19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 1, 2017

Ապրիլի 2-ին ԽԱՊԿ «Թեժ գիծը» և Արագ արձագանքման խումբը կաշխատեն հատուկ ռեժիմով

Խորհրդարանական ընտրությունների օրը՝ ապրիլի 2-ին, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի «Թեժ գիծը» և Արագ արձագանքման խումբը կաշխատեն հատուկ ռեժիմով՝ քվերկության և ձայների հաշվարկման ամբողջ ընթացքում։ ԽԱՊԿ-ից տեղեկացնում են, որ եթե ընտրությունների լուսաբանման ընթացքում խոչընդոտվի լրագրողների օրինական մասնագիտական գործունեությունը, կարող են զանգահարել «թեժ գծի» 010533895, 093107085  հեռախոսահամարներով, գրել էլեկտրոնային փոստի  [email protected] հասցեով կամ ԽԱՊԿ-ի ֆեյսբուքյան էջին:

Բաքուն փառաբանում էր կատարված վայրագությունները և դրանց հեղինակներին․ ՀՀ ԱԳՆ

ՀՀ արտաքին գործերի նախարարության հայտարարությունը Արցախի դեմ Ադրբեջանի ապրիլյան ագրեսիայից մեկ տարի է անցել։ 2016թ. ապրիլյան չորս օրերի ընթացքում Ադրբեջանը Արցախի դեմ իրականացրեց այն նույն ագրեսիվ գործողություններն ու բարբարոսությունները, ինչ շուրջ չորս տարի շարունակ 1990-ական թվականների սկզբին, երբ ռազմական ուժով փորձում էր ճնշել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման և սեփական բնօրրանում ապրելու իրավունքը:  Մենք գլուխ ենք […]

ՄԱԿ-ը կոչ է արել վերսկսել Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունները

ՄԱԿ-ը կոչ է արել վերսկսել բանակցությունները Լեռնային Ղարաբաղի շուրջ։ Նման հայտարարություն է արել ՄԱԿ գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հակը, գրում է Տասս գործակալությունը։ Նա ասել է, որ ՄԱԿ-ի քարտուղարությունը լիովին աջակցում է ղարաբաղյան կարգավորման հարցերով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ ու Ֆրանսիա) կողմից Բաքվին ու Երևանին հասցեագրված հորդորներին՝ զերծ մնալ ցանկացած գործողությունից, որը կարող է […]

Չեմ կարող նկարագրել հուզմունքիս չափը. Լիլիթ Հովհաննիսյանը անսահման երջանիկ է /տեսանյութ/

Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը կիսվել է հուզումնառատ զգացմունքներով. «Կրասնոյարսկում, սովորությանս համաձայն, բեմից իջա ներքև, որպեսզի շնորհավորեմ դահլիճում գտնվող մայրիկներին, ու մեկ էլ հանդիսատեսի շարքերում պատահաբար նկատեցի մի հղի կնոջ ու հենց նրան էլ որոշեցի նվիրել հաջորդ կատարումս: Ժամեր անց իմացա, որ համերգից անմիջապես հետո նա լույս աշխարհ էր բերել մի գեղեցկուհու, որի անունը կնքել էին իմ […]

Խոշոր ավտովթար Լոռիում. զոհ և վիրավորներ

Shamshyan.com-ը գրում է. Այսօր` ապրիլի 1-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 07։10-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 107-րդ կմ հատվածում՝ Սպիտակի ոլորաններից դեպի Ջրաշեն գյուղ տանող ճանապարհին, բախվել են ВАЗ 2106 մակնիշի 30 ՏԼ 891 համարանիշի և Oka մակնիշի տրանզիտ համարանիշներով ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով […]

Ինչպես ընտրել

Ապրիլի 2-ին ընտրողին տրամադրվելու է մեկ ծրար եւ այնքան քվեաթերթիկ, որքան կուսակցություն կամ դաշինք կգրանցվի ԱԺ ընտրությունների համար։ Ամեն քվեաթերթիկ կպարունակի մեկ կուսակցության եւ նրա կողմից առաջադրված թեկնածուների մասին տեղեկություն։ Մասնակցողների թիվը 9-ն է, ընտրողին ընտրատեղամասում կտրամադրվի 9 քվեաթերթիկ: Արդեն քվեախցիկում ընտրողը կընտրի այն քվեաթերթիկը, որի վրա նշված է իր նախընտրած կուսակցության անվանումը։ Եթե ընտրողը […]

Ընտրողների ռեգիստրում ընդգրկված Ազգային ժողովի ընտրությունների ընտրողների ընդհանուր թիվը 2.564.195 է

ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ ի կատարումն ՀՀ ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի 7-րդ մասի՝ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ` քվեարկության նախորդ օրը, լիազոր մարմինը հրապարակում է ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը` նշելով նաև ըստ գտնվելու վայրի ընտրողների, հաշվառում չունեցող ընտրողների, ընտրական տեղամասեր գործուղվող ոստիկանության ծառայողների, ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում գտնվող ընտրողների ընդհանուր թիվը: […]

Դավադրություն. ո՞վ է հնարավոր արյունահեղության թիկունքում

Ինչպես հայտնի է, երեկ  ուշ երեկոյան հարձակում են գործել  ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմնակիցների վրա: Հիշեցնենք` զինված հարձակում գործած անձի ինքնությունը պարզվել է. նա Արթուր Այվազյանն է՝ «Մանախ» մականունով, ով մեղադրվում էր «Հոկտեմբերի 27»-ի գործով կարևորագույն վկաներից մեկի՝ Սամվել Առաքելյանի սպանությունը պատվիրելու գործում: Ընտրական առանց այն էլ շիկացած մթնոլորտում ո՞ւմ է  ձեռնտու արյունահեղությունը:  Պատասխանելով մեր հարցին` […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՄարտիՄայիսի