20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 23, 2017

Հայտնաբերվել է 87-ամյա բնակչի դին

Հունվարի 23-ին, ժամը 14.58-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Գ. Նժդեհ փողոցի թիվ 19ա շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:  Փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ հյուրասենյակի հատակին հայտնաբերել են 1928 թ. ծնված Ռ. Հ.-ի (ծնվ. […]

Անցնել գրատախտակի մոտ․ աստղերը՝ դպրոցական նստարանին /ֆոտոշարք/

Երբեմն դժվար է հավատալ, բայց հանրահայտ աստղերն էլ բոլորի նման աշակերտ են եղել, գնացել են դպրոց, տարբեր գնահատականներ ստացել։ Ահա թե ինչպիսի տեսք ունեին նրանցից ոմանք դպրոցական նստարանին։ Բեյոնսե Օռլանդո Բլում Ջենիֆեր Էնիսթոն Ռոբերտ Դաունի-կրտսեր Քսենիա Սոբչակ Քրիստինա Ասմուս Դիմա Բիլան Պոլինա Գագարինա Կոնստանտին Խաբենսկի Ֆիլիպ Կիրկորով

Տարադրամի փոխարժեքն այսօր

Ամերիկյան մեկ դոլարը գնվում է 483 դրամ նվազագույն և 484.50 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում` 487.50 դրամ նվազագույն և 488. 50 դրամ առավելագույն փոխարժեքով: Մեկ եվրոն գնվում է 510 դրամ նվազագույն և 519 դրամ առավելագույն փոխարժեքով, իսկ վաճառվում` 520 դրամ նվազագույն և 528 դրամ առավելագույն փոխարժեքով: Ռուսական ռուբլին գնվում է 7.99 դրամ նվազագույն և 8. 10 […]

Հերմինե Նաղդալյանը ԵԽԽՎ-ում խոսել է Ադրբեջանի կողմից սանձազերծված վերջին ռազմական ոտնձգության մասին

Հունվարի 23-ին Ստրասբուրգում մեկնարկած ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանի լիագումար նիստում՝ ԵԽԽՎ Բյուրոյի եւ Մշտական հանձնաժողովի ընթացիկ զեկույցի ձեւաչափում,  ՀՀ ԱԺ փոխնախագահ,  ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը, եւս մեկ անգամ օգտագործելով առիթը, անդրադարձել է Հայաստանում Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին հաջորդած գործընթացներին եւ գալիք խորհրդարանական ընտրություններին: Իր ելույթում ՀՀ ԱԺ փոխնախագահը եվրոպացի գործընկերներին ներկայացրել է Սահմանադրական բարեփոխումների ողջ […]

Մենք աշխատելու ենք արտակարգ ռեժիմով. Սոցապ նախարար

Բազմաթիվ քաղաքացիների փորձաքննության իրավունքի իրացումն ապահովելու եւ այս ընթացքում կուտակումները նվազեցնելու համար,  որոշակի ճշգրտված ձեւաչափով, հունվարի 23-ից մարտի 20-ը  կիրականացվի քաղաքացիների բժշկասոցիալական  փորձաքննություն: Այս մասին, այսօր՝ հունվարի 23-ին, Բժշկասոցիալական փորձաքննության համար պատասխանատու՝ նախարարության, գործակալության կենտրոնական ապարատի եւ տարածքային բաժինների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Նախարարությունից հայտնում […]

Վրաերթեր Երեւանում եւ Վանաձորում.կան տուժածներ

Հունվարի 22-ին, ժամը 16-45-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Քոչարյան փողոցի թիվ 4 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 51-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:  *** Հունվարի 21-ին, ժամը 18.40-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձորի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 79 հասցեի հարեւանությամբ՝ հետիոտնային անցման վրա, վրաերթի է ենթարկել 32-ամյա քաղաքացուհու, որը […]

ԵԽԽՎ-ում, կրքերը եռում են. Սամվել Ֆարմանյան

ԵԽԽՎ Եվրոպական ժողովրդական կուսակցության քաղաքական խումբն այսօր՝ հունվարի 23-ին քննարկում է իտալացի Լուկա Վոլոնտեին Միլանի դատախազության կողմից առաջադրված մեղադրանքը՝ Ադրբեջանից կաշառք ստանալու մասին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանը: Նա մասնավորապես նշել է. «1 ժամ 45 րոպե… ԵԽԽՎ Եվրոպայի ժողովրդական կուսակցության քաղաքական խումբը քննարկում է մեկ հարց՝ ԵԺԿ […]

Եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում հունվարի 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 25-ի երեկոյան ժամերից, 26-28-ը շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում և լեռնանցքներում‵ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Հունվարի 26-28-ն առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում‵ 16-18 մ/վ:  Օդի ջերմաստիճանը 26-ի գիշերը կբարձրանա 8-10 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի: «Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ԴեկտեմբերիՓետրվարի