքաղաքի տարբեր թաղամասերում մեկի մյուսի հետեւից հրավառություններ էին լինում: Ըստ սոցցանցերում շրջանառվող տեղեկությունների, իրենց հաղթանակը հրավառությամբ մասնավորապես նշել են ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի եւ ռեյտինգայինով առաջադրված որոշ թեկնածուների շտաբերը: Տոնական այդ տրամադրությունը բուռն քննադատության արժանացավ ապրիլյան քառօրյա պատերազմի մեկ […]

Ախորժակ է բացվել. Ժամանակ

«Ելք» դաշինքը դիտարկում է Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հնարավորությունը։  ԱԺ ընտրություններում հաջողությունը ստիպում է, որ դաշինքի երեք կուսակցությունները Երևանի ավագանու ընտրություններին մասնակցեն։ «Ելք» կուսակցությունների դաշինքի անցնող պատգամավորների եռյակից միայն Նիկոլ Փաշինյանն ունի Երևան քաղաքի գրանցում, որը պարտադիր է քաղաքապետի թեկնածու առաջադրվելու համար։ Չի բացառվում, որ հենց Նիկոլ Փաշինյանը լինի քաղաքապետի՝ «Ելքի» թեկնածուն։ Գրանցման վերջնաժամկետը լրանում […]

Սեյրան Օհանյանի վախը կբռնե՞ն. Ժամանակ

Հետընտրական զարգացումների համար հանրային դժգոհությունը բավարար չէ։ Առաջիկայում Սամվել Բաբայանի՝ «Իգլայի» գործողության մասին իմանալով չհայտնելու, ինչպես նաեւ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած ժամանակահատվածում աղմկահարույց չարաշահումների շուրջ Սեյրան Օհանյանը հնարավոր է հրավիրվի ԱԱԾ՝ հարցաքննության։ Ըստ տեղեկությունների՝ Սեյրան Օհանյանին ցանկացել են մինչև ընտրությունները կանչել հարցաքննության, բայց նրան զոհ չդարձնելու համար որոշել էին հետաձգել գործընթացը։ Ու քանի որ հանրային […]

Ընտրություն` ըստ ճաշակի` գողը` գողին …

Արևելյան իմաստությունը վկայում է, որ յուրաքանչյուր մարդ այս աշխարհում հանդիպում է նրանց, որոնց պիտի հանդիպեր: Բնավորությունների ու տեսակների բազմազանությունը երկրի վրա այնքան մեծ է, որ կա հնարավորություն հանդիպելու ցանկացածին, բայց ընտրելու ըստ ճաշակի՝ գողը՝ գողին, աշխատավորը՝ աշխատավորին… Իսկ եթե ինչ-որ մեկը դժգոհի, որ կյանքն իրեն չի պարգևել բարեհաջող հանդիպումներ, մի հավատացեք, մի հավատացեք: Ավելի շուտ […]

Մենք ձգտում ենք Ադրբեջանի հետ Կովկասում կարևոր դեր ունենալ. Չավուշօղլու

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն խոսել է աշխարհում և տարածաշրջանում Թուրքիայի  հետապնդած նպատակների մասին: Թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալության տեղեկացմամբ՝ Չավուշօղլուն կարծիք է հայտնել, թե Թուրքիան շրջապատված է անկառավարելի երկրներով, որտեղ տարածված է ռասիզմն ու իսլամատացությունը: Նախարարը նշել է, որ Թուրքիան այս պահին շատ ճգնաժամային ժամանակաշրջան է ապրում և ներքին ու արտաքին բուռն պայքար մղում: «Մենք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՄարտիՄայիսի