24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 4, 2017

Թուրքիայի իշխանությունները երկարաձգել են երկրում արտակարգ դրության ռեժիմը

Թուրքիայում արտակարգ դրության ռեժիմը, որը մտցվել էր հուլիսին պետական հեղաշրջման փորձից հետո, երկրի խորհրդարանի կողմից երկարաձգվել է եւս 3 ամսով, մինչեւ ամպրիլի 19-ը, հաղորդում է Anadolu-ն։ Թուրքիայում արտակարգ դրության ռեժիմը մտցվել էր հեղաշրջման փորձից հետո 3 ամսով, ապա երկարաձգվել եւս 3 ամսով։

Բեքհեմների ընտանիքն Ամանորը նշել է Մալդիվներում (ֆոտո)

Նոր տարին միասին նշելու համար Բեքհեմների ընտանիքը մեկնել է Մալդիվյան կղզիներ, որտեղ հիանալի ժամանակ է անցկացրել: Ստորև ուշագրավ ֆոտոշարքով ներկայացված է մի քանի կադր, որոնք կպատմեն աստղային զույգի և նրանց 4 երեխաների համատեղ հանգստի մասին:

Բժշկության աղոթք

Տե՛ր, փարատիր Քո ժողովրդի հիվանդություններն ու ցավերը և բժշկիր : Աստված մեր, շնորհիր ամենքին կատարյալ առողջություն ամենահաղթ սուրբ Խաչիդ նշանով, որով վերացրիր մարդկանց տկարությունները և դատապարտեցիր մեր թշնամուն: Դու՛ ես մեր կյանքն ու փրկությունը բարերար, բազումողորմ Աստված, որ թողություն ես տալիս մեր մեղքերին և ազատում հիվանդություններից. ամեն:

Ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում

Հունվարի 4-ին, ժամը 06.11-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 37-րդ կմ-ին ավտոմեքենա է արգելափակվել ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փփրկարարները արգելափակումից դուրս են բերել Mazda 6 մակնիշի 079 LL 01 պ/հ (վարորդ՝ Ի. Խ.) ավտոմեքենան:

Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 4-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս  ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար: Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, նաև ունենալ անվաշղթաներ:

Իրադրությունն առաջնագծում

Հունվարի 3-ին և լույս 4-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ դիպուկահար հրացաններից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 40 անգամ՝ հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով ավելի քան 700 կրակոց: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները պատասխան գործողությունների չեն դիմել: Շփման գոտու ողջ երկայնքով հայ դիրքապահները շարունակում են  վստահորեն իրականացնել իրենց առջև […]

Որոշ ավտոճանապարհներին ձյուն և մառախուղ է

ՀՀ տրանսպորտի,  կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ հունվարի 4-ին՝ ժամը 9:30-ի դրությամբ,  բքի և վատ տեսանելիության պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը: Վայքի տարածաշրջանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Վարդենյաց և Ջաջուռի լեռնանցքներում մերկասառույց է: Արթիկի և Թալինի ճանապարհներին մառախուղ է,  տեսանելիությունը՝  50 մ: Նշված ճանապարհներին կատարվում են մաքրման և աղով,  ավազով մշակման աշխատանքներ: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ԴեկտեմբերիՓետրվարի

Ամենաընթերցված