25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 9, 2017

Մեսին փրկեց «Բարսելոնային» (վիդեո)

Իսպանիայի առաջնության 17-րդ տուրում «Բարսելոնայի» մրցակիցը «Վիլյառեալն» էր, որի դեմ արտագնա խաղում գրանցվեց 1:1 հաշիվը: Իտալացի հարձակվող Նիկոլա Սանսոնեի՝ երկրորդ խաղակեսի սկզբնամասում խփած գոլի շնորհիվ դաշտի տերերը հաշվի մեջ առջևում էին մինչևւ 90-րդ րոպեին, սակայն Լիոնել Մեսին «Բարսելոնային» փրկեց պարտությունից: Արգենտինացի հարձակվողն անթերի իրացրեց տուգանային հարվածը: Ներկայացնում ենք Մեսիի գեղեցիկ գոլը:  

Եթե գոհ եք բոլորդ այս վիճակից, ուրեմն վայ մեզ. Գուգարաց թեմի առաջնորդ

Հունվարի 6-ին՝ Սուրբ ծննդյան օրը, Վանաձորում պատարագի ժամանակ Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի Սուրբ Ծննդյան քարոզը ոմանց կողմից սխալ է ընկալվել ու շահարկվել: Գուգարաց թեմի մամլո հաղորդագրության մեջ անդրադարձ է կատարվում այդ ուղերձին: Գուգարաց թեմի առաջնորդի անաչառ ու անկողմնակալ հորդորը Վանաձորի ավագանու բոլոր անդամներին Սուրբ Ծննդյան տոնին (հատվածներ Սուրբ Ծննդյան Պատարագի քարոզից) Ի գիտություն […]

«Ոսկե գլոբուս». հաղթողները

Բեւեռլի Հիլզում անցկացվել է «Ոսկե գլոբուս» հեղինակավոր կինոմրցանակաբաշխության 74-րդ արարողությունը: «Լավագույն դրամա» անվանակարգում հաղթող է ճանաչվել Moonlight-ը, «Լավագույն տղամարդու դեր (դեր)» – Քեյսի Աֆլեք, «Մանչեսթերը ծովի մոտ», «Լավագույն կանացի դեր (դրամա)» – Իզաբել Յուպեր, «Elle» «Լավագույն կոմեդիա կամ մյուզիքլ» – La La Land «Լավագույն ռեժիսոր» – Դեմիեն Շազել, La La Land:

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար

Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 9-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս  ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

Ամբողջությամբ այրվել է «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենա

Արտակարգ իրավիճակների նախարարություն հունվարի 9-ին՝ ժամը 00.58-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Ահարոնյան փողոցի թիվ 14 շենքի մոտակայքում գտնվող ավտոտնակում: Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.20-ին, մարվել՝ 02.14-ին: Ավտոտնակում այրվել է «ԳԱԶ-3110» մակնիշի 15 LU 120 պետհամարանիշով ավտոմեքենան՝ ամբողջությամբ  և կուտակված աղբ (3 […]

ԼՂՀ Պաշտպանության բանակից հայտնում են

Հունվարի 8-ին եւ լույս 9-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը  խախտել է շուրջ 30 անգամ,  որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ  դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան  420 կրակոց: ԼՂՀ ՊԲ-ից  հայտնում են, որ ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը եւ շարունակում իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն:

Որոշ ավտոճանապարհներին մառախուղ է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ  հունվարի  9-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Մասիսի, Արտաշատի, Արարատի, Բաղրամյանի և Աշտարակի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է: Վարդենյաց  լեռնանցքում  տեղ – տեղ մերկասառույց է, որտեղ կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ  միջպետական և  հանրապետական  նշանակության  բոլոր ճանապարհները  բաց են:

Եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում հունվարի 9-13-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Արարատյան դաշտում, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է ամպամածություն, առանձին հատվածներում՝ մառախուղ և թույլ ձյուն: Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Հունվարի 9-13-ը օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևանում հունվարի 9-13-ը սպասվում է ամպամածություն, առանձին հատվածներում՝ մառախուղ և թույլ ձյուն:

Ողբերգություն Մուսալեռ գյուղում. 4 մահ նույն շենքում

Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի Անի թաղամասի շենքերից մեկի բնակարանում երեկ հայտնաբերվել է ծխախեղդ եղած տղամարդու դի: Մուսալեռի գյուղապետարանից տեղեկացանք, որ տղամարդը մահացած է հայտնաբերվել նույն շենքում, որի մեկ այլ բնակարանում գազի արտահոսքից երեկ մահացած էին հայտնաբերվել երիտասարդ ամուսիններ՝ իրենց 4 ամսական երեխայի հետ: ՀՀ ԱԻՆ ահազանգել են տղամարդու հարեւանները, որոնք նկատել են բնակարանից դուրս եկող […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ԴեկտեմբերիՓետրվարի