19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 14, 2016

Քննիչը միջնորդել է եւս 2 ամսով երկարաձգել Եղնուկյանի կալանքի ժամկետը

Քննիչը միջնորդել է եւս երկու ամսով երկարաձգել «Սասնա ծռեր» խմբին օժանդակելու մեջ մեղադրվող Կարո Եղնուկյանի կալանքի ժամկետը: Այս մասին Henaran.am-ը տեղեկացավ Եղնուկյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանից : Հիշեցնենք, որ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանը կալանավորվել է հուլիսին: Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 38-218-րդ եւ 38-219-րդ հոդվածներով՝ պատանդ վերցնելուն, շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելուն աջակցելու համար:

Ջոլիին քննադատել են առանց ներքնազգեստ հագնելու երեխաների հետ հանդիպման համար /ֆոտո/

Մամուլը խիստ քննադատության է արժանացրել Հոլիվուդյան աստղ Անջելինա Ջոլիին, քանի որ վերջինը փախստական երեխաների հետ հանդիպման էր եկել առանց ներքենազգեստի։ Երգչուհու երկրպագուներին էլ բարկացրել է այն, որ մուսուլման երեխաների հետ հանդիպման ժամանակ դերասանուհին կրծկալ չէր կրում։   Դերասանուհուն մեղադրել են մուսուլմանական սովորույթներն անարգելու մեջ։

Դոլարն արժեզրկվում է

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 14-ին, կազմել է 474.00 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.14 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից: Եվրոյի փոխարժեքը կազմել է 532.02 դրամ (նվազել է 0.01 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 626.20 դրամ (նվազել է 2.32 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.29 դրամ (նվազել է […]

Վիրավոր զինծառայողներին այցելել է արտերկրից ժամանած բժիշկների հերթական խումբը

Ֆրանսիայում մասնագիտական գործունեություն իրականացնող մեր հայրենակիցներ Սերժ Դեր-Մաթևոսյանը և Սերժ Արուճումյանն այցելել են Հայաստանի տարբեր բժշկական հաստատություններում բուժում ստացող վիրավոր զինծառայողներին: Մասնագետները ծանոթացել են զինվորների առողջական խնդիրներին և քննարկել վերականգնողական բուժման մանրամասները: Բժիշկները երեկ եղել են ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում, իսկ ասյօր այցելել են «Իզմիրլյան» բժշկական կենտրոն, որտեղ վերջերս տեղափոխվել են զինվորական ծառայության […]

Մասսայական կրճատումներ

ՀԷՑ-ը նորագույն տեխնոլոգիաների ներդրման արդյունքում մեկ տարում կրճատել է 900 աշխատակցի՝ 8 հազարից հասցնելով 7100-ի։ Այդ մասին այսօր՝    լրագրողների հետ զրույցի ընթացքում ասաց «Հայաստանի էլեկտրական ցանցեր»  ՓԲԸ գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը։ Նրա խոսքով՝ աստիճանաբար ներդրելով ավտոմատացված ASKO համակարգը, կկրճատվեն նաեւ աշխատավարձի ծախսերը, քանի որ այլեւս էլեկտրիկների կարիք չի լինի։ Նրանց կփոխարինեն բաժանորդների սպասարկման կենտրոնների […]

Ամուսինները 50 տարուց ավելի է՝ քարանձավում են ապրում /ֆոտո/

54 տարի առաջ՝ հարսանիքից անմիջապես հետո, չինաստանցի զույգը տեղափոխվեց քարանձավ՝ բնակության։ Լյան Ցզիֆուն եւ Լի Սիունը  այն ժամանակ չէին կարող իրենց թույլ տալ բնակարան գնել։ Կամաց-կամաց նրանք իրենց քարանձավը վերածեցին գեղեցիկ բնակարանի՝ 3 ննջասենյակ, հյուրասենյակ, խոհանոց եւ անգամ հավաբուն։ Զույգը 4 երեխա ունի, նրանք այժմ թեեւ հնարավորություն ունեն նոր բնակարան գնելու, սակայն չեն ցանկանում լքել […]

Ջուր չի լինի

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 16-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Շենգավիթ վարչական շրջանի` Սմբատ Զորավարի, Սևանի փողոցների, Արշակունյաց պող. 39, 41, 43, 45, 47, 49, 51, Նժդեհի փող. 33, 35, 37, 39 համարների, Նոր Նորք վարչական շրջանի 3-րդ զանգվածի: Ընկերությունը հայցում է սպառողների […]

Հուլիսի 24-ից անհետ կորած քաղաքացու դին հայտնաբերվել է Չինչին գյուղի «Տանձուտ» կոչվող հանդամասում

Սեպտեմբերի 14-ին, ժամը 13.09-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Չինչին գյուղի «Տանձուտ» կոչվող հանդամասում՝ ձորի մեջ, հայտնաբերվել է քաղաքացու դի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը. տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները ձորից (մոտ 200 մ) դուրս են բերել 1934 թ. ծնված Խ. Կ.-ի դին, ով ս․ թ․ հուլիսի 24-ից […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՕգոստոսիՀոկտեմբերի