19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 8, 2017

Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը Ալեքսանդր Լապշինի գործով

Ալեքսանդր Լապշինի ձերբակալումը և նրա արտահանձնումը չի կարող որևէ նշանակություն ունենալ Արցախում լրագրողների ու իրավապաշտպանների աշխատանքի համար: Այդ աշխատանքը համարվել և միշտ կհամարվի իրավաչափ. սա է սկզբունքը: Ա.Լապշինի արտահանձման փաստն ակնհայտորեն կապված է խոսքի ազատության նկատմամբ ոտնձգության հետ: Ադրբեջանի վերահսկողության ներքո հայտնվելուց անմիջապես հետո ձեռնաշղթաներ կրող լրագրողին դիմակավորված ուժային անձանց կողմից ուղեկցումը ու դրա լայն […]

ՀՀԿ-ում ուրվագծվում են ռեյտինգային ցուցակները

ՀՀԿ-ում աստիճանաբար ուրվագծվում են ռեյտինգային ցուցակները: Մեր տեղեկություններով՝ Կոտայքի մարզում՝ Հրազդանում առաջադրվելու է Սամվել Սանանյանը, ով վերջերս գեներալի կոչում ստացավ: Վերջինս հարգված է հրազդանցիների կողմից, ու, ամենայն հավանականությամբ, կկարողանա չեղոքացնել  ԲՀԿ-ի  ու Սասուն Միքայելյանի ազդեցությունը: Չարենցավանում առաջադրվելու է Վարդան Այվազյանը, իսկ Արմավիրում՝  Առաքել Մովսիսյանը (Շմայս), Նահապետ Գևորգյանը, Ալիկ Պետրոսյանը («Մապ»-ի Ալիկ), Հրանտ Գրիգորյանը և Էջմիածնի […]

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունը Ալեքսանդր Լապշինի՝ Ադրբեջան արտահանձնման վերաբերյալ

Ալեքսանդր Լապշինի հետապնդումը, Ադրբեջան նրա արտահանձնումը խոսքի ազատության և ազատ տեղաշարժի, մարդու հիմնարար իրավունքների կոպտագույն ոտնահարում է, որը կրկին անգամ ի ցույց է դնում բռնապետության և ժողովրդավարության միջև առկա խորը անդունդը։ Միանշանակ է, որ քաղաքական, հասարակական, մշակութային գործիչների, լրագրողների, զբոսաշրջիկների հոսքը Արցախ չի կանգնելու, այլ բազմապատկվելու է, ասել է ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

Թրամփն ու Էրդողանը առաջին անգամ հեռախոսազրույց են ունեցել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ էրդողանը առաջին անգամ հեռախոսազրույց են ունեցել։ Նախագահները քննարկել են երկկորղմանի հարաբերությունները եւ ահաբեկչության դեմ պայքարի խնդիրները, հայտնում է Սպիտակ տան մամլո ծառայությունը։ Ինչպես հայտնում է РИА Новости-ն, հեռախոսազրույցը տեւել է 45 րոպե։ Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ն աջակցում է Թուրքիային` որպես ՆԱՏՕ-ի դաշնակցի և ռազմավարական գործընկերոջ: Նա նաև […]

Ստեփանակերտից հայտարարում են

ԼՂՀ ՄԻ պաշտպանի գրասենյակի հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ: Մարդու հիմնարար իրավունքների բուն էությանը հակասող մեղադրանքների հիման վրա հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինին շուրջ երկու ամիս անազատության մեջ պահելուց հետո՝ փետրվարի 7-ին, Բելոռուսը նրան հանձնել է Ադրբեջանին: Լապշինի քրեական հետապնդումը նախաձեռնելով Ադրբեջանը նպատակ է հետապնդել նախադեպ ձևավորելով լռեցնել Արցախի վերաբերյալ ազատ խոսքը և վախեցնել Արցախ այցելել ցանկացողներին: […]

Ոչինչ չէր կարող անել…

«Քաղաքականության մեջ այնքան խաղեր եմ տեսել… բայց Հոբիկ Աբրահամյանի ՀՀԿ-ից դուրս գալը ու մյուս իրադարձությունները, կարծում եմ, քաղաքական խաղ չէ», – Henaran.am-ի հեր զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ ընդգծելով՝  բնական զարգացումներ կան, որոնց դեմ Հովիկ Աբրահամյանը ոչինչ չէր  կարող անել «Առաջին հերթին, այս պարագայում, պետք է նշել Կարեն Կարապետյանի վարչապետ դառնալու փաստի մասին: […]

Աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել

«Երևանի ոսկերչական գործարան» ԲԲԸ-ի 80% պետական սեփականություն հադիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները Էկոնոմիկայի նախարարությունից 2015թ. փոխանցվել են ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը: Պետական գույքի կառավարման վարչության կողմից իրականացվող ֆինանսատնտեսական մոնիտորինգի տվյալներով՝   ընկերության  վերջին տարիների արդյունքը բացասական է, ինչից ելնելով, Երևանի ոսկերչական գործարանի գլխավոր տնօրեն Գագիկ Կաֆյանը դիմում է ներկայացրել՝ աշխատանքից ազատվելու վերաբերյալ:  

Պատերա՞զմ

«Արցախյան պատերազմի վերսկսում չկա, քանի որ պատերազմը երբեք չի էլ ավարտվել : Իմ տեղեկություններով՝ լարվածություն կա մասնավորապես Թալիշի շրջանում»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  ԱԻՄ նախագահության անդամ, միջկազմակերպչական հարցերի պատասխանատու, գրասենյակի ղեկավար Գագիկ Սարուխանյանը: Գագիկ Սարուխանյանը համախմբման կոչ է անում, քանի որ մարտ ամսին չի բացառում իրավիճակի սրումը սահմանին: Մանրամասները՝ տեսանյութում:  

Որտեղ էին, ուր հասան

2012 թվականի Ազգային ժողովի ընտրությունների հիմնական խաղացողներից էին «Ժառանգությունն» ու ՀԱԿ-ը: Henaran.am-ը Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանից հետաքրքրվեց, թե ինչ այս քաղաքական ուժերն ինչ ունեին և ինչ ունեն հիմա՝ 2017-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ:   « «Ժառանգության» ու «Ազատ դեմոկրատների» դաշինքը, որը մտավ խորհրդարան, հետո ցույց տվեց, որ այդ դաշինքից ոչինչ չի մնացել, դե ֆակտո […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728     
ՀունվարիՄարտի