18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 7, 2017

ՀՀԿ տատին Նոր տարի չի նշել /վիդեո/

ՀՀԿ-ական Սուսաննա տատին շարունակում է ապահով Հայաստանի և ՀՀ իշխանության գովքը, բայց այս տարի հնարավորություն չի ունեցել Նոր տարի նշել: Այս մասին նա ասաց Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում: «Տունս ջրի ու ավազի մեջա, չեմ կարա Նոր տարի նշել»,-ընդգծեց ՀՀԿ տատին:

Թուրքիայի անվտանգությունը սկսվում է ոչ թե Կարսում, այլ Նախիջևանում․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր երկրի անվտանգության ապահովման գործում կարևորել է Նախիջևանի և մի շարք անդրսահմանային տարածքների դերը: Թուրքական իշխանամետ «Yeni Şafak» թերթի կայքի տեղեկացմամբ՝  Քեչիյորենի մետրոպոլիտենի բացման ժամանակ ելույթ ունեցած Էրդողանը անդրադարձել է ահաբեկչության դեմ պայքարի խնդիրներին: Նշել է, որ իրենց շատ լավ հայտնի է երկրի ներսում կատարվող ահաբեկչական գործողությունների և Սիրիայում ու […]

Հալեպում Նոր տարին շատ զորավոր է նշվում. Արմեն Գերոգե /վիդեո/

«Հալեպում Նոր տարին շատ զորավոր է նշվում: Պարտադիր պետք է գա Ձմեռ պապը ու ամբողջ  գիշեր զորավոր խրախճանք է լինում»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց լիբանանահայ Արմեն Գեորգեն, ով խոհարար է և իր փոքրիկ բիստորն ունի Երևանում: Արմեն Գեորգեի համար ամենաթանկը կյանքում հայրենիքն է: Նա մի մեծ երազանք ունի.«Ուզում եմ բոլոր 10 միլիոն սփյուռքահայերը լցվեն Հայաստան […]

Ավտովթար Վանաձորում․ կա տուժած

Հունվարի 6-ին, ժամը 07.29-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի ռազմական ոստիկանության շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 17 տան մոտակայքում «ՎԱԶ 21-09» մակնիշի 30 OL 653 պ/հ ավտոմեքենան (վարորդ՝ 1988 թ. ծնված […]

Երբ ուղեղը «տոռմուզ» է լինում. Սեդրակ Մամուլյանը նկատում է /վիդեո/

«Ուտելը միայն ծամելը չի, այն կապված է ուղեղի հետ: Երբ մարդը տեսնում է շատը ուղղեղը վախենում է և նա չի կարողանում ճաշակածի հաճույքը զգալ»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայ  խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը: Սեդրակ Մամուլյանը խորհուրդ է տալիս Նոր տարվա հաջորդ օրվանից հավաքել սեղանը.«Էտ ճոխություններին տուրք տալուց առաջ մտածեք, որ դրսում […]

Կրակոցներ Ֆլորիդայի օդանավակայանում․ կան զոհեր եւ վիրավորներ /վիդեո/

Անհայտ անձը նախօրեին  կրակ է բացել Ֆլորիդայի միջազգային օդանավակայանի շենքում, ինչի արդյունքում կա 5 զոհ եւ վերջին տվյալներով՝ 8 վիրավոր։ Եւս 37 հոգի տարբեր վնասվածքներ են ստացել։ Միջադեպը տեղի է ունեցել ուղեբեռի հանձնման գոտում: Հարձակվողը ձերբակալված է: Նախնական տեղեկություններով՝ վերջինը լատինաամերիկացի է՝ Էստեբան Սանտյագո անունով։

ԼՂ ՊՆ-ից տեղեկացնում են

Հունվարի 6-ին և լույս 7-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 50 անգամ՝ արձակելով մոտ 450 կրակոց: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հակառակորդի սադրիչ գործողություններին պատասխանել են խիստ անհրաժեշտության դեպքում` և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայություն

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ԴեկտեմբերիՓետրվարի