20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 8, 2017

««Նորավանք»-ին նոր շունչ պետք է տանք».վարչապետ

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի (ԳԿՀ) հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը: Օրակարգի առաջին հարցով ներկայացվել է հիմնադրամի գործունեության 2016թ. ամփոփ հաշվետվությունը: «Նորավանք»-ի գործադիր տնօրեն Գագիկ Հարությունյանը նշել է, որ 2016 թ. պետական և մասնավոր հատվածի գործընկեր կառույցների հետ համատեղ իրականացվել են տեղեկատվական անվտանգության բարձրացմանն ուղղված աշխատանքներ. պատրաստվել են տեղեկատվական […]

Ես չեմ պատրաստվում միանալ որևէ միավորի. Զարուհի Փոստանջյան

Զարուհի Փոստանջյանը տարածել է հայտարարություն, որտեղ դեմ է արտահայտվում Ժառանգության կողմից ընտրություններին դաշինքով մասնակցելուն: ««Ժառանգություն» կուսակցությունը Հայաստանի Հանրապետության 25-ամյա պատմության ընթացքում իր սխալներով և ձախողումներով, հաջողություններով և հաղթանակներով մտել է նոր փուլ: Այս նոր փուլին նախորդած 2016 թվականը ոչ միայն հայ ժողովրդի համար բեկումնային տարի էր` ցնցումների և ժայթքումների իմաստով (պատերազմ և ապստամբություն), այլ նաև […]

Պետբյուջե է վերականգնվել 402 մլն դրամից ավելի գումար

ՊԵԿ իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչության վարչական վարույթների բաժնում 2016 թվականին իրականացվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ 461 վարույթ, որից 37-ն ուղարկվել է հետաքննության բաժին, 423-ով հարուցվել է վարչական վարույթ: 240 վարույթով նշանակվել է շուրջ 484 մլն դրամ վարչական տուգանք, որից պետբյուջե է վերականգնվել 402 մլն դրամից ավելի գումար: Վարույթներն իրականացվել են օրենքով […]

«Եթե Բելառուսը զենք է մատակարարում Ադրբեջանին, ո՞ր պայմանով է կանոնակարգվում»

Ազգային ժողովում քննարկվում է 2015 թվականի սեպտեմբերի 15-ին Դուշանբեում ստորագրված «Զինվորական և այլ կազմավորումների, դրանց շարժական գույքի, ինչպես նաև ռազմական նշանակության արտադրանքի փոխադրումների ոլորտում Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների համագործակցության մասին» համաձայնագիրը: Համաձայնագիրը կանոնակարգում է ՀԱՊԿ երկրների զենքի միջև փոխադրումները: Պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանին ՀՀԿ պատգամավոր Խոսրով Հարությունյանը հարցրեց, թե այս պայմանագրով ինչու […]

Խորապես հիասթափված ենք․ ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Լապշինի արտահանձնումը

Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինի՝ Բաքու արտահանձնումը։ ՌԴ ԱԳՆ տարածած հայտարարության մեջ ասվում է, որ Ռուսաստանը հիասթափված Է Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու Բելառուսի Գերագույն դատարանի որոշումից: «Ռուսական կողմը խորը հիասթափություն Է հայտնում այդ որոշման կապակցությամբ, որը չի համապատասխանում Ռուսաստանի եւ Բելառուսի միջեւ դաշնակցային հարաբերությունների ոգուն: Մտադիր ենք այսուհետեւ Էլ անհրաժեշտ […]

«Տեղյակ ենք, իսկ նախընտրական կամպանիան դեռևս չի սկսվել»

Ազգային ժողովը քննարկում է ՀՀ նախագահի ներկայացրած 2014-ի հուլիսի 7-ին Բուենոս Այրեսում ստորագրված ՀՀ և Արգենտինայի կառավարությունների միջև հարկային հարցերում տեղեկատվություն փոխանցելու մասին համաձայնագիրը: Քննարկման ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն ընդգծեց, որ մաքսային խնդիրների վերաբերյալ հանրային ընկալումը բավարարից հեռու է, և հեշտացման կարիք կա: Ապա նա նետեց, թե Կառավարության ծրագրում այս մասին հատված կա, […]

Փետրվարի 9-ին ՝ ժամը 13:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Փետրվարի 9-ին ՝ ժամը 13:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը: ԹԵՄԱ՝ ՀՀ դիվանագիտական խնդիրները՝ բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանի իշխանությանը հանձնման հետ կապված:

«Սիրում եմ, երբ մարդը կիրթ է»

«Հայաստանում ժողովրդի կեսը դժգոհ է, կեսն էլ պատգամավոր են, որոնք շատ գոհ են: Հայաստանում ամեն մի բնակչին մի պատգամավոր է հասնում: Իսկ պատգամավորները լավ կլինի անընդհատ կարդան «Մկների ժողովը», բոլորը խոսում են՝ զանգ կախող չկա»,- այսօր  լրագրողների հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց ՀՀ ժողովրդական արտիստ, ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը: Նա նշեց՝ թեև մեր երկրում վիճակն այնքան […]

Բքի պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ  փետրվարի  8-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, բքի պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը: Վարդենյաց լեռնանցքում  տեղ-տեղ մերկասառույց է, որտեղ կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ  միջպետական եւ  հանրապետական  նշանակության  մյուս ավտոճանապարհները  բաց են:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728     
ՀունվարիՄարտի