19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 17, 2017

Անցկացվել է հայ-ադրբեջանական սահմանագծի հերթական դիտարկումը

Փետրվարի 16-ին հայ-ադրբեջանական սահմանագոտում` ՀՀ Տավուշի մարզի Չինարի բնակավայրի մերձակայքում, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից անցկացվել է հայ-ադրբեջանական սահմանագծի հերթական դիտարկումը: Հայկական կողմից դիտարկմանը մասնակցել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն և Խրիստո Խրիստովը: Դիտարկումից հետո Չինարիի գյուղապետարանում կայացած բրիֆինգի ընթացքում ԵԱՀԿ ներկայացուցիչներին է ներկայացվել սահմանագոտում տիրող իրավիճակը, ադրբեջանական […]

Հաց բերողն ու մյուս քաղբանտարկյալները սոսկալի պայմաններում են գտնվում

«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը չի հավատում իշխանության պնդումներին, թե ընտրությունները լինելու են արդար ու թափանցիկ: «Իշխող վարչախումը հավաստաիցնում է, որ արդար, թափանցիկ ընտրություններ են լինելու, ինչպես միշտ է հայտարարում: Իիհարկե և Սահմանադրության ընդունման խարդավանքներն ու կեղծիքները բոլորին հայտնի են, և այս վարչախմբին թվում է, թե իրենց հաջողվելու է նվազագույն ակնհայտ կեղծիքներով իր վերարտադրումն ապահովել, […]

Ինչո՞ւ վարչապետը ընդգրկված չէ ՀՀԿ ցուցակում

«Վարչապետ Կարեն Կարապետյանը պատգամավորի թեկնածուների մեր համամասնական ցուցակում չի ընդգրկվել մշտական բակության պահանջի պատճառով»,-այս մասին փետրվարի 17-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է  ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը: Նշենք, որ ապրիլին անցկացվող խորհրդարանական ընտրությունների համամասնական ընտրացուցակները հրապարակելուց առաջ լրատվամիջոցներում քննարկվում էր այն հարցը, թե ՀՀԿ-ի ցուցակում կընդգրկվի՞ վարչապետ Կարեն Կարապետյանը: Վերջին 4 տարիներին նա […]

Այսօր Վահագնի թաղամասում ես բնակվում եմ վարձով. Սեյրան Օհանյան

«Վահագնի թաղամասում  Վահագն Հովնանյանը, տարիներ առաջ՝ կարծեմ 2008-ին,  ինձ նվիրել է մեկ հողակտոր, որն այլեւս իմը չէ», – այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց  պաշտպանության նախկին նախարար, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը գլխավորող Սեյրան Օհանյանը: Լրագրողները Օհանյանին հարցրին՝ ի՞նչ դրամական  միջոցներով է ձեռք բերել առանձնատունը Վահագնի թաղամասում, որտեղ ապրում է հիմա: Օհանյանի պատասխանը, սակայն,   զարմացրեց բոլորին: «Այն տեղեկությունները, […]

Մի նախանձիր

«Որդյա՛կ իմ, մի՛ նախանձիր չար մարդկանց և մի՛ ցանկացիր ապրել նրանց հետ, որովհետև նրանց սիրտը խաբեություն է խորհում, և նրանց շուրթերը խոսում են ցավեր պատճառելու մասին: Տունը շինվում է իմաստությամբ, հաստատվում է խելացիությամբ, և շտեմարաններն ամեն տեսակ հարստությամբ ու բարիքներով լցվում են գիտությամբ: Իմաստունը լավ է հզոր մարդուց, և խոհեմ մարդը՝ մեծամեծ դաստակերտներ ունեցողից»: Առակաց […]

Շմոլ գազի թունավորումից զինվոր է մահացել

Փետրվարի 17-ին ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրում շմոլ գազի թունավորումից մահացել է զինծառայող, 1997թ. ծնված Գարեգին Արայի Արգամանյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Ծեծե՞լ է Պավլիկ Մանուկյանին, ապա թքել նրա բաժակի մե՞ջ

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն այսօր լրագրողների հետ հըանդիպման ընթացքում  հաստատեց՝   2005 թվականի հունիսի 21-ին, երբ ինքը ԼՂՀ ՊԲ հրամանատարն էր,  իր աշխատասենյակում միջադեպ է եղել ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանի մասնակցությամբ: Լրագրողներից մեկի հարցին՝ 2005-ին Արցախում՝ Օհանյանի աշխատասենյակում,    հունիսի 21-ին    Օհանյանը ծեծե՞լ է Պավլիկ Մանուկյանին եւ  թքե՞լ է նրա բաժակի մեջ, ապա առաջարկել […]

Ջերմաստիճանը կրկին կնվազի

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Հանրապետության տարածքում` Փետրվարի 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 18-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով, 19-20-ը միայն Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կբարձրանա 8-10 աստիճանով: Երևան քաղաքում՝ Փետրվարի 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

«Օսկանյան-Րաֆֆի-Օհանյան» դաշինքի նախընտրական շտաբը կղեկավարի Արմեն Մարտիրոսյանը

««Օսկանյան-Րաֆֆի-Օհանյան» դաշինքի նախընտրական շտաբը կղեկավարի «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը», – այսօր լրագրողների հետ հանդիպմանը  նշեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ով  գլխավորում է դաշինքի համապետական ընտրացուցակը: Նախընտրական շրջանում դաշինքի մամուլի քարտուղարը կլինի Արեգնազ Մանուկյանը: Հիշեցնենք՝ «Օսկանյան-Րաֆֆի-Օհանյան» դաշինքի համապետական ցուցակը գլխավորում է Սեյրան Օհանյանը, երկրորդ տեղում Արմեն Մարտիրոսյանն է, երրորդ հորիզոնականում՝ ԱԳ նախկին նախարար […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728     
ՀունվարիՄարտի