23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 7, 2016

«Ռոնալդուն վճարում է բոլոր հարկերը». «Ռեալ»-ի հայտարարությունը

Oրերս մամուլում լուրեր էին տարածվել, թե  Կրիշտիանու Ռոնալդուն շուտով  դատարանում է հայտնվելու՝ հարկերից խուսափելու պատճառով: Մադրիդի «Ռեալը», սակայն,  պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել  վերոնշյալ հարցի վերաբերյալ՝ ընդգծելով՝  31-ամյա ֆուտբոլիստը կատարել է բոլոր հարկային պարտավորվածությունները: «Հաշվի առնելով վերջին լուրերը, ինչպես նաեւ Իսպանիայի հարկային ծառայության ներկայացրած ապացույցը, ըստ որի՝ Ռոնալդուն վճարում է բոլոր հարկերը, «Ռեալը» կոչ է […]

Որ երկրներում են արտադրում ամենաառողջարար գինին

Գինու օգտակարությունը կախված է նրա պատրաստման տարբերակից։ Նման եզրահանգման են եկել Լոնդոնի համալսարանի գիտնականները։ Նրանք նշում են, որ ճիշտ տեխնալոգիայով պատրաստված գինին օգնում է սրտանոթային խնդիրների դեպքում։ Գինու օգտակար հատկանիշն իր մեջ առկա պրոցիանիդների մեջ է, որոնք առկա են հատկապես իտալական ու ֆրանսիական գինիներում։ Գիտնականները նշում են, որ հենց այդ երկրների արտադրած գինիներն են առավել […]

Քննարկվել են ՀՀ կառավարության և ՀԲ-ի միջև հետագա համագործակցությանը վերաբերող տարբեր հարցեր

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով փոխնախագահ Սիրիլ Մյուլերին: Կարևորելով ՀԲ-ի կողմից մեր երկրին տրամադրվող ֆինանսական և տեխնիկական օժանդակությունը՝  վարչապետը նշել է, որ կառավարությունը շահագրգռված է խորացնել հետագա համագործակցությունը և բարձրացնել իրականացվող ծրագրերի արդյունավետությունն ու հասցեականությունը: Կարեն Կարապետյանն առաջարկել է դիտարկել պետական կառավարման համակարգի բարեփոխումների, ինչպես նաև նոր ստեղծվող […]

Որևէ պատճառ չի կարող արդարացնել մասնագիտական գործունեություն իրականացնող լրագրողի նկատմամբ բռնությունը.ՄԻՊ

«Հրապարակ» օրաթերթի լրագրողի և ԱԺ պատգամավորի միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ տեղեկությունները խիստ անհանգստացնող են: Հուսով եմ բոլոր մանրամասները օբյեկտիվորեն կպարզվեն հնարավորինս սեղմ ժամկետում: Այն կլինի իմ անմիջական ուշադրության կենտրոնում և կներդնեմ բոլոր ջանքերը հետագայում նման միջադեպերը բացառելու ուղղությամբ: Որևէ պատճառ չի կարող արդարացնել մասնագիտական գործունեություն իրականացնող լրագրողի նկատմամբ բռնությունը:

«Երախտապարտ եմ ձեզ էս զրկանքների համար»

Ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն այսօր՝ դեկտեմբերի 7-ին, բարձրաստիճան սպաների ուղեկցությամբ, այցելել է Ոստիկանության զորքեր եւ ներկա գտնվել հասարակական կարգի պահպանման զորամասերից մեկի մարտավարամասնագիտական վարժանքներին: Ոստիկանության զորքերի հրամանտար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Երանոսյանի զեկույցն ընդունելուց հետո Վլադիմիր Գասպարյանը ողջույնի խոսքով դիմել է զինծառայողներին:  «Ես հպարտանում եմ ձեզնով, տղերք: Հպարտանում եւ ուժեղանում եմ ձեզանով: Շնորհակալ եւ երախտապարտ եմ […]

«Ինձ ցնցեց այդ կնոջ բարությունը»

Մի անգամ երեկոյան մեր տուն եկավ մի մարդ ու ասաց. «Այստեղ՝ ոչ հեռու, հնդիկների մի ընտանիք է ապրում, նրանք 8 երեխա ունեն և արդեն երկար ժամանակ է՝ ոչինչ չեն կերել: Ինչ-որ բա՛ն արեք նրանց համար»: Ես բրինձ վերցրի և անմիջապես գնացի նրանց մոտ: Երեխաների դեմքերից երևում էր, որ նրանք ահավոր սոված են: Ես բրինձը մեկնեցի […]

Հանրահայտ դերասանը խոստովանել է, որ պապը բռնաբարել է իրեն

Բրիտանացի հանրահայտ դերասան Թիմ Ռոտը խոստովանել է, որ իրեն բռնաբարել է հարազատ պապը։ Ավելի վաղ դերասանը խոստովանել էր, որ մանուկ հասակում իրեն բռնաբարել են, բայց չէր նշել, թե ով է հանցագործը, գրում է Guardian-ը։ «Իմ հայրն էլ է բռնության զոհ դարձել, ես էլ։ Եւ մենք երկուսս էլ նույն հրեշից ենք տուժել՝ պապիցս, սկզբում հորս է մանուկ […]

Լրագրողները դատապարտում են պատգամավորին բռնության համար

«Հրապարակ» օրաթերթի լրագրող Վահե Մակարյանն ահազանգել է, որ այսօր Ազգային ժողովում, որտեղ կա անվտանգության ուժեղացված հսկողություն,  պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը բռունցքով հարվածել է իր աչքին: Տեղի է ունեցել հերթական բռնությունը լրագրողի նկատմամբ: Եթե նախկինում լրագրողների իրավունքները խախտվում էին հիմնականում իշխանության ներկայացուցիչների կողմից, ապա այսօր իրեն շատ ավելի վատ պահվածք է թույլ տվել ընդդիմադիր համարվող պատգամավորը, որն […]

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 7-ին` ժամը 19:30-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին առանց տեղումների եղանակ է: Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել  բացառապես ձմեռային անվադողերով։ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՆոյեմբերիՀունվարի

Ամենաընթերցված