25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 7, 2017

20 ամյա Գոռի ընտանիքը ապրել է տնակում. հոգեհանգստի օրը որոշված չէ

Ադրբեջանի զինուժի կրակոցից փետրվարի 6-ին առավոտյան զոհված Գոռ Գարեգինյանի հոգեհանգստի օրը դեռ որոշված չէ: Այս մասին Henaran.am-ը տեղեկացավ Ախուրյանի տարածաշրջանի Շիրակի գյուղապետարանից: Գոռ Գարեգինյանի ծնողներն ու եղբայրները բնակվում են Ռուսաստանի Դաշնությունում և միրայն այսօր կվերադառնան Հայաստան: Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ զոհված զինծառայողի ընտանիքը նախկինում բակվել է տնակում և սոցիալապես անապահով են եղել: Հիշեցնենք, որ ըստ ՊԲ […]

Տանում եք, մի հատ խաշ եք կերցնում, ասում՝ հավանություն են տվել. Բագրատյանն՝ իշխանություններին

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի խոսքով՝ ամենածանրակշիռ խնդիրը տնտեսության զարգացման համար ՀՀ Կենտրոնական բանկն է: Այս մասին նա խոսեց այսօր Ազգային ժողովում «Կուտակային կենսաթոշակների» մասին ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու նախագծի քննարկման ժամանակ: Նա նշեց, որ ԿԲ-ի ազդեցությունը տնտեսության ավելի մեծ է, քան Կառավարության ազդեցությունը, ինչը մեծ սխալ է: «Կենտրոնական բանկը […]

Պարզ երևում է՝ ով է կուրծք ծեծում. պատգամավորները ձայները բարձրացրին

Խորհրդարանը քննարկում է «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Նախագծի հարակից զեկուցող Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ ական Հակոբ Հակոբյանը նշեց, որ օրենքը պայմանավորված է Կուտակային կենսաթոշակների հետ կապված օրենքների կիրառման ընթացքում մինչ այժմ ի հայտ եկած խնդիրների լուծման անհրաժեշտությամբ: ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ […]

Օդերեւութաբանները տեղեկացնում են

Հանրապետության տարածքում` Փետրվարի 7-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 9-11-ն առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 7-9-ը՝ հատկապես գիշերը, աստիճանաբար կբարձրանա 2-5 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում 9-10-ի ցերեկն օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով: Երևան քաղաքում` Փետրվարի 7-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 9-11-ը սպասվում է ամպամածություն, […]

Օսմանյան փաստաթղթեր` Հայոց ցեղասպանության ժամանակ հայ որբերի իսլամացման մասին

Հայոց ցեղասպանության ժամանակ օսմանյան կառավարությունն իրականացրել է նաև հայ կանանց ու երեխաների մի մասին թրքացնելու և իսլամացնելու քաղաքականություն, որը ևս պետք է դիտարկել Ցեղասպանության համատեքստում և համարել Մեծ եղեռնի կառուցվածքային տարրերից մեկը, քանի որ բռնի իսլամացված հայ կանայք և երեխաները փրկվել են զուտ ֆիզիկապես, իսկ որպես էթնոս` ոչնչացվել: Akunq.net-ը հրապարակել է երկու օսմանյան փաստաթղթեր և […]

Ռոհանին Մոսկվայում կանդրադառնա ԼՂ հիմնահարցին

Մարտի վերջին Իրանի նախագահ Հասան Ռոհանին կայցելի Մոսկվա։ РИА Новости-ին տված հարցազրույցում Ռուսաստանում Իրանի դեսպան Լևան Ջագարյանը նշել է, որ Ռոհանին Մոսկվա կատարելիք այցի ժամանակ կքննարկի սիրիական հարցը, ինչպես նաեւ Լեռնային Ղարբաղի հիմնախնդիրը։ «Ռոհանիի այ­ցը նախատեսված է մարտի վերջին։ Ռուսական ղեկավարության հետ բանակցությունների ընթացքում կքն­նարկվեն երկկողմ հարաբերությունների հիմնական հարցերը քաղաքական և առևտրատնտեսական ոլորտ­ներում։ Բացի այդ՝ անպայման ուշադրության կենտրոնում […]

Շարունակվում է քառօրյան

Ազգային ժողովն այսօր շարունակում է քառօրյան: Քվեարկության դրվեց և երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի ներկայացրած էկոլոգիական կրթության և դաստիարակության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը: Քվեարկության դրվեց և ԱԺ-ի կողմից ընդունվեց նաև Կառավարության կողմից ներկայացված Քրեական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու ԱԺ նախագիծը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728     
ՀունվարիՄարտի