25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 2, 2017

1 միլիոն 317 հազար 936 քաղաքացի արդեն քվեարկել է

Հայաստանի Ազգային ժողովի ընտրություններին ժամը 17:00-ի դրությամբ մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 50.93 տոկոսը: Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը: «Ժամը 17:00-ի դրությամբ ընտրելու իրավունք ունեցող 2 միլիոն 587 հազար 706 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 1 միլիոն 317 հազար 936 քաղաքացի»,- հայտնեց Սմբատյանը: Թիվ 1 ընտրատարածքում քվեարկելու […]

Ոստիկանությունը պարզաբանում է

www.hayeli.am կայքում հրապարակվել է հոդված, համաձայն որի՝ ռուսաստանցի դիտորդ Ռոման Ուդոտը թիվ 5/2 ընտրատեղամասում նկատել է, թե ինչպես են ոստիկաններն ուղղորդում ընտրողների մի խումբ, որոնք ընտրության են եկել ժամանակավոր գրանցման փաստաթղթերով: Ըստ դիտորդի՝ փաստաթղթերը պաշտպանված չեն և ցանկության դեպքում այդ մարդիկ կարող են քվեարկել անսահմանափակ անգամ: Ռոման Ուդոտը նաև նշում է, որ այդ ընտրատեղամասում ռեյտինգային […]

Պարզվել են թիվ 9/55 ընտրատեղամասում կրկնակի քվեարկության փորձ կատարելու ահազանգի հանգամանքները. ընտրողն ակնոցը թողել էր քվեախցիկում

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են 9/55 ընտրատեղամասում կրկնակի քվեարկության փորձ կատարվելու վերաբերյալ ահազանգի հանգամանքները: ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում այսօր նյութեր են ստացվել թիվ 9/55 ընտրատեղամասում կրկնակի քվեարկության փորձ կատարելու մասին: Ըստ ահազանգի՝ ժամը 09:30-ին, […]

Ընտրության մասնակցությունը. թարմ տվյալներ

ԿԸՀ-ն հրապարակել է ընտրողների մասնակցության նախնական տվյալները ժամը 17:00-ի դրությամբ : Ըստ այդմ` նշված ժամի դրությամբ քվեարկել է ընտրության իրավունք ունեցող քաղաքացիներ 50,3 տոկոսը: Ծանոթացեք մանրամասն տվյալներին ստորեւ: Հիշեցնենք, Հայաստանն այսօր ընտրում է Ազգային ժողով: 

84 հաղորդում՝ ժամը 17-ի դրությամբ

ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների օրը, ժամը 17-ի դրությամբ , ՀՀ ոստիկանությունում գրանցվել է ենթադրյալ ընտրախախտումների վերաբերյալ 84 հաղորդում, որոնցից 9-ը ուղարկվել է նախաքննության, 23-ը գտնվում է նյութերի նախապատրաստման, 52-ը՝ ստուգման փուլում: Հաղորդումներից 28-ը՝ Երևանում, 7-ը՝ Կոտայքի. 9-ը՝ Լոռու, 7-ը՝ Շիրակի, 2-ը՝ Արմավիրի, 11-ը՝ Տավուշի, 10-ը՝ Արարատի, 1-ը՝ Սյունիքի, 4-ը՝ Գեղարքունիքի, 5-ը՝ Վայոց ձորի մարզերում:

Կոնգրես-ՀԺԿ դաշինքի հայտարարությունը՝ քվեարկության ընթացքի մասին

Հետեւելով քվեարկության ընթացքին, Կոնգրես-ՀԺԿ դաշինքն արձանագրում է հետեւյալ ընտրախախտումները. Ընտրական տեղամասերի կահավորումը շատ դեպքերում չի համապատասխանում օրենքի պահանջներին, ինչը չի ապահովում ընտրության գաղտնիությունը։ Օրենքով նախատեսված՝ ընտրական տեղամասերից համացանցով հեռարձակումը չի գործել առավոտյան ժամը 7-ից մինչեւ ժամը 13-ը։ Հենց այդ՝ հեռարձակման բացակայության ժամերին, հակառակ օրենքի պահանջների, տեղամասերում եղել են համատարած կուտակումներ։ Համատարած են նաեւ քվեարկության գաղտնիության […]

ՄԻՊ թեժ գծին ստացվել է 40 ահազանգ

Ժամը 16:30-ի դրությամբ Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծին ստացվել է 40 ահազանգ: Հնարավոր բոլոր դեպքերում դրանք արագացված ընթացակարգով ստացել են լուծում, ինչպես նաեւ բողոք ներկայացնողներին տրամադրվել է իրավաբանական խորհրդատվություն: Բողոքները հիմնականում վերաբերում են ընտրատեղամասերում կուտակման, քվեարկության ընթացքի առցանց հեռարձակման խափանման, հաշմանդամություն ունեցող անձանց կողմից քվերակությունը կատարելու հարմարությունների բացակայության հետ կապված հարցերին:   Մարդու իրավունքների պաշտպանի […]

5 պատճառ՝ մանդարին ուտելու համար

1. Մանդարինը՝ վիտամինների աղբյուր Մանդարինը հատկապես աշնանն ու ձմռանն է օգտակար, քանի որ А, ռախիտի կանխարգելման տեսանկյունից չափազանց օգտակար D, արյունատար անոթների ճկունությունն ապահովող К, քունը կարգավորող, հիշողությունը եւ նյութափոխանակությունը բարեկարգող B4 եւ օրգանիզմի դիմադրողականությունը խթանող С վիտամինների հարուստ աղբյուր է հանդիսանում եւ կարող է իմունիտետի կայունացմանը հանգեցնել: Բացի այդ, մանդարինը նաեւ տիամինով, ռիբոֆլավինով, ասկորբինաթթվով […]

Բաց քվեարկության 52 դեպք

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության դիտորդները ժամը 12։00-ից 16:00-ի դրությամբ արձանագրել են քվեարկության ընթացքի և ընդհանուր բնույթի 365 խախտում, որոնք ստուգման փուլում են: Մասնավորապես արձանագրվել են հետևյալ խախտումները. 52 տեղամասում բաց քվեարկություն (ընտրողը քվեարկում է քվեախցիկից դուրս, բացահայտում է քվեարկության արդյունքը որևէ անձի, լուսանկարում է  քվեարկած քվեաթերթիկը), 36 տեղամասում ընտրողների  ուղեկցման դեպքեր, 31 տեղամասում  ուղղորդում/հուշում, 25 տեղամասում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՄարտիՄայիսի