19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 11, 2017

Հայկական մշակույթ չէ հին և նոր տարիները նշելը.ազգագրագետ/վիդեո/

Հունվարի 13-ի լույս 14-ի գիշերն է տոնվում Հին նոր տարին, որովհետև հին և նոր տոմարների միջև տասներեք օր է տարբերությունը։ Այս մասին այսօր «Հենարան» մամուլի ակումբում ասաց ազգագրագետ Կարինե Բազեյանը։ Բանախոսը նկատում է, որ  Հին նոր տարին նշելը հայերին, ի սկզբանե, հատուկ տոն չի եղել, սա արևմտյան քաղաքակրթության ընդունված ձև է։ «Հայկական մշակույթ չէ հին […]

Լույս չի լինելու Երեւանում եւ երկու մարզերում. ՀԷՑ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հունվարի 11-ին`պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երեւան քաղաքի՝  10:00-17:00 Դավիթ Բեկի փ. 27-97 (կենտ) սեփական տները, Դավիթ Բեկի փ. 45-104; 4-րդ նրբ. 1-43 սեփական տները, Նուբարաշենի 6փ. 1/1, 1/2, 1/3, 1/4,  112, 113, 130, 144, 150 շենքերը, Նուբարաշենի խճ. […]

Որոշ ավտոճանապարհներին մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ  հունվարի  11-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Դիլիջանի, Աբովյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Վարդենյաց  լեռնանցքում  տեղ – տեղ մերկասառույց է, որտեղ կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ  միջպետական և  հանրապետական  նշանակության  բոլոր ավտոճանապարհները  բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Մենք պետք է հավատարիմ մնանք մեր հոգեւոր եւ ազգային արժեքներին. Շարմազանով

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հունվարի 11-ին Թեհրանի ազգային առաջնորդարանում հանդիպել է Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները կարեւորել են Հայ Առաքելական Եկեղեցու բացառիկ դերակատարումը հայապահպանության, հոգեւոր, բարոյական եւ ազգային արժեքների պահպանման ու տարածման գործում: ՀՀ ԱԺ փոխնախագահն իր խոսքում նշել է. «Բացառիկ է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դերակատարումը հայ […]

ՀՀ ՊՆ-ում գործարկվել է «Թեժ գիծ» ծառայությունը

ՀՀ պաշտպանության նախարարությունում գործարկվել է «Թեժ գիծ» ծառայությունը: Այսուհետ, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 09.00-ից երեկոյան 18.00-ն 1-28 անվճար հեռախոսահամարով քաղաքացիները կարող են ներկայացնել զինված ուժերին վերաբերող իրենց խնդիրները: Շուտով քաղաքացիները հնարավորություն կունենան նաև ոչ աշխատանքային ժամերին 1-28 հեռախոսահամարին անվճար հեռախոսազանգի միջոցով փոխանցել հաղորդագրություն և հետադարձ կապի համար կոնտակտային տվյալներ:

Գիշերը կրակել են Մարտունու ուղղությամբ. ԼՂՀ ՊԲ

Հունվարի 10-ին եւ լույս 11-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի բոլոր ուղղություններով հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային եւ դիպուկահար զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը  խախտել է շուրջ 50 անգամ՝ հայ  դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 900 կրակոց: ԼՂՀ ՊԲ-ից  հայտնում են, որ ադրբեջանական զինուժի կողմից առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել արեւելյան (Մարտունու) հատվածում, որի ուղղությամբ արձակվել […]

Էդմոն, արի ինձ մոտ. սրբազանի կոչը /վիդեո/

Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկպոս Չուլջյանը մեկնաբանել է Սուրբ Ծննդյան Պատարագի ժամանակ իր հնչեցրած հայտարարությունը, որի շուրջ դեռ շարուակվում են հասարակական-քաղաքական կրքեր բորբքվել: Վանաձորցի պատգամավոր էդմոն Մարուքյանը քննադատության ենթարկեց սրբազանին` նշելով, թե եկեղեցին իրավունք չունի խառնվել քաղաքականությանը: Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը «Ազատությանը»  ասել է, թե Հանրապետական կուսակցությանը, որպես իշխող կուսակցություն, մշտապես ձաղկել է: Henaran.am-ի հետ զրույցում իրավիճակը մեկնաբանել է […]

Ստեփան Դեմիրճյանը կհեռանա՞. Ժամանակ

«Մեր տեղեկություններով՝ առաջիկայում հնարավոր է՝ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Դեմիրճյանի ՀԺԿ-ի եւ ՀԱԿ-ի միջեւ համագործակցությունը դադարի: Բանն այն է, որ Ստեփան Դեմիրճյանը բանակցում է միանգամից երեք դաշինքներում անցողիկ տեղի համար: Ստեփան Դեմիրճյանը հնարավոր է համարում նոր խորհրդարանում հայտնվել Վիկտոր Դալլաքյանի, Սեյրան Օհանյան-Վարդան Օսկանյան տանդեմի կամ Գագիկ Ծառուկյանի գլխավորած ապագա դաշինքի հետ: Վերջնական որոշում դեռեւս չկա, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ԴեկտեմբերիՓետրվարի