19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 9, 2017

Քրիստոսը զգուշացրեց

Փարիսեցիներից ոմանք մոտեցան Հիսուսին և ասացին. -Վե՛ր կաց և գնա՛ այստեղից, որովհետև Հերովդեսն ուզում է քեզ սպանել: Հիսուս պատասխանեց. -Գնացե՛ք և ասացե՛ք այդ աղվեսին. «Ահա չար ոգիներ եմ հանում, բժշկումներ եմ կատարում այսօր և վաղը, իսկ երրորդ օրն էլ կվերջացնեմ գործս»: Այսուհանդերձ, պետք է որ այսօր, վաղը և մյուս օրը գործս շարունակեմ, որովհետև կարելի չէ, […]

Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել Ազգային անվտանգության խորհրդի անդամների հետ

Հանրապետության Նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել ԱԱԽ անդամների հետ: Օրակարգի շրջանակներում քննարկվել են Ազգային անվտանգության խորհրդի անդամների առաջարկությունների հիման վրա ստեղծված ԱԱԽ 2017 թվականի գործունեության ծրագիրը և ընթացիկ հարցեր:

Փետրվարի 10-ին ՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Փետրվարի 10-ին ՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն ՀՀ Երիտասարդ Կանանց Ասոցացիայի նախագահ Լիլիթ Ասատրյանը, բարեգործության պատմության հարցերով փորձագետ Արմեն Հովասափյանը և ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Մայիլյանը: ԹԵՄԱ՝ հյուրերը կներկայացնեն ապրիլի 15-ը «Բարեգործության և հայ բարերարների հիշատակի օր» հռչակելու կարևորության մասին:

«Նախ և առաջ՝ Լապշինը ՀՀ կամ ԼՂՀ քաղաքացի չէ»

Լապշինի գործի հետ Հայաստանն ու Ղարաբաղը  առանձնապես կապված չեն: Իրականում այս դեպքերի պատճառը Բելառուսի և Ռուսաստանի սրված հարաբերություններն են: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այսպիսի տեսակետ հայտնեց  «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։ Քաղաքագետն ընդգծեց՝ Ռուսաստանի և Բելառուսի փոխհարաբերությունները վերջին շրջանում սրվել են, նրանք հակասություններ ունեն, իսկ Բելառուսի նախագահը բոլոր հնարավոր միջոցները, այդ թվում ՀԱՊԿ-ի […]

ՊԵԿ-ը կանխել է դեմպինգային ապրանքատեսակի քողարկման փորձը

ՊԵԿ նախաբացթողումային հսկողության ու մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչությունները մաքսային կանոնների խախտման խոշոր դեպք են բացահայտել: Փետրվարի 1-ին Մեղրիի մաքսակետով «Կուպելյան եղբայրներ» ՍՊԸ-ն փորձել է  Հայաստան ներմուծել ավելի քան 13 տոննա տարբեր տեսակի առանցքակալ, որոնց ուղեկցող փաստաթղթերում որպես արտահանող երկիր նշված է եղել Արաբական Միացյալ Էմիրությունները: «Այս փաստը հենց սահմանին կասկածի տեղիք […]

Այդ սուրբ տեղը թափուր չի մնա. ՀՀԿ-ականը՝ Հովիկ Աբրահամյանից ու մյուսներից (տեսանյութ)

«Այդ մասին շատ հստակ շաբաթ օրը կտեղեկանաք: Քննարկումները տեղի կունենան այդ օրը»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանն՝ ի պատասխան հարցին, թե արդյոք առաջադրվելու է խորհրդարանական ընտրություններին: Հարցին, թե ցանկություն ունի լինել հաջորդ խորհրդարանում, նա պատասխանեց. «Ես իմ ցանկությունները կարտահայտեմ շաբաթ օրը»: Ինչ վերաբերում է ՀՀԿ-ից հեռացումներին, ապա նա […]

Մասսայական անկարգություններ Փարիզում․ այրել են մեքենաներ ու խանութներ /տեսանյութ/

Փարիզում մասսայական անկարգություններ են տեղի ունեցել։ Երիտասարդները այրել ու ավիրել են խանութներն ու մեքենաները, ոստիկանները ստիպված են եղել զենք կիրառել։ Մանրամասները՝ տեսանյութում

Ֆինանսների նախարարությանը չէր վերաբերվում. նախարարը՝ վարչապետի հորդորից/տեսանյութ/

«Դա հորդոր էր, քանի որ մենք թևակոխելու ենք նախընտրական ժամանակահատված, որպեսզի չլինեն անհարկի չարաշահումներ, տրվեց նման հորդոր: Արգելվում է վարչական ռեսուրսներն օգտագործել այլ նպատակով: Դա հորդոր էր, որ այդպիսի բաներով չզբաղվեն: Ես կարծում եմ, որ դա Ֆինանսների նախարարությանը չէր վերաբերվում»,- այսօր՝ փետրվարի 9-ին Կառավարության նիստից հետո վարչապետի հորդորին անդրադարձավ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: Ավելի վաղ […]

Մի քիչ էլ դիմացեք․ Գագիկ Սուրենյանի կանխատեսումը /ֆոտո/

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքում գրառել է. «Այս պատկերը նկարել եմ 2013թ գարնանը՝ Արագած լեռան 2600-2700մ բարձրության վրա: Հայաստանում ուրիշ ոչ մի տեղ նման տեսարանի չեմ հանդիպել, բան չմնաց, գալիս է սիրո ու զարթոնքի եղանակը՝ երկար սպասված գարունը: Մի քիչ էլ դիմացեք… Ճիշտ է, փետրվարին դեռ կունենանք ձնառատ օրեր, բայց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728     
ՀունվարիՄարտի