23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 1, 2017

Հայաստանն ու Վրաստանը պետք է հանդես գան միասնական տուրփաթեթներով

Զբոսաշրջության միջազգային շուկայում Հայաստանն ու Վրաստանը պետք է հանդես գան միասնական տուրփաթեթներով: Այս փաթեթներում կարելի է ներառել նաեւ Իրանը, քանի որ մեկ պետություն այցելությունը զբոսաշրջիկների համար կարող է մեծ հետաքրքրություն չներկայացնել: Սակայն դրան զուգահեռ պետք է զարգացնել ենթակառուցվածքները, ներկայացնել շահավետ եւ հետաքրքիր փաթեթներ, բարելավել ճանապարհների եւ տրանսպորտի վիճակը: Այս մասին հայտարարեցին զբոսաշրջաության ոլորտի Հայաստանի եւ […]

Ձերբակալվել է «օրենքով գող» Արսեն Երեւանսկին /վիդեո/

Մոսկվայի Կիեւյան մայրուղու վրա գտնվող «Գանձակ» սրճարանում այսօր ձերբակալվել է 39-ամյա «օրենքով գող» Արսեն Մկրտչյանը՝ Արսեն Երեւանսկի մականունով։ Նրա հետ միասին եւս 9 հոգի է ձերբակալվել, գրում է Прайм Крайм-ը։ Խուզարկման ժամանակ Արսեն Մկրտչյանի մոտ թմրանյութ է հայտնաբերվել։ Մանրամասները՝ տեսանյութում  

ԱՄՆ-ը նոր նախագահ ունի՝ փոփոխությունների ու անցման ժամանակաշրջան է

ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզն այսօր իր գործունեության ծրագրերի և ուղեգծերի մասին ելույթում նշել է, որ իրենց գերակայություններից է հայ հասարակությանն ամերիկյան արտաքին քաղաքականությունն առավել հանգամանալիորեն ներկայացնելը: «Ես սա առանձնացրեցի որպես գերակայություն, որովհետև շատ հայեր, ում հետ առիթ եմ ունեցել հանդիպելու, և մարդիկ, ովքեր նախկինում այցելել են Նահանգներ կամ ապրել այնտեղ, նշում էին, որ չեն հասկանում ԱՄՆ քաղաքականությունը: […]

«Միավորվեք, բոյկոտը դադարեցրեք»

Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանը կոչ է անում ավագանու ընդդիմադիր խմբակցություններին միավորվել ու դադարեցնել բոյկոտըլ: «Սխալ են անում, աշխարհում ամենամեծ հաջողություններին մարդը հասնում է, երբ միաբանություն է լինում: Չի կարելի անձնական շահերի համար ընդհանուր գործը բոյկոտի ենթարկել: Ես հարգում եմ այն մարդկանց, ովքեր հարգում են հանրային շահը, համայնքի շահը, ժողովրդի շահը, բայց այսօրվա նրանց բոյկոտելը […]

Միայն ցուցակների հրապարակումը բավարար չէ. ԱՄՆ դեսպան

«2015թ. դեկտեմբերի սահմանադրական հանրաքվեի հետ կապված ԱՄՆ դեսպանատունը մտահոգ էր ընտրակեղծքիների մասին անկախ դիտորդների, լրատվամիջոցների ու քաղաքացիական հասարակության արժանահավատ հաղորդումներով: Հանրաքվեից կարճ ժամանակ անց մենք հանդես եկանք հրապարակային հայտարարությամբ՝ կոչ անելով կառավարությանը թափանիկ քննություն ապահովել բոլոր այն  գործերով, որտեղ առկա են կեղծումների մասին արժանահավատ ապացույցներ, և օրենքի ողջ խստությամբ պատժել մեղավորներին»,-այսօր ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց […]

Հույժ կարեւոր

Հայաստանի համար այսօր հույժ կարևոր խնդիր է Վերին Լարսից բացի այլ ճանապարհ ունենալը՝ որպես ԵԱՏՄ երկրների հետ կապող ուղի ։ Այս համատեքստում, հիմնականում քննարկվում է երկու ճանապարհի հնարավորություն՝ Աբխազիայիայով և Հարավային Օսիայով։ Սակայն երկուսն էլ իրատեսական չեն, քանի դեռ Վրաստանի համար վերջիններիս կարգավիճակի հարցը դեռ բաց է մնում։ Բայց կա երրորդ այլընտրանք, որի մասին գրեթե […]

Մենք Ջեյմս Բոնդի մասին ֆիլմերի կերպարներ չենք. ԱՄՆ դեսպան

«Մենք դրական արդյունքներ տեսել ենք կոռուպցիայի դեմ պայքարում, բայց անելիք դեռ շատ կա: Ուրախալի ու հուսադրող է, որ վարչապետ Կարապետյանը կոռուպցիայի դեմ պայքարն իր հրապարակային ելույթներում հիշատակում է որպես գերակա ուղղություն, ու ինձ գոտեպնդում է այն, որ Հայաստանում ավելի ու ավելի շատ մարդիկ շիտակ խոսում են այն մասին, թե ինչպես է կոռուպցիան անդրադառնում իրենց վրա»,-այսօր […]

Թուրքիայում 38 օրական երեխան սեռական բռնության է ենթարկվել

Ռոբերտ Մելքոնյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Թուրքիայի Վան քաղաքում(Արևմտյան Հայաստան), տեղի է ունեցել մի սարսափելի ու անմարդկային արարք` ես կասեի անասնական…38-օրեկան երեխան ենթարկվել է սեքսուալ բռնության, որի հետևանքով հետագայում մահացել է հիվանդանոցում: Ոստիկանությունը ձերբակալել է երեխայի մորը և նրա հետ հիվանդանոց եկած երկու անձնավորության: Իրոք որ թուրքը մնում է թուրք… Պատահական չէ, որ այդ […]

Ռուբլին մեծ թափով անկում կապրի․ մասնագետներ

Տնտեսական ու քաղաքական ռեֆորմների կենտրոնի ղեկավար Նիկոլայ Միրոնովը վստահ է, որ մոտ ժամանակում ռուսական ռուբլին մեծ թափով անկում կապրի, ինչն էլ ՌԴ-ում գնաճի պատճառ կդառնա։ «Կարծում եմ՝ ռուբլին անկում կապրի։ Նավթագազային տնտեսության դեպքում այլընտրանք չկա՝ բյուջեն պակասում է, ստիպված ծախսվում են ռեզերվային ֆոնդերը»,- ասել է նա, գրում է Ura.ru-ն։   Վատատեսական կանխատեսում է արել նաեւ «Ցերիխ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728     
ՀունվարիՄարտի