25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 3, 2017

Երևանի քաղաքապետը ցավակցություն է հայտնել Սանկտ Պետերբուրգի նահանգապետին

Ապրիլի 3-ին Սանկտ Պետերբուրգի մետրոյում տեղի ունեցած պայթյունների կապակցությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ցավակցական հեռագիր է հղել Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյին: Հեռագրում մասնավորապես ասված է. «Երևանի բոլոր բնակիչների և անձամբ իմ անունից ցավակցում եմ Ձեզ և Ռուսաստանի Դաշնության հյուսիսային մայրաքաղաքի բոլոր բնակիչներին՝ Սանկտ Պետերբուրգի մետրոյում տեղի ունեցած պայթյունների հետևանքով մարդկային զոհերի կապակցությամբ: Մեր անկեղծ […]

Ընդամենը 20 տարեկան էր. հերոս տանկիստը խոցվեց Արցախում /տեսանյութ/

Հերոսները երբեք չեն մահանում, հերոսները ապրում են ու մնում մեր հոգում ու շարունակում վեհությամբ ու հպարտությամբ լցնել մեր կյանքը: Վլադիմիր Ալիխանյանը  ընդամենը 20 տարեկան էր: Նա գիտակցաբար զոհեց կյանքը ու թեև ցավ ու վիշտ պատճառեց հարազատներին, բայց անմահացավ  իր տեսակով ու անձնազոհությամբ: Դիլիջանում այսօր՝ ապրիլի 3-ին հոգեհանգստյան պատարագ մատուցվեց ապրիլյան պատերազմի հերոսի հիշատակին: Ներկա էին […]

Շատ բարձր ենք գնահատում ստացած յուրաքանչյուր ձայն․ «Ծառուկյան» դաշինքի հայտարարությունը

«Ծառուկյան» դաշինքը նախօրեին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասվում է․ «Սիրելի հայրենակիցներ, Երեկ տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններն այլևս  պատմություն են: Մեկ ամիս շարունակ մենք ամբողջ հանրապետության բոլոր բնակավայրերում ձեզ ենք ներկայացրել մեր ծրագիրը, մեր անելիքներն ու առաջնահերթությունները: Առավելագույնս անկեղծ ենք եղել մեր բոլոր հայրենակիցների առաջ՝ թե մեր երկրում առկա տարբեր […]

Ես ընդունում եմ իմ ժողովրդի ընտրությունը․ Շառլ Ազնավուրը՝ ՀՀ խորհրդարանական ընտրությունների մասին /տեսանյութ/

Հռչակավոր շանսոնյե Շառլ Ազնավուրը այսօր Մոսկվայում հանդիպել է ռուս լրագրողներին եւ հանդիպման ընթացքում խոսել է նաեւ նախօրեին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից։ Նա նշել է, որ ում էլ ընտրի հայ ժողովուրդը, ինքը կընդունի այդ ընտրությունը, հայտնում է ТАСС-ը։ «Ես երբեք չեմ խոսում քաղաքականությունից չնայած, որ քաղաքականության մեջ ունեմ բազմաթիվ ընկերնե։Նույնիսկ նրանց հետ հանդիպումների ընթացքում մենք […]

ՀՀ ՔԿ տարածքային ստորաբաժանումներում ստացվել է 197 հաղորդում

Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ի դրությամբ, ՀՀ քննչական կոմիտեում ստացվել է 197 հաղորդում͵ որոնք առերևույթ պարունակում են ընտրական իրավունքի խախտման՝ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ։ Ստացված հաղորդումներից 68-ը` Երևանում, 16-ը՝ Գեղարքունիքի, 22-ը՝ Կոտայքի, 12-ը՝ Լոռու, 4-ը՝ Վայոց Ձորի͵ 16-ը՝ Արագածոտնի, 9-ը՝ Տավուշի, 12-ը՝ Շիրակի, 34-ը՝ Արմավիրի, 2-ական՝ Սյունիքի և Արարատի մարզերում։ Հաղորդումներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ […]

Առանց դժգոհությունների ընտրություններ չեն լինում. ռուս վերլուծաբան

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն ասում է, որ չնայած ընտրախախտումներ եղել են, սակայն դրանց վերաբերյալ փաստեր, ապացույցներ, ինչպես միշտ, չկան: «Եղել են մի քանի խախտումներ, տեխնիկական բնույթի, որոնք ուսումնասիրելուց հետո հերքվում էին հիմնականում: Քանի որ նոր ընտրակարգ էր, շատ տեղերում տեխնիկական սարքերը չէին աշխատում, տեսանկարահանման սարքերի հետ խնդիր եղավ, բայց այս խնդիրներըը, կարծում եմ, ժամանակի ընթացքում կլուծվեն»,-այսօր […]

ԵԱՏՄ-ում առկա պոտենցիալն ավելի մեծ է, քան կարծում ենք․ վարչապետի հարցազրույցը

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հարցազրույց է տվել «Իզվեստիա»-ին, որի ժամանակ նշել է, որ Հայաստանը հավակնում է կամուրջ դառնալ Եվրասիական տնտեսական միության և Եվրամիության, ԵՄ-ի հետ ասոցացման պայմանագիր ստորագրած երկրների, ինչպես նաև Իրանի և Մերձավոր Արևելքի միջև: Նա խոսել է ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին ու նշել, որ դեռ ամբողջությամբ չի օգտագործվում այն պոտենցիալը, որ առաջարկում է […]

«Առաջինը Եռաբլուր եկանք». կինը հուզվեց/տեսանյութ/

Մայր ու որդի երեկ՝ ապրիլի 2-ին,  Եռաբլուր էին եկել իրենց հարգանքի տուրքը հերոսներին մատուցելու: Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նրանք չուզեցին անունով ներկայանալ: «ՀՀ քաղաքացիներ ենք ու պարտավոր ենք հայավարի ապրել ու պաշտել մեր հերոսներին»,-ասաց որդին: Մայրը հավելեց, որ ընտատեղամաս գնալուց առաջ իր համար կարևորը Եռաբլուր գալն է եղել: «Այս զոհերին ենք պարտք, որ կանք…»,-ասաց կինը […]

ՀՀ ԱԳՆ-ն ճշտում է՝ Պետերբուրգի պայթյունից տուժածների մեջ հայեր կան, թե ոչ

 ՀՀ Արտաքին գործերի նախարարության Ֆեյսբուքի էջից տեղեկանում ենք․ «Ճշտում ենք Սանկտ-Պետերբուրգ-ում մետրոյի պայթյունի հետևանքով տուժածների շրջանում Հայաստանի քաղաքացիների և ազգությամբ հայերի առկայությունը»:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՄարտիՄայիսի