20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 2, 2017

Նոր նշանակումներ

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Արմեն Գասպարյանը։ Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի պետի պաշտոնում է նշանակվել ոստիկանության գնդապետ Ռոբերտ Նավասարդյանը։ Արմավիր ոստիկանության բաժնի պետի պաշտոնում է նշանակվել ոստիկանության փոխգնդապետ Դավիթ Սարգսյանը:

Փետրվարի 3-ին «Հենարան» մամուլի ակումբում

Փետրվարի 3-ին ՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի գործադիր տնօրեն Խաչանուշ Հակոբյանը և ճառագայթային ախտորոշման բաժանմունքի ղեկավար Հովհաննես Վարդևանյանը: ԹԵՄԱ՝ փետրվարի 4-ը քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրն է. վերջին տարիներին Հայաստանում քաղցկեղի տարածվածությունը. հիվանդության տարածվածությունը ըստ տարիքային խմբերի: Փետրվարի 3-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն ՀՀ ԱՆ աշխատակազմի բժշկական օգնության […]

Էլի կցրտի

Փետրվարի 2-ի գիշերը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում և լեռնանցքներում‵ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն: Փետրվարի 2-ի ցերեկը, 3-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 2-3-ը կնվազի 10-15, իսկ 5-6-ը կբարձրանա 5-6 աստիճանով:

«Բարսելոնան» հաղթեց (տեսանյութ)

Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին խաղում «Բարսելոնան» Մադրիդում  իր ուժերը չափեց «Աթլետիկոյի» հետ՝  առավելության հասնելով 2:1 հաշվով: Գոլի հեղինակներ դարձան Անտուան Գրիզմանը, Լուիս Սուարեսը, Լիոնել Մեսին: Պատասխան հանդիպումը կկայանա  փետրվարի 7-ին: Եզրափակիչի մյուս ուղեգրի համար կպայքարեն «Սելտան» ու «Ալավեսը», որոնց առաջին հանդիպումը փետրվարի 2-ին է:    

Թրամփի հրամանագրից հետո Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը փոխել է վիզաների տրամադրման կարգը

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը փոխել է ամերիկյան վիզաների տրման կարգը, ասվում է ամերիկյան դիվանագիտական առաքելությունից «Նովոստի–Արմենիա» գործակալության հայտին ի պատասխան ստացված հայտարարությունում։ Փոփոխություններն ուժի մեջ են մտել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` Միացյալ Նահանգների իմիգրացիոն քաղաքականությունը խստացնող հրամանագրի կապակցությամբ։ Այժմ վիզայի համար երկրորդ անգամ դիմելու դեպքում անհրաժեշտություն կլինի անցկացնել հարցազրույց, եթե մուտքի նախորդ թույլտվության գործողության ժամկետի ավարտի […]

Ինտրիգն Օհանյանի հետ է կապված

«Գալիք ընտրություններում միակ, այն էլ փոքր ինտրիգը պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն է, մնացածը եղավ այնպես, ինչպես որ սպասելի էր»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի տեսակետ հայտնեց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը։ «ԲՀԿ-ն եւ ՀՀԿ-ն քաղաքական իմաստով էապես չտարբերվող կուսակցություններ են: Այս ամենի մեջ կա երկու այլընտրանքային խումբ. ԵԼՔ դաշինքը, որը համակրանք ունի, վստահություն է ներշնչում, եւ […]

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ-ում Ֆինլանդիայի դեսպանին

Փետրվարի 1-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆինլանդիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արյա Ինկերի Մակոնենին (նստավայրը՝ Հելսինկի): Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից։ «Նորին Սրբությունը գոհունակություն հայտնեց երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների և տարբեր ոլորտներում գործակցության զարգացման կապակցությամբ` […]

Արծրուն Հովհաննիսյանը հերքում է

ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում հերքել է լուրերը, թե ՀՀ ՊՆ համարանիշներով Урал մակնիշի ավտոմեքենան այսօր Կապանի տարածաշրջանի Գեղի գյուղից դեպի Չարքանդ կամուրջ ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել գետը։ «Կապանի տարածաշրջանի Գեղի գյուղի հատվածում տեղի ունեցածը վթար չի եղել և ոչ մեկը չի տուժել: Որևէ զինծառայող չի հոսպիտալացվել: Նման լուրեր տարածելը […]

ՀՀԿ-ը հնարավոր է համարում Ալիկ Սարգսյանի նշանակումը

«Ալիկ Սարգսյանն արդեն ղեկավարել է մարզային կառույցը: Երբ նշանակվեց ոստիկանապետ, օրենքի համաձայն դադարեցրեց տարածքային կառույցի ղեկավարման լիազորությունները: Այնպես որ շատ հնարավոր է»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը` մեկնաբանելով լուրերը, թե նախկին ոստիկանապետ, ՀՀ նախագահի խորհրդական Ալիկ Սարգսյանը կարող է նշանակվել Արարատի մարզի ՀՀԿ կառույցի ղեկավար: Նշենք, որ Ալիկ Սարգսյանը ևս չի հերքել, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728     
ՀունվարիՄարտի