20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 4, 2017

Յուրան վերջին հանգրվանը գտավ Եռաբլուրում/տեսանյութ/

Եռաբլուր զինվորական պանթեոնում այսօր՝ մարտի 4-ին իր վերջին հանգրվանը գտավ հրամանատար, «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության» նախագահ Յուրա Միքայելյանը: Ընկերները հուզված էին ու բառեր չէին գտնում Յուրայի մասին պատմելու համար: «Յուրայի մասին խոսելիս չի կարելի պատահական բառեր օգտագործել, այլ հարկավոր է մի ամբողջ հաղորդում նվիրել նրան»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Մեծն Տիգրան» գնդի հիմնադիր հրամանատար, Արմավիրի «Տիգրան […]

Երևանի ավագանու ընտրությունների համար դեռ դիմումներ չկան

Երևանի ավագանու ընտրությունների առաջադրումները սկսել են մարտի 30-ից: Սակայն ինչպես փոխանցեց ԿԸՀ մամլո քարտուղար Հերմինե Հարությունյանը, դեռ ոչ մի ուժ հայտ չի ներկայացրել:  Հայտերի ժամկետը սպառվում է ապրիլի 9-ի երեկոյան:  Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայ ազգային կոնգրեսի խոսնակ Արման Մուսինյանն ասել է, որ որևէ պատճառ չկա, որ իրենք չմասնակցեն ընտրություններին: «Ելք» դաշինքն էլ դեռ ձևավորվելիս […]

Մինչեւ 2020թ. Արցախում կմաքրվեն բոլոր ականադաշտերը. «Հալո Թրասթ»

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը ապրիլի 4-ին մասնակցել է ականազերծման միջազգային օրվա կապակցությամբ «Հալո Թրասթ» կազմակերպության կողմից կազմակերպված միջոցառմանը: «Հալո Թրասթ»-ի Լեռնային Ղարաբաղի ծրագրի ղեկավար Աշ Բոդդին ներկայացրել է կազմակերպության գործունեությունը եւ ականազերծման միջազգային փորձն ու նշանակությունը: Նա կարեւորել է Արցախի իշխանությունների աջակցությունը հանրապետությունում ականազերծման աշխատանքների արդյունավետության ապահովման գործում: Իր պնդմամբ՝ բավարար միջոցների հավաքագրման դեպքում, […]

Ոստիկանությունը հրապարակել է Երևանի ավագանու ընտրությունների նախնական ցուցակները

  Հարգելի քաղաքացիներ, Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետում հրապարակվել են Երևան քաղաքի ավագանու 2017 թ. մայիսի 14-ի ընտրությունների նախնական ցուցակները, որոնք տեղադրվել են ՀՀ ոստիկանության www.police.am պաշտոնական կայքում՝ ներբեռնելու հնարավորությամբ:   http://www.police.am/cucakner.html

ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խումբը շարունակում է ընտրախախտումների վերաբերյալ դեպքերի ուսումնասիրությունը

ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խումբը ձևավորման օրվանից ուսումնասիրել է 02.04.2017թ. Ազգային ժողովի ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում արձանագրված ընտրական իրավախախտումների վերաբերյալ զանգվածային լրատվամիջոցների՝ հասանելի բոլոր հրապարակումները, քաղաքացիների հաղորդումները և ՀՀ գլխավոր դատախազության թեժ գծով ստացված ահազանգերը (այսուհետ՝ հաղորդում): Ինչպես ընտրությունների նախապատրաստման, այնպես էլ` քվեարկության օրվա ընթացքում հրապարակված ընտրական իրավախախտումների վերաբերյալ հաղորդումների  ուսումնասիրությունը վկայում է, որ […]

Փոխգնդապետին շպիոն են անվանել ու մեղադրել. մանրամասներ /տեսանյութ/

«Կոնգրես-ՀժԿ» դաշինքի ցուցակով ապրիլի 2-ի ընտրություններին որպես պատգամավորության թեկնածու առաջադրված , «Միջազգային խաղաղապահներ» կազմակերպության փոխգնդապետ Անուշ Զուրաբյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ իր անունով կեղծ տեղեկություններ են տարածվել և արդյունքում ինքը հայտնվել է բավականին աննախանձելի իրավիճակում: Անուշ Զուրաբյանը նշեց, որ իրեն մեղադրում են եզդիներին վիրավորելու մեջ, բայց այս դեպքից առաջ էլ իր նկարը հայտնվել […]

Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքը դիմել է ԿԸՀ

Այսօր Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքը դիմել է ԿԸՀ՝ պահանջելով ԵԱՀԿ դիտորդական առաքելության եւ իր մասնագետների անմիջական մասնակցությամբ ընտրական տեղամասերում հատուկ սարքերով ձեռք բերված մատնահետքերը միավորել մեկ ընդհանուր բազայում եւ անցկացնել համեմատական վերլուծություն՝ պարզելու համար, թե արդյոք կան մատնահետքերի համընկնում, թե՝ ոչ:  Դիմումի տեքստը  ներկայացնում ենք ստորև.   Կենտրոնական Ընտրական Հանձնաժողով  նախագահ պրն Տիգրան Մուկուչյանին Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինք ԿԸՀներկայացուցիչ […]

Ալֆորվիլլում հարձակվել են հայ ավետարանական եկեղեցու վրա

Ֆրանսիայի Ալֆորվիլլ քաղաքում անհայտ անձինք հարձակվել են հայկական ավետարանական եկեղեցու վրա` փորձելով հրկիզել այն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Asbarez-ը: Ապրիլի 2-ին իրականացված հարձակումը երրորդ միջադեպն է վերջին 12 ամսվա ընթացքում: Կրակն արթնացրել է Հայր Ժիլբերտ Լեոնյանին և նրա կնոջը, ովքեր բնակվում են շենքի առաջին հարկում: Թեպետ միջադեպի հետևանքով տուժածներ չկան, սակայն […]

«Հստակորեն գիտակցում ենք այն պատասխանատվությունը, որը ստանձնում ենք»

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարություն է տարածել ապրիլի 2-ին Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ՝ խոստանալով չխնայել ջանք ու եռանդ՝ նոր Հայաստան կերտելու ճանապարհով: «Սիրելի՛ հայրենակիցներ, Ապրիլի 2-ին տեղի ունեցան հերթական խորհրդարանական ընտրությունները: Հանրության բոլոր հատվածների համար անվիճելի է, որ այս ընտրություններն անցկացվեցին ավելի բարձր մակարդակով, քան նախորդ տարիներին: Շնորհակալ եմ ընտրությանը մասնակցած ՀՀ բոլոր քաղաքացիներին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՄարտիՄայիսի