23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 16, 2017

Իր մոտեցումն իր որոշումն է. Ծառուկյանը` նախագահի հայտարարությունից

«Ինչ-որ կար, ես ասել եմ, ինչին մենք պատրաստ ենք, ասել եմ: Մենք ցանկություն ունենք, ձեռքներս ծալած չենք կարող նստել, մենք պատրաստակամ ենք խնդիրները լուծելու, որ փոքր-ինչ հնարավորություն տուն մեր ազգին ապրելու, զարգանալու»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Հարցին, թե իր վրա ազդեցություն կունենա նախագահ Սարգսյանի հայտարարությունը, թե ինքը չի ողջունում նրա վերադարձը, […]

Թումանյանի այգում երիտասարդ աղջիկը փորձել է ինքնասպան լինել

Փետրվարի 16-ին, ժամը 11:35-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Թումանյանի այգում կանխվել է երիտասարդ աղջկա ինքնասպանության փորձ, ով փորձել է վնասել իրեն՝ երակները կտրելու միջոցով. անհրաժեշտ է հոգեբանական աջակցություն: Դեպքի վայր է մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը: Պարզվել է, որ 1996 թ. ծնված Ի. Խ.-ը գտնվել է […]

Էրդողանին պատրաստվում էին նռան հյութով թունավորել․ Ermenihaber.am

Թուրքիայում հուլիսի 15–ի հեղաշրջման փորձից հետո գյուլենականների դեմ տարվող հետաքննության շրջանակներում հարցաքննվող գաղտնի վկաներից մեկը խոստովանել է, որ իրենք 2010 թվականին մտադիր էին Էրդողանին նռան հյութով թունավորել, գրում է Ermenihaber.am-ը։ Գաղտնի վկան, մասնավորապես, ասել է, որ գյուլենականների դեմ տարվող հետաքննության շրջանակներում ձերբակալված «Քահրամանմարաշի առաջնորդ գործարարների ասոցացիայի» նախագահ Մահիր Քեչեն ժողովներից մեկի ժամանակ ասել է, որ այդ […]

Մենք քարտ չենք խաղում. Զուրաբյանը` Ծառուկյանից

«Մենք քարտ չենք խաղում, մենք ընդհանրապես սրան չենք մոտենում որպես խաղ, ազգի ճակատագրի հետ չեն խաղում, մենք այս պայաքարին մոտենում ենք շատ սկզբունքային, մեր խաղաքաևտերը հնարավոր չէ խառնել, քանի որ մենք խաղ չենք խաղում»,-այսօր ի պատասխան հարցին, թե Գագիկ Ծառուկյանի վերադարձը քաղաքականություն խառնել է շատերի խաղաքարտերը, ՀԱԿ-ինն էլ է խառնել, ասաց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը: […]

«ԵԼՔ»-ի ցուցակը հայտնի է

«ԵԼՔ»  դաշինքը քիչ առաջ փաստաթղթերը  ներկայացրեց ԿԸՀ՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար: «ԵԼՔ»-ի փաստաթղթերը ներկայցրին Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ Վահագն Հովակիմյանը «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Նորիկ Եղիազարյանը, «Լուսավոր Հայաստանի» անդամ Դավիթ Խաժակյանը: Դաշինքի համամասնական ընտրական ցուցակում  ներկայացված  է  121 թեկնածու, իսկ տարածքային ընտրական ցուցակներում՝ 112: «ԵԼՔ»-ի առաջին տասնյակը ներկայացրեց Դավիթ Խաժակյանը՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից: […]

«Եթե Օհանյանն ուզում է ապացուցել, որ ընդդիմադիր է, պետք է ճշմարտությունն ասի»

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի խոսքով` ՀՀԿ-ի համամասնական ցուցակը հերթական խորամանկությունն է: Այս մասին նա նշեց այսօր լրագրողների հետ հանդիպմանը: Պատգամավորն ընդգծեց, որ երկրում ոչինչ չի փոխվել, միայն ցուցակում անուններն են փոխվել, չեն բացահայտվել տարբեր կոռուպցիոն սկանդալները, «մարտի 1»-ը: Henaran.am-ի հարցին, թե Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն է հայտարարել, որ «մարտի 1»-ը պիտի բացահայտվի, […]

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար

Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ փետրվարի 16-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս  ավտոճանապարհը անվաշղթաների կիրառման դեպքում բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:

Շաբաթ օրը հանդիպելու են

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Կառավարության նիստի ժամանակ  տեղեկացրեց, որ հանդիպելու է գերատեսչության ղեկավարների հետ: Վարչապետը Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանից ճշտեց հանդիպման օրը: «Նախատեսում ենք շաբաթ օրը, սակայն ձեր օրացույցը կարծես թե…»,- ասաց Դավիթ Հարությունյանը: Վարչապետը հաստատեց շաբաթ օրվա հանդիպումը և ներկայացրեց օրակարգը: «Առաջին` կառավարության ծրագրի կատարումը, երկրորդ՝ հանձնարարականների կատարումը և կարգապահությունը: Երրորդը` ինվեստիցիոն ծրագրերը, […]

«Ժառանգության» հետ հանդիպումներ եղել են. Լ Զուրաբյան (տեսանյութ)

«Մենք արդեն առիթ ունեցել ենք ասելու, մենք ամեն տեսակի համագործակցության պատրաստ ենք, բայց մենք երբեք չենք մտնի դաշինքի «Հանրապետական» կուսակցության հետ, որովհետև մեր հակասությունները շատ մեծ են: Մենք չենք ընդունում կոռուպցիան, «մարտի 1-ի» բացահայտված չլինելը, և այդ խնդիրները թույլ չեն տալիս, որ մենք գնանք ՀՀԿ-ի հետ դաշինքի»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728     
ՀունվարիՄարտի