20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 16, 2017

Սեյրան Օհանյանը հաճոյանում է. Արմեն Ամիրյան

Նախկին ՊՆախարար Սեյրան Օհանյանի՝ Հայաստանում քաղբանտարկյալներ լինելու մասին հայտարարությունը Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը համարում է հաճոյանալու քայլ: «Նախընտրական շրջան է և հաճոյանալու համար ամեն բան կարող են բոլորը ասել»,-այսօր՝ փետրվարի 16-ի  Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նկատեց  Մշակույթի նախարարը:

ՀԱԿ-ի ցուցակը հայտնի է /տեսանյութ/

Քիչ առաջ լրագրողների հետ հանդիպմանը ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը ներկայացրեց իրենց համամասնական ցուցակը։ Այն գլխավորում է Լեւոն Տեր-Պետրոսյանը, ապա Ստեփան Դեմիրճյանն է, Լեւոն Զուրաբյանը, Զոյա Թադեւոսյանը, Արամ Մանուկյանը։ Վեցերորդ հորիզոնականում Վահագն Խաչատրյանն է։ Ռեյտինգային թեկնածուներից՝ Վլադիմիր Կարապետյանը, Արմեն Մարտիրոսյանը, ով Անտարեսի ղեկավարն է, Նարեկ Սարգսյանը՝ ջութակահար, Արամ Մուսինյանը, Արամ Մանուկյանը, Զոյա Թադեւոսյանը։ https://www.youtube.com/watch?v=pPvQziMi6JQ&feature=youtu.be Մանրամասները` […]

Ավտովթար Կապան-Գորիս ավտոճանապարհին․ Իրանի քաղաքացիներ են տուժել

Փետրվարի 15-ին, ժամը 20.27-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի «Չայզամ» լճի հարակից տարածքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Կապան-Գորիս հատվածի 34-րդ կմ-ին «Hyundai Sahta fe» մակնիշի 66D38010 պետհամարանիշով (վարորդ՝ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 1972 թ. ծնված Յ. […]

Հաճելի և պարտավորեցնող է. Արմեն Ամիրյանը պատրաստ է/տեսանյութ/

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը «Հանրապետական» կուսակցության նախընտրական ցուցակում հինգերորդ տեղը զբաղեցնելը հաճելի և պարտավորեցնող է համարում: Այս մասին նա ասաց այսօր՝ փետրվարի 16-ին լրագրողների հետ զրույցում: Ամիրյանը ընդգծեց, որ  քարոզչությունն իրականացնելու է օրենքով սահմանաված կարգով: Հարցին, թե արձակուրդ գնալու է, նա պատասխանեց.«Օրենքով սահմանված կարգով, ինպես, որ օրենքն է թելադրում»: Ինչ վերաբերում է հետագա իր […]

«Բելառուսի բռնապետը զավեշտալի իրավիճակում է հայտնվել»

Զավեշտալի իրավիճակում է հայտնվել Բելառուսի բռնապետը…Սիրելի և հարգելի Իլհամ Հեյդարիի խնդրանքը կատարելով,հիմա էլ ազերի լրագրողն է Լուկաշենկոյին մեղադրել ստախոսության մեջ… “Ազատություն” ռադիոկայանի բելառուսական ծառայության եթերում Դմիտրի Գուրևիչի “Ազատության փորձաքննություն” հաղորդաշարի շրջանակում բլոգեր Լապշինի Բելառուսի կողմից Ադրբեջանին հանձնման փաստը քննարկելու ժամանակ ազերիական կայքերից մեկի լրագրող Զաուր Նուրմամեդովն արձագանքելով Հայաստանը ներկայացնող փաստաբան Սիմոն Բաբայանի այն հայտարարությանը,որ ԻՆՏԵՐՊՈԼԸ […]

Գերմանիայի սահմանադրական դատարանը մերժել է Հայոց ցեղասպանությունը ճանաչման դեմ ուղղված հայցը

Գերմանիայի սահմանադրական դատարանը մերժել է Բունդեսթագի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող որոշման դեմ ներկայացված հայցը: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Doğan» լրատվական գործակալությունը: Ծագումով թուրք փաստաբան Ռամազան Աքբաշը դիմել էր սահմանադրական դատարան՝ պահանջելով չեղարկել Հայոց ցեղասպանությունը ճանաչող ու դատապարտող խորհրդարանական որոշումը: «Doğan»-ի հետ զրույցում Աքբաշը տեղեկացրել է, որ Գերմանիայի դատարանը իր ներկայացրած հայցադիմումը վարույթ չի ընդունել: Որպես […]

Հովիկ Աբրահամյանի «թեթև» ձեռքով

Նախկին վարչապետ ու նախկին ՀՀԿ-ական Հովիկ Աբրահամյանը բավական մեծ ազդեցություն ունի իր խնամու` ԲՀԿ վերընտրված նախագահ Գագիկ Ծառուկյանի շուրջ ձևավորվող դաշինքում.  մասնավորապես ընտրական ցուցակը ծանրութեթեւ անելու գործը վերջինիս «թեթեւ » ձեռքով է կատարվում: Մինչ այժմ տարբեր քաղաքական գործիչների, նույնիսկ կուսակցությունների հետ ունեցած պայմանավորվածություններն այս փուլում, պարզվում է, խախտվում են: Ըստ Henaran.am-ի լավատեղյակ աղբյուրի` Ծառուկյանը տարբեր գործիչների հետ պայմանավորվել […]

Ում է Աստված երանելի համարում

Երանի՜ հոգով աղքատներին, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը: Երանի՜ սգավորներին, որովհետև նրանք պիտի մխիթարվեն: Երանի՜ հեզերին, որովհետև նրանք երկիրը պիտի ժառանգեն: Երանի՜ նրանց, որ քաղցն ու ծարավն ունեն արդարության, որովհետև նրանք պիտի հագենան: Երանի՜ ողորմածներին, որովհետև նրանք ողորմություն պիտի գտնեն: Երանի՜ նրանց, որ սրտով մաքուր են, որովհետև նրանք Աստծուն պիտի տեսնեն: Երանի՜ խաղաղարարներին, որովհետև նրանք […]

Լարսը բաց է

Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ փետրվարի 16-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս  ավտոճանապարհը անվաշղթաների կիրառման դեպքում բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728     
ՀունվարիՄարտի