19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 6, 2016

Միլիարդատերը 180 միլիոն դոլար կվճարի նրան, ով կամուսնանա իր դստեր հետ /ֆոտո/

Հոնկոնգից գործարար Սեսիլ Չաոն հանրությանը շոկի է ենթարկել։ Նա խոստացել է 180 միլիոն դոլար վճարել այն տղամարդուն, ով կկարողանա ամուսնանալ իր դստեր հետ։ Խնդիրն այն է, որ աղջիկը համասեռամոլ է։ Աղջիկը՝ Ջիջին, բազմիցս հայտարարել է, որ ոչինչ իրեն չի կարող ստիպել փոխել կողմնորոշումը, սակայն հայրը դեռ հույսը չի կորցնում։

Անկողնում կնոջ դի է հայտնաբերվել

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ սեպտեմբերի 6-ին, ժամը 14.25-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Բակունցի փողոցի թիվ 1 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ անկողնում հայտնաբերել անձը չպարզված մոտ 60 տարեկան կնոջ դի:

Պատշգամբից ընկած 2-ամյա փոքրիկը վաղը հավանական է տեղափոխվի հիվանդասենյակ

  Շուրջ տասը օր առաջ Գյումրիում 4-րդ հարկի պատշգամբից ընկած 2-ամյա Հովհաննես Մանուկյանի առողջական վիճակում առկա է զգալի դրական տեղաշարժ: Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի ղեկավար Աննա Չոբանյանի խոսքով` երեխան արդեն սնվում է, ժպտում, ճանաչում հարազատներին: Հավանական է, որ փոքրիկը վաղը վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվի հիվանդասենյակ:  

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է 31-րդ օլիմպիական խաղերի հաղթող հունահռոմեական ոճի ըմբիշների և մարզիչների հետ

  Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Ռիո դե Ժանեյրոյում  կայացած 31-րդ օլիմպիական խաղերի հաղթող հունահռոմեական ոճի ըմբիշների և մարզիչների հետ: Ողջունելով հյուրերին` Երևանի քաղաքապետը նախ շնորհավորել է նրանց գրանցած փայլուն հաղթանակների առթիվ և շնորհակալություն է հայտնել Հայաստանի պատիվը բարձր պահելու համար: «Իմ և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անունից սրտանց շնորհավորում եմ թե՛ ձեզ և թե՛ մեզ […]

«Աշխարհ թուրքերին չես ուզում դատել» /վիդեո/

Պատանի երկրապահները օրեր առաջ ԵԿՄ «Եռասերունդ» ճամբարից ուխտագնացություն կատարեցին Ծովինար գյուղի Աստվածածին եկեղեցի: Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում Թեքֆանդոյի Շիրակի մարզի ներկայացուցիչ, ճամբարի ֆիզիկական ծառայության պետ  Արա Խաչատրյանը նշեց, որ ուխտագնությունը իրականացվել է ամեն շաբաթ, երբ  շուրջ 5 կիլոմետր քայլել են ոտքով և հոգևորի ու հայրենիքի միասնականությունը ամեն պահ ոգևորել է պատանի երկրապահներին: «Մայոր Արայիկ Հարությունյանի […]

Սեպտեմբերի 7-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Սեպտեմբերի 7-ին, ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը: ԹԵՄԱ՝ ՏԻՄ ընտրություններին ընդառաջ. ԼՂՀ հիմնահարց:   Սեպտեմբերի 7-ին, ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը և ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը: ԹԵՄԱ՝ սեպտեմբերի 18-ին մի շարք համայնքներում սպասվում են ՏԻՄ ընտրություններ:

Էրդողանի արձանը «մոռացել են» /ֆոտո/

Թուրքիայի Քոջաելի նահանգի Քարթեփե շրջանում ուշագրավ դեպք է տեղի ունեցել: Շրջանի ՏԻՄ մարմիններից մեկը պատվիրել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի արձանը, սակայն այնուհետև ոչ ոք չի հետաքրքրվել պատրաստված արձանով, այն այդպես էլ մնացել է քանդակագործի մոտ: Թուրքական «Sözcü» թերթի կայքի տեղեկացմամբ՝ քանդակագործ Նոյ Աչընը դեռևս հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից առաջ քաղաքապետարաններից մեկից ստացել է Էրդողանի   […]

Արարատ Խանդոյանի մասով քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

Զանգվածային անկարգություններին մասնակցելու մեղադրանքով կալանավորված Արարատ Խանդոյանի մասով գործի նախաքննությունն ավարտվել է: Այս մասին տեղեկացնում է  Խանդոյանի  փաստաբան Արա Ղարագյոզյանը: Նշենք, որ Արարատ Խանդոյանը «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի՝ «Միայնակ Գայլի» եղբայրն է:

Թող քեզ չհաղթի կնոջ գեղեցկության ցանկությունը

Որդյակ, եթե բարեկամիդ համար երաշխավոր լինես, դու քեզ կմատնես քո թշնամուն. քանզի մարդուս շրթունքները խիստ որոգայթ են իր համար, եւ մարդ բռնվում է իր բերանի խոսքով: Արդ, որդյակ, վարվիր այնպես, ինչպես պատվիրում եմ քեզ, եւ դու կապրես, որովհետեւ բարեկամիդ համար չար մարդկանց ձեռքն ընկար: Սրտապնդվիր եւ մի հուսալքվիր եւ նույնը հաղորդիր քո բարեկամին, որի համար […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՕգոստոսիՀոկտեմբերի