25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 9, 2017

Ալիեւը շնորհակալություն է հայտնել Լուկաշենկոյին՝ Լապշինի համար

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ եւ հայտարարել է, որ Մինսկից Բաքու բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնումը  «օրենքի գերակայության դրսևորում» էր, հայտնում է vz.ru-ն։ Ալիեւը շնորհակալություն է հայտնել Լուկաշենկոյին «արդարացի դիրքորոշում ցուցաբերելու և Ադրբեջան Ալեքսանդր Լապշինի արտահանձնման համար վճռական քայլերի համար»։  

Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի 38-րդ տարեդարձի կապակցությամբ վարչապետը ներկա է գտնվել կազմակերպված միջոցառմանը

Վարչապետ Կարեն Կարապետյանը մասնակցել է Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի 38-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ կառավարության ընդունելությունների տանը կազմակերպված տոնական միջոցառմանը: Կառավարության ղեկավարը շնորհավորել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին և Իրանի բարեկամ ժողովրդին՝ Իսլամական հեղափոխության տարեդարձի առթիվ և ցանկություն հայտնել, որպեսզի հայ-իրանական հարաբերություններն ավելի ամրապնդվեն:

Իշխան Զաքարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանն այսօր ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին է ներկայացրել հրաժարականի վերաբերյալ դիմում: Այս մասին քիչ առաջ ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն էլ նշեց, որ Իշխան Զաքարյանը  10 տարի աշխատել է այս պաշտոնում, և նման դպքերում  հարկ է շնորհակալություն հայտնել նման պաշտոնյաներին կատարած աշխատանքի համար: […]

Պաշտոնյաներ, պահք պահեք

Երկուշաբթի սկսվել է Առաջավորաց Պահքը: Այն նաև կոչվում է Հայոց հոգևոր լուսավորության ու ապաշխարության պահք: Եկեք շատերով միավորվենք ու քաջալերեք ձեր ընկերներին Երկուշաբթիից Ուրբաթ այս պահքը պահել: Երբ Գրիգոր Լուսավորիչը Խոր Վիրապից դուրս եկավ, իր քարոզության ընթացքում պատվիրեց 5 օր պահքով ապաշխարել: Այդ 5 օրերին ժողովուրդն իր արքայով ոչ միայն պահք պահեց այլ նաև զղջաց […]

Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին մառախուղ է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ  փետրվարի  9-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Արմավիրի, Մասիսի,  Արտաշատի,  Ախուրյանի, Աշոցքի, Նոյեմբերյանի և Ճամբարակի  տարածաշրջանների ավտոճանապարհներին  մառախուղ է, տեսանելիությունը` 50-80 մ: Բքի  պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ  ճանապարհը: Վարդենյաց լեռնանցքում  տեղ-տեղ մերկասառույց է, որտեղ կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ  միջպետական և  հանրապետական  նշանակության մյուս ավտոճանապարհները […]

Գեղամ Մանուկյանը կյանքի գնով մարտական բարդ խնդիր է լուծել

Քաղաքագետ Տիգրան Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «ՊԲ պայմանագրային զինծառայող Գեղամ Մանուկյանը շփման գծի վտանգավորության բարձր աստիճան ունեցող հատվածներից մեկում մարտական բարդ խնդիր է լուծել՝ հակադիվերսիոն անվտանգության բարձրացմանն ուղղված կարևոր առաքելություն: Խնդիրն իրականացվեց, սակայն, ցավոք, Գեղամի կյանքի գնով: Գեղամ Մանուկյանը գիտակցված գնացել է այդ քայլին, որովհետև իր գործը շատերին էր կյանք տալու: Պատասխանատվության բարձր […]

Արջի ծառայություն է լինելու.վարչապետը խիստ զգուշացրեց

Այսօր Կառավարության նիստի օրակարգային հարցերին և հանձնարարականներին անցնելուց առաջ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանդես եկավ հայտարարությամբ.«Մամուլում կան հրապարակումներ, որ գերատեսչությունների ղեկավարները և մարզային կառույցի ղեկավարները իրենց ադմինիստրատիվ ռեսուրսը օգտագործում են քարոզչության համար: Մտնում ենք նախընտրական փուլ և բոլորին խստագույնս զգուշացվում է, որ նման ծառայությունները արջի ծառայություն են լինելու՝ անկախ նրանից, թե որ կուսակցության շահն են […]

ԼՂ ՊՆ-ից տեղեկացնում են

Փետրվարի 8-ին և լույս 9-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը 60մմ-ոց ականանետերից, տարբեր տիպի նռնականետերից ու հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 40 անգամ, որի ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 200 կրակոց: Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել առաջնային գծի արևելյան և հյուսիսարևելյան ուղղություններում: Նշված հատվածներում ադրբեջանական զինուժը ականանետից […]

No comment Հրանտ Բագրատյանից (տեսանյութ)

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանն, ըստ որոշ տեղեկությունների, զբաղեցնելու է առաջին հորիզոնականը «Ազատ դեմոկրատների» հետ ձևավովող դաշինքի ցուցակում: Այս լուրը «Ազատ դեմոկրատների» կողմից ոչ հաստատվում է, ոչ հերքում: Ազգային ժողովում լրագրողները Հ. Բագրատյանից հետաքրքրվեցին, թե արդյոք ճիշտ են այդ լուրերը: Սակայն Բագրատյանն ասաց, որ այս պահին ոչ մի հայտարարություն չի անում: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728     
ՀունվարիՄարտի