16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 17, 2017

«Թաքնված օլիգարխներ կան, Աստված հեռու տանի» (տեսանյութ)

«ՕԵԿ-ը միշտ եղել է  իշխանության կողքին, ինչ քար, որ շպրտել ենք, իշխանության վրա, ընկել է նաև ՕԵԿ-ի վրա»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց հասարակական-քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը՝ դիմելով ասուլիսի մյուս բանախոսին՝ «Հայկական վերածննդի» ներկայացուցիչ Կարինե Հակոբյանին: Կարինե Հակոբյանն էլ ընդգծեց, որ վերափոխված ՕԵԿ-ականները կարող են հպարտանալ իրենց գործունեությամբ, որ ունեցել են կոալիցիոն գործընկերության ժամանակ: Գ. Եղիազարյանը […]

Սպանություն Արարատում

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` 71-ամյա տղամարդու սպանության դեպքի առթիվ: Ինչպես տեղեկացնում են Քննչկան կոմիտեի մամուլի ծառայությունից, ձերբակալվել է տուժողի որդին: 2017թ. փետրվարի 16-ին` ժամը 17:50-ին, Արարատի մարզի Գոռավան գյուղի բնակչուհուց ահազանգ է ստացվել, որ իրենց հարևանի տղան դանակով հարվածել է հորը: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը` […]

Թեկնածուները միմյանց չեն բախվի. ՀՀԿ պատգամավոր

«Տարածքային ընտրատեղամասերում ընտրությունները չեն հանգեցնի ներկուսակցական խժդժությունների»,-այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ  ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մինասյանը: Մինասյանի խոսքով՝ կուսակցության տարածքային ընտրացուցակներով իսկապես ավելի մեծ թվով թեկնածուներ են առաջադրվում եւ, բնականաբար, բոլորը չեն կարողանա խորհրդարանում հայտնվել: Դա արվել է, որպեսզի ընտրողները կարողանան թեկնածուների ընտրել ոչ միայն կուսակցությունների միջեւ, այլեւ կուսակցությունների ներսում: «Բայց թեկնածուները միմյանց չեն […]

«Սերժ Սարգսյան, Վազգեն Մանուկյան, Գագիկ Ծառուկյան, Սեյրան Օհանյան, բռունցքվե՛ք» (տեսանյութ)

Հասարակական-քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը կարծում է, որ արդեն պարզ է,թե ինչ է լինելու ընտրություններում: «Փառք Աստծո, որ Գագիկ Ծառուկյանը միացավ, թե չէ այլ ներկապնակ կստանայինք»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Գ. Եղիազարյանը: Ըստ վերջինիս՝ նրանք, ովքեր զբաղվել են թալանով, պետք է ուշքի գան. «Թե չէ ընտրություններից հետո մեզ դնելու են պատի տակ ու մադրիդյան սկզբունքներով գնդակահարեն: […]

Հակահարվածներ կլինեն. պլաններն արդեն մշակվել են

«Հայաստանում գործող մոդելով մեր առաջընթացի ռեսուրսները արդեն սպառվել են, մեզ պետք է նոր տնտեսական քաղաքականություն, նոր արտաքին քաղաքականություն, նոր մտածելակերպ, նոր ներհասարակական հարաբերություններ, նոր պետական ու քաղաքական վերնախավ», – այսօր  լրագրողների հետ  հանդիպմանն ասաց Պ նախկին նախարար,  «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը գլխավորող  Սեյրան Օհանյանը: Վերջինս նշեց՝ համոզված է՝ իրենց թիմը ի զորու է բարեփոխումներ անել: «Մենք ունենք […]

Հացի մեջ օտար մարմին է հայտնաբերվել․ արտադրամասի գործունեությունը կասեցվել է

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության «Թեժ գծին» ստացված քաղաքացի Մարիամ Կիրակոսյանից ստացված դիմում-բողոքի հիման վրա (հացի մեջ հայտնաբերվել է օտար մարմին), համաձայն Ծառայության պետի հրամանի՝ դիտարկում է անցկացվել Երևան քաղաքի Նոր-Արեշ Դիմիտրովի 5-րդ նրբ. 32 տ. հասցեում գործող անհատ ձեռնարկատեր Գեղամ Մուրադյանին պատկանող հացի արտադրամասում: Պետական վերահսկողության արդյունքում հայտնաբերված սանիտարահիգիենիկ պահանջների խախտումների հիմքով (արտադրական, […]

«Մարդիկ մտածում են, որ գազի հետ ազոտ կամ օդ են խառնում»

«Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը  համոզված է ՝ մարդիկ մտածում են, որ գազի հետ ազոտ կամ օդ են խառնում, այդ պատճառով են մարդիկ հունվարի համար շատ վճարել: Այս մասին վերջինս նշեց լրագրողների հետ հանդիպման ընթացքում: «Ինչպե՞ս կարող են թանկ ապրանքը ավելի էժանի հետ խառնել: Դա պարզապես անհնար է: Եթե այդքան էժան ազոտ կարող […]

Արցախի համար նախագահական մոդելը նշանակություն ունի. իրավաբան/տեսանյութ/

«Նոր Սահմանադրությունը ոչ թե ԼՂՀ Սահմանադրություն է կոչվում, այլ Արցախի հանրապետության Սահմանադրություն, որը արդեն իսկ ողջունելի է»,-այսօր՝ փետրվարի 17-ին «Հենարան»  մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց իրավաբան Դավիթ Վարդանյանը: Վարդանյանը անդրադարձավ փետրվարի 20-ին  ԼՂՀ-ում սպասվող Սահմանադրության հանրաքվեին և ընդգծեց, որ նախագահական մոդելը պատերազմող երկրի համար կարևոր դեր կարող է ունենալ: Մանրամասները՝ տեսանյութում:

Ավարտվել է ՌԴ բուհերում սովորելու համար դիմում հայտերի ընդունումը

Ավարտվել է Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու նպատակով 2017-18 ուստարվա համար հայտարարված մրցույթի դիմում-հայտերի ընդունելությունը, որն իրականցվել է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության և Գիտության ու մշակույթի ռուսական կենտրոնի կողմից: ՌԴ բուհեր ընդունվելու համար ՀՀ ԿԳՆ-ն ստացել է 393 հայտ: Ներկայացված դիմում-հայտերը բաշխվել են հետևյալ կերպ. 44 հայտ ներկայացվել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728     
ՀունվարիՄարտի