25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 17, 2017

«ՊԵԿ-ում փոփոխությունների առնչությամբ տրամադրվածությունը շատ ավելի կոշտ է, շատ ավելի խորը ու շատ ավելի ֆունդամենտալ». Կարեն Կարապետյան

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստ: ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նախ ներկայացրել է խորհրդի կազմում իրականացվող փոփոխությունները և նշել, որ դրանում ընդգրկվել են պետական կառավարման մարմինների ներկայացուցիչները, Մարդու իրավունքների պաշտպանը, իսկ հասարակական հատվածից երկու հասարակական կազմակերպություններ, այդ թվում՝ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ն: Առաջիկայում խորհրդի կազմը համալրելու […]

«Հայաստանն ընդհանրապես ոչ մի հարցով Ադրբեջանի հետ չպետք է մրցակցի»

«ՀՀ-ն չպետք է քաղբանտարկյալների թվով Ադրբեջանի հետ մրցակց», –  այսօր լրագրողների հետ  հանդիպմանն  ասաց «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Վերջինս «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համամասնական ցուցակի համապետական ընտրացուցակում երկրորդ տեղն է զբաղեցնում: Մարտիրոսյանի  խոսքով՝ Հայաստանն ընդհանրապես ոչ մի հարցով Ադրբեջանի հետ չպետք է մրցակցի: «Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Վարդան Օսկանյանը կերաշխավորեն, որ սփյուռքը դառնա Հայաստանի տնտեսության կարեւոր ներդրողը: […]

Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Իրաքյան Քուրդիստանի նախագահին

Փետրվարի 17-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Մյունխենում հանդիպեց Իրաքյան Քուրդիստանի նախագահ Մասուդ Բարզանիին: Երկուստեք արժևորվեց բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, և մտքեր փոխանակվեցին փոխայցելությունների կազմակերպման, առևտրատնտեսական համագործակցության շուրջ։ Զրուցակիցները քննարկեցին Էրբիլում Հայաստանի գլխավոր հյուպատոսության բացման հետ կապված հարցեր: Այս համատեքստում Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց Քուրդիստանի իշխանությունների կողմից ցուցաբերվող համակողմանի աջակցության կապակցությամբ։ Հայաստանի արտգործնախարարի խնդրանքով […]

Հրապարակվել է «Ելք» դաշինքի համապետական ցուցակն ամբողջությամբ

«Ելք» դաշինքի համապետական ցուցակը բաղկացած է 121 թեկնածուից։ Ստորև ներկայացնում ենք դաշինքի ցուցակի ամբողջական ցանկը։ 1․ Մարուքյան Էդմոն Հրաչիկի 2․ Սարգսյան Արամ Զավենի 3․ Փաշինյան Նիկոլ Վովայի 4․ Թանդիլյան Մանե Վանյայի 5․ Միքայելյան Սասուն Մեխակի 6․ Զեյնալյան Արտակ Հայկազի 7․ Նազարյան Լենա Ռաֆայելի 8․ Կոնջորյան Հայկ Արսենի 9․ Հարությունյան Արայիկ Էդուարդի 10․ Սիմոնյան Խաչատուր Մամբրեի […]

ՀՀԿ հիմնադիրը իշխանափոխության կոչ է անում

«Կոչ եմ անում ընդդիմադիր ուժերին միավորվել, կազմել այնպիսի բռունցք, որը կկարողանա իշխանափոխության հասնել»,- այսօր՝ փետրվարի 17-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց  Հայաստանի Հանրապետական կուսակցության 9 հիմնադիրներից մեկը` Կարապետ Կարապետյանը: Կարպետյանը խախտելով  երկար տարիների լռությունը` որոշել է քաղաքականություն վերադառնալ և ձեռնամուխ լինել ժամանակին իր և ընկերների կողմից հիմնադրված Հանրապետական կուսակցության տապալմանն առաջիկա խորհրդարանական ընտրությունների ընթացքում: Բանախոսի […]

ՀՀ ԱԺ պատվիրակությունը դիտորդական առաքելությամբ կմասնակցի Արցախում կայանալիք սահմանադրական հանրաքվեին

Արցախի Հանրապետությունում կայանալիք սահմանադրական հանրաքվեի նախապատրաստմանն ու անցկացմանը դիտորդական առաքելությամբ մասնակցելու համար փետրվարի 19-21-ը Ստեփանակերտ կգործուղվի ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ԱԺ պատգամավորներ Գագիկ Մելիքյանը, Լյովա Խաչատրյանը, Կարեն Շախմուրադյանը, Վահրամ Մկրտչյանը, Ալեքսանդր Արզումանյանը, ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը:

«Համագործակցություն կա ոչ միայն Սամվել Բաբայանի, այլեւ մեր մյուս ծառայակիցների հետ»

«ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը տարբեր պատճառներով համակրում է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» նախընտրական դաշինքին», – այս մասին  լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանի ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը, ով, հիշեցնենք, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» ցուցակի երրորդ տեղում է: «Որոշակի համագործակցություն կա ոչ միայն Սամվել Բաբայանի, այլեւ մեր մյուս ծառայակիցների հետ: Բայց մենք գործում ենք բացառապես ինքնուրույն եւ մեր դաշինքում […]

Այսքան բաների համար պատասխան չտված` 1 վայրկյանում չեն դառնում ընդդիմադիր ուժ. Թամար Հովհաննիսյան (տեսանյութ)

«Կա ՀՀԿ, կան նրանց դաշնակից ուժեր և նրանցից բացի կան մի քանի կուսակցություններ և դաշինքներ, որ հավակնում են ներկայանալ որպես ընդդիմություն նրանց: Մեր կեցվածքն առաջին օրվանից հստակ է եղել, մենք այս ռեժիմի օրոք ընտրությունները համարում ենք խեղկատակություն և ֆարս, մենք կոչ ենք անում դաշինքներին, կուսակցություններին, կազմակերպություններին, որ ներկայանում են որպես այլընտրանք, մենք նրանց ունենք 4 […]

Լարսը բաց է

Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ փետրվարի 17-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս  ավտոճանապարհը անվաշղթաների կիրառման դեպքում բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728     
ՀունվարիՄարտի