23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 4, 2017

Հետընտրական զարգացումներ չեն լինի

Հայաստանում խորհրդարանական ընտրություններից հետո, ամենայն հավանականությամբ,  բողոքներ եւ ցույցեր չեն լինի: Այս մասին այսօր «Հենարան» ակումբում լրագրողների հետ զրույցում  քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը: Նրա խոսքով՝ փաստորեն, բոլոր ուժերը՝ ե՛ւ պարտված, ե՛ւ խպորհրդարան անցած, ընտրությունների արդյունքներն ընդունել են: «Նույնիսկ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքն է դա արել, եւ հետընտրական գործընթացներ չեն լինի: Համարժեք քաղաքական ուժերը հասկանում են, որ այդ գործողությունները […]

«Խնդրել եմ Աստծուց, որ իմ մեջից հանի այն չարությունները, որ կարող է լինել ժողովրդի նկատմամբ»

«Ծառուկյան» դաշինքով առաջադրված թեկնածու Հակոբ Հակոբյանը (Ճոյտ) դեռ չգիտի` լինելու է խորհրդարանում, թե ոչ: «Ռեյտինգայինով ես 13-րդ տեղն եմ ամբողջ հանրապետությունում»,-Henaran.am-ի ետ զրույցում ասաց նա: Միաժամանակ, Հակոբ Հակոբյանը նշեց, որ ավելին էր սպասում, սակայն ստացվեց այն, ինչ ստացվեց: Հարցին, թե ինչու նման պատկեր ստացվեց, որովհետև մարդիկ վաճառվեցին, ինչպես շատերն են այդպես հայտարարում, նա պատասխանեց. «Ես […]

Դավաճանները պետք է հեռանան Հայաստանից. ազատամարտիկը զայրացած է/տեսանյութ/

«Արցախի հողերը մեր արյան գնով են պահվել ու որևէ մարդու թույլ չի տրվում այդ մասին խոսել, ով ուզում է լինի»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ազատամարտիկ, Ջամբազից մինչև Հորադիզ Կարոտ Մկրտչյանի և Պետրոս Ղևոնդյանի կողքին մարտնչած Դանիել Գրիգորյանը: 17 տարեկանից հայրենիքի պաշտպանությանը նվիրված Դանիել Գրիգորյանը ընդգծում է.«Հող տալը՝ դավաճանություն է: 1992 թվականին , որ Շահումյանը հանձնվեց […]

«Գագիկ Ծառուկյանը քաղաքական ֆիգուր չէ» /տեսանյութ/

«Նորընտիր խորհրդարանի առաջին նիստում «Ելքն» ու «Ծառուկյան» դաշինքը կհայատարարեն, որ ընդդիմություն են», – «Հենարան» ակումբում   լրագրողներ հետ հանդիպմանն ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը: Անդրադառնալով վերը  նշված դաշինքների հնարավոր համագործակցությանը՝  Քոչարյանն ասաց. «Ծառուկյան» դաշինքը հնարավոր է եւ ցանկանա համագործակցել «Ելք»-ի հետ, բայց վերջինը դրան չի գնա: Նրանց գաղափարները շատ հեռու են մեկը մյուսից, քանի որ Գագիկ Ծառուկյանը  […]

«Հրաշքները երկնքում են լինում. երկիրն ապրում է երկրային սպասելիքներով»

«Հրաշքները երկնքում են լինում. երկիրն ապրում է երկրային սպասելիքներով: Այնպես որ, ԱԺ ընտրությունների արդյունքում որեւէ հրաշք տեղի չունեցավ»,- ամփոփելով  ընտրական գործընթացը՝ այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այսպիսի տեսակետ արտահայտեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը։  «ՀՀԿ-ն մեծամասնություն է, եւ կոալիցիայի կարիք չի ունենա: Բայց ամեն դեպքում, կոալիցիան կպահպանվի ՀՅԴ-ի հետ: Մյուս կուսակցությունները բավականին թույլ էին: Երբ տարբեր սոցիոլոգիական […]

Ընտրությունները լավ էին կազմակերպված․ ԱՄՆ դեսպանատուն

Միացյալ Նահանգների հայտարարությունը Հայաստանի ընտրությունների վերաբերյալ․ ԱՄՆ դեսպանությունը շնորհավորում է Հայաստանի ժողովրդին ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների առիթով, որին նախորդել էր  կուսակցությունների ու քաղաքական դաշինքների միջև ընթացող մրցակցային պայքարը մի այնպիսի միջավայրում, որտեղ լրատվամիջոցները հասանելի էին բոլոր տեսակի դիրքորոշումների համար: Քվեարկությանը օրն ընդհանուր առմամբ հանգիստ էր ու կանոնավոր Հայաստանի ամբողջ տարածքում, և ընտրողները կարող էին […]

Ոստիկանությունում գրանցվել է ենթադրյալ ընտրախախտումների վերաբերյալ 540 հաղորդում

ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների օրը և հետընտրական ժամանակահատվածում, ապրիլի 4-ի ժամը 9-ի դրությամբ, ՀՀ ոստիկանությունում գրանցվել է ենթադրյալ ընտրախախտումների վերաբերյալ 540 հաղորդում, որոնցից 6-ով քրեական գործի հարուցումը մերժվել է, 133-ը ուղարկվել է նախաքննության, 106-ը՝ ստուգմամբ չի հիմնավորվել, 3-ը ուղարկվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն, 155-ը գտնվում է նյութերի նախապատրաստման, 137-ը՝ ստուգման փուլում, որոնց ընթացքի վերաբերյալ […]

Մերձմոսկվայում մեքենայի բեռնախցիկում հայտնաբերված հայերի ինքնությունը հայտնի է․ նրանց խոշտանգել են /ֆոտո/

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Մերձմոսկովյան Լենինյան շրջանում կայանված մեքենայի բեռնախցիկում երկու տղամարդու դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքներով։ Պարզվել է սպանված տղամարդկանց ինքնությունը, նրանցից մեկը Հայաստանի Հանրապետության քաղաքացի Խորեն Մարգարյանն է, երկրորդը՝ Աբխազիայի բնակիչ Միքայել Լալայանը: «Московский Комсомолец»-ի տեղեկացմամբ, իրավապահները կարծում են, որ տղամարդկանց սպանելուց առաջ խոշտանգել են, քանի որ մարմնի և դեմքի վրա եղել են կապտուկներ և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՄարտիՄայիսի