25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 10, 2017

ՖԻՖԱ-ն հրապարակել է 2016 թվականի խորհրդանշական հավաքականը

Տարվա լավագույն ֆուտբոլիստի պարգևատրման արարողության ընթացքում  ՖԻՖԱ-ն հրապարակել է 2016 թվականի խորհրդանշական հավաքականը: Ստորև ներկայացնում ենք այդ հավաքականում ընդգրկված ֆուտբոլիստների անունները. դարպասապահ՝ Մանուել Նոյեր պաշտպաններ՝ Դանի Ալվես, Խերարդ Պիկե, Սերխիո Ռամոս, Մարսելո կիսապաշտպաններ՝ Լուկա Մոդրիչ, Տոնի Կրոս, Անդրես Ինյեստա հարձակվողներ՝ Լիոնել Մեսսի, Լուիս Սուարես, Քրիշտիանու Ռոնալդու:  

Մեսսիի արձանը կոտրել են /ֆոտո/

Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում կոտրել են «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիի արձանը: Արձանը կիսել են 2 մասի: Պատվանդանին կանգուն վիճակում  մնացել է միայն արձանի ներքեւի հատվածը: Բուենոս Այրեսի ղեկավարությունը հայտնել է, որ արձանը կվերականգնվի հնարավորինս կարճ ժամկետում: Հիշեցնենք՝ Մեսիի արձանը տեղադրվել էր 6 ամիս առաջ:  

Վազգեն առաջինը` Պարույր Սևակի մասին

«Պարույր Սևակի ծնունդը’ մեր կյանքի, մեր մշակույթի, մեր ներկայի ու մեր ապագայի համար եղավ ճշմարտապես մի պայծառ «Եղիցի լույս»: … Պարույր Սևակն այնպիսիներից եղավ, որ պիտի ապրի այնքան ժամանակ, ինչքան ժամանակ պիտի ապրի հայ ժողովուրդը, իսկ հայ ժողովուրդը անմահներից մեկն է աշխարհի վրա»:

Ինչպես Իսահակյանն ապտակեց Չարենցին

«Չարենցին ծանոթացա, երբ նա 1925 թվականին իր արտասահմանյան ուղևորությունների ժամանակ Վենետիկ էր եկել, իսկ հանդիպել եմ նրան առաջին անգամ 1907 կամ 1908 թվերին Ղարսում: Իջել էի հյուրանոցներից մեկում, որի առաջին հարկում մի պարսկահայ՝ Աբգար անունով, գորգի խանութ ուներ, /ի դեպ, դա Չարենցի հայրն էր/: Մի օր կանգնել էի գորգավաճառի խանութի դռան առաջ, մեկ էլ դեմս […]

ՀՀ գլխավոր դատախազն այցելել է Չինարիի մարտական դիրքեր

ՀՀ պաշտպանության նախարարությունում գործարկվել է «Թեժ գիծ» ծառայությունը: Այսուհետ, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 09.00-ից երեկոյան 18.00-ն 1-28 անվճար հեռախոսահամարով քաղաքացիները կարող են ներկայացնել զինված ուժերին վերաբերող իրենց խնդիրները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:   Շուտով քաղաքացիները հնարավորություն կունենան նաև ոչ աշխատանքային ժամերին 1-28 հեռախոսահամարին անվճար հեռախոսազանգի միջոցով փոխանցել հաղորդագրություն և հետադարձ կապի […]

Սովորեցրու ինչպես Հիսուսին …

Մեզ համար շատ կարևոր է խորը սիրով ու հարգանքով վերաբերվել Սուրբ Աստվածածնին: Նա է սովորեցրել Հիսուսին քայլել, աղոթել, լվացվել, անել այն ամենը, ինչը մարդու կյանքը դարձնում է այդքան գեղեցիկ: Եվ նույնը Նա շարունակում է անել այսօր: Նա միշտ պատրաստ է օգնել մեզ և սովորեցնել, թե ինչպես սիրենք Հիսուսին, ինչպես հպվենք Նրան, ինչպես տեսնենք Նրան, ինչպես […]

ՀՀ գլխավոր դատախազն այցելել է Չինարիի մարտական դիրքեր

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այցելել է ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի համայնք, որտեղ հանդիպել է տեղի բնակիչների հետ,   ծանոթացել հայանքում առկա խնդիրներին: Չինարիում ՀՀ գլխավոր դատախազին աղ ու հացով են դիմավորել: ՀՀ գլխավոր դատախազն, այնուհետև այցելել է հանրապետության հյուսիսարևելյան հատվածի մարտական դիրքեր, շրջել է մարտական հենակետում, զրուցել զինծառայողների հետ, ծանոթացել նրանց ծառայության պայմաններին: […]

Ծեծկռտուք՝ երևանյան գիշերային ակումբներից մեկում․ պարուհին տեղափոխվել է հիվանդանոց

Երեւանում գտնվող  գիշերային ակումբներից մեկում օրերս  ծեծկռտուք է տեղի ունեցել։ Արդեն պարզվել է՝ Մալաթիայում գտնվող գիշերային ակումբներից մեկում հունվարի 8-ին վիճաբանություն է սկսվել պարուհու եւ հաճախորդներից մեկի միջեւ, որի ժամանակ հաճախորդը շշերով ու ոտքերով հարվածել է պարուհուն՝ պատճառելով մարմնական լուրջ վնասվածքներ։ Պարուհին տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Նշված դեպքով քննություն է կատարվում։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ԴեկտեմբերիՓետրվարի

Ամենաընթերցված