19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 10, 2016

Բացիր սիրտդ Երկնային Տիրոջ առջև

Թույլ մի´ տուր, որ վախը, հիասթափությունը, աններողամտությունը, նախանձն ու ատելությունը ներխուժեն քո սիրտ՝ հեռացնելով քեզ Աստծուց: Եթե մեղք ես գործել, ապաշխարի´ր, բացի´ր սիրտդ Երկնային Տիրոջ առջև և խոստովանի´ր ամենը: Բիլլի Գրեհեմ

Խաղը չվերլուծեմ, խաղ չկար. Լևոն Պաչաջյան

Հայ ֆուտբոլասերները և ֆուտբոլային աշխարհը շարունակում են քննարկել Հայաստան- Ռումինիա հանդիպումը: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Լևոն Պաչաջյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է վերոնշյալ թեմային. «Սա խորը ճգնաժամ է… Սա համակարգային խնդիր է… Էս տեղային լուծելու խնդիր չէ, սա մեկ-երկու ֆուտբոլիստի խնդիր չէ… Խաղը չվերլուծեմ, խաղ չկար… Մեր ֆուտբոլը փոփոխությունների ու լուրջ ծրագրերի կարիք […]

Երբ են դիմում հոգեբանին

«Հոգեկան առողջության տեսակետից՝  հոգեբանի դերը շատ կարևոր է ամբողջ աշխարհում: Այսօր անգամ ամենածանր հոգեկան հիվանդների հետ աշխատում են հոգեբանները, շատ հաճախ դեղորայքային բուժումից բացի մարդուն  օգնում է հոգեբանի հետ աշխատանքը»-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հոգեբան Սամվել Խուդոյանը: Հոգեբանը նկատում է, որ Հայաստանում վերջին տարիներին ձևավորվել է հոգեբանին դիմելու մշակույթը, և մարդիկ այլևս չեն վախենում որոշակի […]

Այսօր մեռավ նոր Սահմանադրությունը

Այսօր Վանաձորում մեռավ նոր Սահմանադրությունը … 80-ականներին Բեռլինի պատի վրա թողնված բազմաթիվ գրություններում կար նաև այսպիսին. Քարմա. «Ինչ էլ որ ասես, ինչ էլ որ անես, Վաղ թե ուշ հառնելու են քո դեմ»:Գրում է Թեւան Պողոսյանը:

Արդյո՞ք սա է իրական ժողովրդավարությունը. Նաիրա Կարապետյանը ԵԽԽՎ-ում բարձրացրել է Ադրբեջանի հանրաքվեի հարցը

Հարգելի գործընկերներ Այստեղ՝ Եվրոպայի խորհրդում, մեր բոլորի գլխավոր նպատակը ժողովրդավարության լիակատար հաստատումն է։ Ժողովրդավարությունն իրականացման բազմաթիվ ուղիներով և ունի արտահայտման բազմազան եղանակներ, սակայն առաջ գնալու միակ ճանապարհը դեպի ժողովրդավարություն քայլելն է։ Եվրոպայի խորհրդի անդամ պետություններից շատերը այս ժամանակահատվածում դեպի ժողովրդավարություն տանող տարատեսակ քայլեր են ձեռնարկել, սակայն ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել ԵԽ անդամ Ադրբեջանի այսպես […]

Հոկտեմբերի 11-ին, ժամը 13:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Հոկտեմբերի 11-ին, ժամը 13:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն Հայկական կարմիր խաչի ընկերության Լրատվական, լուսաբանման բաժնի վարիչ Նունե Գրիգորյանը,  «Առաքելություն արևելք» մարդասիրական օգնության կազմակերպության տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Արմեն Բեժանյանը և «Օքսֆամ» հայաստանյան գրասենյակի տնօրեն Մարգարիտա Հակոբյանը: ԹԵՄԱ՝ Հալեպում պատերազման գործողությունների հետևանքով այս օրերին հալեպահայերին օգնություն ցույց տալու համար ի՞նչ է անհրաժեշտ և ի՞նչ քայլեր են ձեռնարկվել:

Սուրենը զոհվեց ընկերների հետ

ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ՍՈՒՐԵՆ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ։ Այսօր հոկտեմբերի 10-ին անմահ հերոս ՍՈՒՐԵՆ ՄԵԼՔՈՒՄՅԱՆԸ կդառնար 37 տարեկան։ Սուրեն Մելքումյանը հայոց բանակի այն սպաներից մեկն էր, ով հավատարիմ մնաց իր սպայական պարտքին։ Նա իր չորս սպա ընկերների հետ օգնության հասավ կենաց-մահու մարտ մղող զինվորներին։ Նրանք կանգնեցին իրենց մարտիկների կողքին և մարտնչեցին մինչև վերջ, մինչև արյան վերջին կաթիլը։Մայոր՝ […]

Բոյկոտեք, չբոյկոտեք

Հոկտեմբերի 10-ին, ՏԻՄ ընտրություններից հետո գումարվեց  Գյումրու նորընտիր ավագանու անդրանիկ նիստը։ Ընտրական նոր օրենսգրքի համաձայն  Գյումրին ունենալու է 33 ավագանու անդամ, իսկ երեկ թիվ 34 ԸԸՀ-ի գումարած նիստի արդյունքում մանդատներ հանձնվեց այն, կուսակցություններին, ովքեր հաղթահարել էին անցողիկ շեմը, ինչի հետ համաձայն չէին   3 քաղաքական ուժեր, ովքեր  նշել էին, որ դիմելու են վարչական դատարան։ Բոյկոտը շարունակվեց […]

Կենտրոնում ջուր չի լինի

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ.  հոկտեմբերի 11-ին ժամը 10.00-15.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի՝ Սայաթ-Նովայի պող. 4, 6, 11-ից-17, Թումանյան փող. 30, 32, Աբովյան փող. 11, 13 և 1-ին փակուղու 5 համարների  ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՍեպտեմբերիՆոյեմբերի