19 Մարտի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մարտի 9, 2017

Հայաստանի հավաքականը նահանջել է 3 տեղով

Հայաստանի-հավաքական

Հայաստանի ազգային հավաքականը Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) դասակարգման աղյուսակում նահանջել է 3 աստիճան եւ զբաղեցնում է 85-րդ տեղը,: Հայաստանի հավաքականն ունի 422 վարկանիշային միավոր: Դասակարգման առաջատարը Արգենտինայի հավաքականն է, իսկ բրազիլացիները երկրորդ տեղում են: Աշխարհի գործող չեմպիոն Գերմանիան եզրափակում է լավագույն եռյակը: Լավագույն տասնյակում են նաեւ Չիլին, Բելգիան, Կոլումբիան, Ֆրանսիան, Պորտուգալիան Ուրուգվայը եւ Իսպանիան: ԱԱ-2018-ի ընտրական փուլում Հայաստանի մրցակիցներից Լեհաստանը 12-րդն է, Ռումինիան՝ 39-ը, Դանիան՝ 48-ը, […]

Թիրախում երիտասարդ կինն էր

g_image.php_

Փետրվարի 14-ին, ժամը 23-ին, 28-ամյա Անժելա Պ.-ն ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր տվել, որ թիվ 75ա երթուղու միկրոավտոբուսի սրահում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 50.000 դրամ, անձնագիրը, սոցքարտը, բանկային եւ զեղչի քարտեր: Ոստիկանության մամուլի ծառայությունից   հայտնում են, որ օրերս ոստիկանության ծառայողները բերման են ենթարկել 66-ամյա Մնացական Գ.-ին, ով տվել է խոստովանական […]

Ռոզա Ծառուկյանին տեղափոխել են հիվանդանոց

maxresdefault

ԲՀ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի մայրը՝ Ռոզա Ծառուկյանը երեկ տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն: Հիվանդանոցից Henaran.am-ին փոխանցեցին, որ տիկին Ծառուկյանը  լուրջ առողջական խնդիրներ չունի և ուղղակի պրոֆիլակտիկ ստուգման համար է գտնվում բժշկական կենտրոնում: Ավելի վաղ լրատվամիջոցներում լուր կար, որ նա գտնվել է կարդիոլոգիայի բաժանմունքի «բոքսում»: Հավելենք, որ Ռոզա Ծառուկյանը վերջերս էր մեկնել Երուսաղեմ ուխտագնացության:

Ո՞վ է ասել, որ մեր թիմը մեծամասնություն չի ունենալու. Արարատ Զուրաբյան

images

«ՀՀՇ-ում ընդգրկված են մարդիկ, ում արյան մեջ է քաղաքականությունը»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց «Ծառուկյան» դաշինքով առաջադրված թեկնածու, ՀՀՇ վարչության անդամ Արարատ Զուրաբյանը` պատասխանելով հարցին, թե ինչով են զբաղվելու իր կուսակիցները, քանի որ միայն ինքն է ընդգրկված դաշինքի ցուցակում: Նա նշեց, որ ասելիք ունի, և դրա տեղը խորհրդարանն է: Հարցին, թե իրենց դաշինքը, հնարավոր է, դուրս գա, անցնի […]

Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը մարտական կազմով մեկնեց Թուրքիա

1415

Ծաղկաձորյան ուսումնամարզական հավաքի ավարտից անմիջապես հետո ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականն այս գիշեր մեկնեց Ստամբուլ, որտեղ մարտի 9-ից 14-ը մասնակցելու է միջազգային ավանդական հեղինակավոր մրցաշարի: Հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Մկրտչյանը, որի համար հավաքականի ղեկի առջեւ սա առաջին միջազգային փորձությունն է, ընտրանին համալրել է ուժեղագույն կազմով: Թուրքիա մեկնել են. 57 կգ քաշային կարգ՝ Գարիկ Բարսեղյան, […]

Արտակարգ դեպք Սոթքի ոսկու հանքի տարածքում

4526bf7915eb89a609aaa37b7af411c0ee256dbb

shamshyan.com–ը գրում է. Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վաչության Վարդենիսի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում Գեղարքունիքի մարզում մարտի 7-ին տեղի ունեցած միջադեպի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ժամը 17:00-ի սահմաններում Ուկրաինայի Հանրապետության քաղաքացի, 46-ամյա Սերգեյ Օդինցովը ահազանգել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ին […]

Ամենատարօրինակ պլաստիկ վիրահատությունները, որոնց դիմում են մարդիկ /ֆոտո/

7d83b467_1

Մարդիկ երբեմն այնպիսի պլաստիկ վիրահատությունների կարող են դիմել, որոնց գոյությանն անգամ անհնար է հավատալ։ Ահա թե որոնք են ամենաանհավանական ու տարօրինակ պլաստիկ վիրահատությունները։ Առաջին տեղում, ըստ ռուսական Лента-ի, պորտի լազերային երիտասարդացումն է։ Այս վիրահատությանը վերջերս դիմեց նաեւ ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը։  Նա բացատրել է, որ երբ երեխաներ ես ունենում, պորտը թուլանում եւ ձեւափոխվում է, ահա թե […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՓետրվարիԱպրիլի

Ամենաընթերցված