20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 7, 2017

Արմեն Ամիրյանի դուստրն ամուսնացել է

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի որդին՝ Հայկ Ամիրյանը, հրապարակել է քրոջ՝ օրերս կայացած հարսանիքից մեկ լուսանկար։ «Իմ գեղեցկուհի քրոջ հարսանիքը»,-  նկարն ահա այսպես է մեկնաբանել  ամերիկաբնակ Հայկը։ Արմեն Ամիրյանը, կինը՝ Նարինեն, Հայկը, կրտսեր դուստր Արինան եւ նորապսակները Հիշեցնենք՝ տարիներ առաջ  Արմենակոբ հեռուստաընկերությամբ ցուցադրվող «3 ույու 4» հաղորդաշարի դեմքերից էին ՀՀ մշակույթի ներկայիս նախարար Արմեն Ամիրյանի […]

«Այլընտրանք չկա. պիտի ուժեղ լինենք»

«Մեզ մոտ  մի երեք օր է, հարաբերական անդորր է տիրում: Կրակոցներ չեն հնչում», – Henaran.am-ի հետ զրույցում ասաց Տավուշի մարզի  Չինարի համայնքի ղեկավար  Սամվել Սաղոյանը: Վերջինս շեշտեց՝ Չինարի գյուղի բնակիչները անկոտրում են. Նույնիսկ կրակոցների ժամանակ չեն սարսափում կամ ընկճվում: «Բա չգիտե՞ք, մենք ուժեղ ժողովուրդ ենք, այլընտրանք չկա. պիտի ուժեղ լինենք», – նշեց Չինարիի համայնքապետը:

«Մառոզ է անում, ցունամի, թե ընդամենը քամի է տատանում»

ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն այսօր ԱԺ հայտարարությունների ժամին նշեց, թե բոլորի համար էլ հասկանալի է, թե ինչ նշանակություն են ունենալու ՀՀ-ի ապագայի համար առաջիկա ընտրությունները: «Ու չնայած Մանտրայի նման մենք ամեն օր լսում ենք ազատ և արդար ընտրություններ անցկացնելու կամքի մասին, բայց որոշ պաշտոնյաների ու մարզպետների մոտ ադրենալինի և վատ խոլեստերինի ամպրիտուդի լուրջ […]

Կալանքի պայմանների աննախադեպ խստացում՝ Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ. ՀԽ

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ «Ժիրայր Սեֆիլյանի կողմից «Հայոց բանակի 25-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձը» մամուլում հրապարակելուց հետո Քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը կալանքի պայմանների աննախադեպ խստացում է իրականացրել Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ՝ անմիջականորեն ցուցում ստանալով վերին ատյաններից»: Ըստ հաղորդագրության՝ հրապարակումից անմիջապես հետո, երկու օր անընդմեջ, աշխատակիցները ներխուժել են Ժիրայր Սեֆիլյանի մենախուց և աննախադեպ խիստ խուզարկություններ […]

Հայաստանի արտաքին գործերի նախարարն ընդունեց Շվեդիայի խորհրդարանական պատվիրակությունը

Փետրվարի 7-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Շվեդիայի Ռիկսդագի պատվիրակությունը` արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Քեննեթ Ֆորշլունդի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա էր ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը։ Երկուստեք շեշտվեց, որ Հայաստանի ու Շվեդիայի միջև հարաբերությունների ամրապնդման և ընդլայնման գործում մեծ է երկու երկրների խորհրդարանների դերակատարությունը: Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Հայաստան-Եվրոպական միություն նոր շրջանակային համաձայնագրի շուրջ ընթացող բանակցություններին: […]

Բակո Սահակյանը բավարար է գնահատել

Արցախի նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 7-ին հանդիպել է ԼՂՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության պատասխանատուների հետ՝ գերատեսչության ղեկավար Կոմիտաս Կարապետյանի գլխավորությամբ: Քննարկվել են 2016 թվականին կառույցի կողմից կատարված աշխատանքներին և 2017 թվականի անելիքներին առնչվող հարցեր: Համապատասխան զեկույցներով հանդես են եկել կառույցի և մի շարք ստորաբաժանումների ղեկավարներ: Նախագահ Սահակյանն ընդհանուր առմամբ բավարար է գնահատել գերատեսչության 2016 թվականի […]

Բրյուսովի համալսարանում 36 միլիոնի պակասորդ է հայտնաբերվել

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ուսումնասիրվել է «Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական  լեզվահասարակագիտական համալսարան» ՊՈԱԿ-ի (այսուհետ՝ ՊՈԱԿ) կողմից պետական միջոցների տնօրինման իրավաչափությունը: Իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՊՈԱԿ-ի կենտրոնական պահեստում արձանագրվել է ընդհանուր 15.772.383 ՀՀ դրամ արժողության նյութական միջոցների պակասորդ: Բացի այդ, ՊՈԱԿ-ին պատկանող տպարանում իրականացված գույքագրման արդյունքում արձանագրվել է 17.876.383 ՀՀ դրամ արժողության […]

ԻՊ պարագլխի գտնվելու վայրը ճշտվել է․ Իրաքի վարչապետ

Իրաքի վարչապետ Հայդար ալ-Աբադին հայտարարել է, որ հաջողվել է պարզել «Իսլամական  պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի գտնվելու վայրը։ life.ru-ի տեղեկացմամբ՝ նա հայտարարել է, որ ԻՊ առաջնորդը գտնվում է մեկուսացման մեջ, նրա տեղաշարժը սահմանափակ է։ Այլ մանրամասներ չեն նշվում։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ալ-Բաղդադիի համար ԱՄՆ պետդեպի կողմից նշանակված է 25 մլն դոլար […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728     
ՀունվարիՄարտի