19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 19, 2016

«Եկել է ժամանակը, որ Մխիթարյանը վերադառնա իր բարձր խաղամակարդակին»

Առաջիկայում կայանալիք «Մանչեսթեր Յունայթեդ»-«Ֆեներբահչեի» հետ հանդիպմանն անդրադառնալով՝ Եվրոպայի լիգայի երրորդ տուրի հանդիպման նախախաղային ասուլիսում  «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին, որը վնասվածքից հետո դեռ չի վերադարձել խաղադաշտ: «Մխիթարյանը վնասվածք էր ստացել, բայց արդեն վերակագնվել է եւ մարզվում է առանց սահմանափակումների: Չեմ կարող միանշանակ ասել, որ նա մասնակցելու է վաղվա խաղին: Սակայն […]

13 օր հացադուլի մեջ գտնվող Կարո Եղնուկյանը վատացել է

Արդեն 13-րդ օրը հացադուլի մեջ գտնվող «Սասնա ծռեր» խմբին օժանդակելու մեղադրանքով կալանավորված՝ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանն առողջական վիճակը կտրուկ վատացել է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է նրա դուստրը` Էլմոն Եղնուկյանը: «Նա կորցրել է 9 կգ քաշ, ճնշումը բավականին ընկել է, դժվար է տեղաշարժվում է եւ խիստ թուլություն է զգում։ Խոսում է մեծ […]

Մայրաքաղաքում ծնվել է 468 երեխա

Հոկտեմբերի 7-13-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքի ծննդատներում լույս աշխարհ է եկել 468 երեխա՝ 236 տղա, 232  աղջիկ: Նույն ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր – համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 39937 քաղաքացի: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

«Հրել» առաջ

Նոր կառավարությունն արդեն իսկ ներկայացրել է ծրագրի նախագիծը, այն առաջիկայում կներկայացվի ԱԺ-ին: Ըստ էության՝ այս ծրագիրը նախանշում է կառավարության առաջիկա 5-6 ամիսների անելիքները: Մինչ կառավարության ծրագրի ներկայացումը վարչապետը հանդիպումների շարք սկսեց ինչպես ոլորտի մասնագետների, գործարար աշխարհի, մասնագիտական կառույցների ու առհասարակ բոլոր նրանց հետ, ովքեր կարող էին օգտակար լինել առավել ուժեղ ծրագրի կառուցման հարցում: Մեծ առումով, […]

Լավրովի հայտարարությունը ենթատեքստ ուներ /վիդեո/

«Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ Թուրքիայի հնարավոր դերի մասին հայտարարությունը միակողմանի է ընկալվել և վերլուծվել»,-գտնում է   ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը: Նրա խոսքով՝ բանակցային գործընթացում Թուքիայի մասնակցությունն, իհարկե, անթույլատրելի է՝ Արման Նավասարդյանը հիշեցրեց, որ Թուրքիան չի կարող ներգրավվել նաեւ միջազգային իրավունքի տեսանկյունից, քանի որ Հայաստանը երբեք չի համաձայնվի: «Առավել եւս, որ Թուրքիան չի էլ թաքցնում, […]

Լևոն Տեր-Պետրոսյանը վստահում է, բայց առաջարկներ ունի

Կասկած չունենալով, որ Կարեն Կարապետյանը վարչապետի պաշտոնն ստանձնել է երկրի տնտեսական վիճակն առողջացնելու ազնիվ մղումով, կարծում եմ, որ նա առաջին հերթին պետք է նկատի ունենա հետեւյալ անժխտելի իրողությունը: Այս մասին գրում է Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը iLur.am կայքում։ «Հայաստանի բոլոր չարիքների` սոցիալական ծանրագույն վիճակի, բնակչության աղքատության, զանգվածային արտագաղթի, բանակի թերզինվածության, ապօրինի ընտրությունների, արդարադատության չգոյության, […]

Փախցրած ավտոմեքենան հայտնաբերվել է թալանված վիճակում

Հոկտեմբերի 9-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել Կ.-ի «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան փախցնելու մասին: Ոստիկանության մամուլի ծառայությունից   հայտնում են, որ ոստիկանության Մալաթիայի եւ Աշտարակի բաժինների ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ հոկտեմբերի 18-ին, ժամը 18-ին, նշված ավտոմեքենան հայտնաբերվել է Երեւանից Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղ տանող ճանապարհի 12-րդ կմ-ին՝ թալանված վիճակում: Կատարվում է նախաքննություն:

Ոստիկանները մահացածի որդուց կաշառք են պահանջել. ՀՔԾ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ քաղաքացի Ռոման Օ.-ն հայտնել է ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից առերևույթ խոշոր չափերի կաշառք պահանջելու վերաբերյալ տվյալներ: ՀՀ հատուկ քննչական ծառայությունից  հայտնում են, որ մասնավորապես՝ Ռոման Օ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2016 թվականի հուլիսին ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձինք իրենից պահանջել են 600 […]

«Տիգրան Խզմալյանին այսօրվանից կանվանեմ երիտթուրք,իսկ իր կողմնակիցներին ՝ երիտթուրքեր»

Վերջերս կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը անդրադարձել էր մեր կազմակերպած «Պե՛դրո, հեռացիր». բողոքի ակցիային,որը տեղի ունեցավ ԵԽԽՎ հայաստանյան գրասենյակի դիմաց: Մեջբերում եմ Խզմալյանի խոսքը՝ «Ահա եւ երիտհայերի առաջին առաջադրանքը Մոսկվայից՝ գնալ ու ցեխ շպրտել Եվրոմիության վրա»։ Ադրբեջանական կայքերին,մասնավորապես ալիևյան haqqin.az -ին հարցազրույցներ տված հայտնի կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանին այսօրվանից կանվանեմ երիտթուրք,իսկ իր կողմնակիցներին ՝ երիտթուրքեր։Մի փոքր Խզմալյանի կենսագրությունից,նրա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՍեպտեմբերիՆոյեմբերի